Արմեն Գալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Գալոյան
Ծնվել էմայիսի 1, 1929(1929-05-01)[1][2]
Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 6, 2012(2012-10-06) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտություննեյրոքիմիկոս, կենսաքիմիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ[1], Institute of Organic Chemistry and Biochemistry of the Czech Academy of Sciences?, Նեյրոխիմիա և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գործունեության ոլորտԿենսաքիմիա և հորմոններ[1]
Պաշտոն(ներ)տնօրեն և գլխավոր խմբագիր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953)[1] և Կոլցովի անվան զարգացման կենսաբանության ինստիտուտ (1956)
Կոչումպրոֆեսոր[2] և ակադեմիկոս[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1964)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և հայերեն
Պարգևներ

Արմեն Անուշավանի Գալոյան (մայիսի 1, 1929(1929-05-01)[1][2], Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ[1][2] - հոկտեմբերի 6, 2012(2012-10-06), Երևան, Հայաստան), հայ ականավոր կենսաքիմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Գալոյանը ծնվել է 1929 թվականին Արթիկի շրջանի Անուշավան գյուղում, բժշկի ընտանիքում։ 1947 թվականին գերազանցությամբ ավարտել է Արթիկի միջնակարգ դպրոցը։

1947-1953 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1953 թվականին ընդունվել է ասպիրանտուրա «ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ և գործուղվել Մոսկվա, Կոլցովի անվան կենսաբանության զարգացման ինստիտուտ, որտեղ ակադեմիկոս Խ. Կոշտոյանցի ղեկավարությամբ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1957-1958 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի ուղեղի ինստիտուտի հիստոքիմիայի լաբորատորիայում, իսկ 1958-1961 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժնում, որը ղեկավարում էր ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանը։ 1961 թվականին կենսաքիմիայի բաժինը վերածվեց Կենսաքիմիայի ինստիտուտի։ 1961-1982 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, 1982-2006 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն[4]։ 1981-1982 թվականներին ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ միաժամանակ աշխատել է Կենսաքիմիայի և Փորձարարական կենսաբանության ինստիտուտների տնօրեն։ 1973 թվականին աշխատել է Նյու Յորքի Ռոկֆելլերի համալսարանում, ինչպես նաև Սան Դիեգոյի Սոլկի ինստիտուտում։ Հիմնադրման օրից՝ 1982 թվականից, հանդիսացել է Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Արմեն Գալոյանի անվան հետ է կապված ժամանակակից նեյրոկենսաբանության երկու նոր ուղղությունների՝ նեյրոէնդոկրին սրտաբանության և նեյրոէնդոկրին իմունաբանության զարգացումը։ Դեռևս անցած դարի 60-ական թվականներին Գալոյանը առաջ քաշեց ուղեղի պեպտիդային հորմոնների առաջացման նախահորմոնային տեսությունը, ըստ որի սիրտը ևս համարվում է ներզատիչ օրգան, հորմոնագոյացման աղբյուր՝ նախասրտերի գանգլիոնային նյարդաբջիջները արտադրում են պեպտիդային հորմոններ։ Հետագայում նա հայտնաբերել է սրտի արյան շրջանառության պսակաձև անոթների տոնուսը կարգավորող հորմոնները, նախասրտերից անջատվել են 7 սպիտակուցներ, որոնք հզոր ազդեցություն ունեն պսակաձև անոթների տոնուսի կարգավորման վրա։ Կարդիոակտիվ նեյրոհորմոններից մեկը՝ նեյրոհորմոն C-ն անցել է նախնական կլինիկական հետազոտման փուլը Խորհրդային Միության մի շարք կլինիկաներում՝ սրտամկանի ինֆարկտի և սիրտ-անոթային այլ հիվանդությունների բուժման համար։

1995-2010 թվականներին ակադեմիկոս Գալոյանը իր աշակերտների հետ միասին զարգացրել է նաև նյարդակենսաբանության մի այլ կարևոր ուղղություն՝ նեյրոէնդոկրին (նյարդաներզատիչ) իմունաբանությունը։ Ուղեղում հայտնաբերվել են մի շարք նոր իմունամոդուլյատորներ, որոնց քիմիական կառուցվածքները ամբողջությամբ պարզված են, իսկ որոշ պեպտիդային բնույթի իմունամոդուլյատորներ՝ մասնավորապես պրոլինով հարուստ պոլիպեպտիդները՝ գալարմինը և նրա կառուցվածքային անալոգները արդեն սինթեզվել են և նախապատրաստական աշխատանքներ են տարվում կլինիկական փորձարկումներ սկսելու՝ իմունային, վարակիչ, ուռուցքային, նյարդային և սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների բուժման համար։

Ակադեմիկոս Ա. Գալոյանը հեղինակ է 4 մենագրությունների, ավելի քան 600 գիտական հոդվածների։ Նա եղել է Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի նախագահ, Նեյրոքիմիկոսների միջազգային միության անդամ, միջազգային այլ գիտական ընկերությունների անդամ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Некоторые проблемы биохимии гипоталамической регуляции, 1965
  • Биохимия новых кардиоактивных гормонов и иммуномодуляторов функциональной системы "нейросекреторный гипоталамус - эндокринное сердце", 1997[6]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 59. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արմեն Գալոյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Գալոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 657