Արտաշես Աբեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Աբեղյան
Ծնվել էհունվարի 1, 1878(1878-01-01)
ԾննդավայրԱստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 13, 1955(1955-03-13) (77 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց, Ներսիսյան դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, հասարակական գործիչ, ուսուցիչ, ակտիվիստ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց և Հովնանյան դպրոց
ԿուսակցությունՀՅԴ

Արտաշես Գաբրիելի Աբեղյան (հունվարի 1, 1878(1878-01-01), Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1955(1955-03-13), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Մանուկ Աբեղյանի եղբորորդին։

Ավարտել է Շուշիի թեմական (1890 թ.), Թիֆլիսի Ներսիսյան (1895 թ.) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899 թ.)։ Սովորել է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1899-1904 թթ.)։ 1919-1920 թթ.-ին՝ ՀՀ խորհրդարանի անդամ։ 1920 թվականին մեկնել է Գերմանիա։ 1922–1945 թվականներին՝ Բեռլինի և Մյունխենի համալսարանների պրոֆեսոր։ Գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակը «բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից» Հայաստանի ազատագրումն էր Գերմանիայի օգնությամբ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի, ապա Շուշիի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Գերմանիայում (Մարբուրգի, Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում), ստացել փիլիսոփայական դոկտորի աստիճան։ 1905-1919 թվականներին ուսուցչություն է արել Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ինչպես եւ պետական գիմնազիաներում։ Աշխատակցել է ժամանակի մամուլին։ Գրել է պատմաբանասիրական աշխատություններ («Թլվատ Դավիթ» (1902 թ.), «Քննություն Աստվածաշնչի հին հայերենի թարգմանության» (1906 թ.) և այլն), ուսումնասիրություններ Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի մասին, կազմել դասագրքեր, բառարաններ։

1919-1920 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ քաղաքական վտարանդի։ Բնակություն է հաստատել Գերմանիայում, եղել Բեռլինի (1922-1945 թթ.) ապա՝ Մյունխենի համալսարանների արևելյան լեզուների ֆակուլտետների հայագիտական ամբիոնների հիմնադիր և պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից, Հայաստանի քաղաքական ինքնավարության վերականգնումը[2][3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել «Թլուատ Դաւիթ» (Թիֆլիս, 1902), «Քննութիւն Աստուածաշնչի հին հայերէն թարգմանութեան» (1906), «Քերովբէ Պատկանեան Դորպատում» (Վիեննա, 1949), «Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ» (Բուենոս Այրես, 1954) «Արմենիա» տպարան) աշխատությունները։ Կազմել է բառարաններ («Ուղղագրական բառ֊գրքոյկ» (Թիֆլիս, 1909, վերահրտ. Թեհրան, 1962, 1999), «Ուղղագրական բառարան հայերէն լեզուի» (Շտուտգարդ, 1947), դասագրքեր («Աշխարհագրութեան դասագիրք», մաս 1-3, Թիֆլիս, 1909-1910), «Հայրենագիտութեան ուսուցում» (Թիֆլիս, 1910) ուղեցույց-ձեռնարկը, «Հայ միջնադարեան առակները» (Երևան, 1998) ժողովածուները։

Հրատարակվել է նաև Աբեղյանի կողմից խմբագրված «Հայկականութիւն-արիականութիւն» (2001 թ., թարգմ.՝ գերմաներենից) հոդվածների ժողովածուն;

Թարգմանել է Զոմբարտ Վեռների «Բանուորական հարց» (1906 թ., Թ., «Հերմես» տպարան) աշխատությունը, Իվանովի «Ընդհանուր աշխարհագրութեան դասագիրք»–ը (մաս 1, 2, 1907 թ., 1908 թ., Թ., Նվարդ Աղանյանցի տպարան), Գյոթեի «Թատերգութիւնները» (հրտ.՝ Երևան, 1995)[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թլուատ Դաւիթ։ Ժողովրդական վէպ, Աբեղեան Արտաշէս Գաբրիելի, Թիֆլիս, Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1902։
  • Թէ ինչու մեր օրերում ամենքին հետաքրքրում են տնտեսական եւ սոցիալ-քաղաքական հարցեր, Զոմբարտ Վերներ, Աբեղեան Արտաշէս Գաբրիելի, Թիֆլիզ, Էլեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկերություն, 1905։
  • Карта Арменiи, Закавказья и С. Азербейджана, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Թիֆլիս, Лит. Кавказскаго Военно-Топогр. Отдѣ..
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Ա մաս։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպր. ուսումն. ծրագրի) 107 նկարով, Երկրորդ տպագրութիւն, բարեփոխած եւ ճոխացրած։ Թիֆլիս, Էլէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, 1909 (համահեղինակ)։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ մաս։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ (5-րդ տարւայ դասընթաց), Իվանով Կրուբեր, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Երկրորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1910։
  • Աշխարհագրութեան դասագիրք։ Երրորդ մաս։ Եւրոպա։ (6-րդ տարւայ դասընթաց) 52 նկարով, Իվանով Կրուբեր, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Թիֆլիս, Տպար. Ի. Յ. Շապսօնի, 1910։
  • Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Առաջին գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան, Մ., Թիֆլիս, տպարան «Էսպերանտօ», 1912։
  • Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Երկրորդ գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան Մ., Թիֆլիս, տպարան, «Էսպերանտօ», 1912։
  • Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Երրորդ գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան Մ., Թիֆլիս, տպարան, «Էսպերանտօ», 1912։
  • Արտաշէս Աբեղեան, Ուղղագրական բառգրքոյկ։ Պարունակում է մօտ 10000 բառային ցանկ, ուղղագրական կանոններ։ Օժանդակ ձեռնարկ հայոց լեզվի ուղղագրություն սովորողների համար, 2-րդ տպագրություն։ (Բարեփոխւած եւ լրացւած)։ Թիֆլիս, տպ. Էսպերանտօ, 1913։
  • Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ գիրք։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ Հինգերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, 4-րդ տպագրութիւն, Թիֆլիս, տպ. Մամուլ, 1916։
  • Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Առաջին գիրք։ Տարրական դասընթաց։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպրոցների ծրագրի)։ Քարտէզներով եւ բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1917։
  • Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Առաջին գիրք։ Տարրական դասընթաց։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպրոցների ծրագրի)։ Քարտէզներով եւ բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1917։
  • Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ գիրք։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ Հինգերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Աշխատաւոր», 1920։
  • Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Երրորդ գիրք։ Եւրոպա։ Վեցերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Չորրորդ տպագրութիւն։ Թիֆլիս, տպ. Մամուլ, 1920։
  • Արտաշէս Աբեղեան, Դասագիրք աշխարհագրութեան։ Բազմաթիւ պատկերներով։ Միջին դասընթացք, Լուսաղբիւր գրատան, Կ. Պոլիս, Սանճագճեան, 1921։
  • Արտաշէս Աբեղեան, Դասագիրք աշխարհագրութեան։ Բազմաթիւ պատկերներով։ Գիրք Դ ։ Բարձր դասընթացք։ Բ մաս։ Հայաստանի աշխարհագրութիւն։ Հայաստան, Կիլիկիա եւ դրացի երկրամասեր, Կ. Պոլիս, տպ. Պ. Պալըքճեան, 1922։
  • Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ, Տեր-Մկրտչյան Կարապետ Եպիսկոպոս, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Երուսաղէմ, տպ. Սրբոց Յակոբեանց, 1938։
  • Արտաշէս Աբեղեան, Դորպատի հայ ուսանողութիւնը, Վիեննա, րպ. Մխիթարեան, 1942։
  • Արտաշէս Աբեղեան, Ուղղագրական բառարան հայերէն լեզուի։ Դպրոցական և ժողովրդական գործունեութեան համար, չորրորդ տպագրութիւն, Շտուտգարտ, տպ. Մաշտոց, 1947։
  • Արտաշէս Աբեղեան, Քերովբէ Պատկանեան Դորպատում, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1949։
  • Արտաշէս Աբեղեան, Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ։ (Դիւանական-վաւերական աղբիւրների հիման վրայ),Պ. Այրէս, տպ. Արմենիա, 1954։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 9, էջեր 9 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  2. Երկեր Հայ և թուրք վավերաթղթեր, «Վեմ», 1936, N1, էջ 12-24։
  3. «AV Production - Արտաշես Աբեղյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։