Արթին Գավուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթին Գավուք
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1915(1915-12-25)[1]
ԾննդավայրՄերսին, Թուրքիա
Մահացել է1986
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունՊերպերյան վարժարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԵրեխաներՕննիկ Գավուքյան, Րաֆֆի և Էն Գավուքյան

Արթին Գավուք (Արթո Գավուք, իսկական անունը` Հարություն Հովհաննեսի Գավուքյան, դեկտեմբերի 25, 1915(1915-12-25)[1], Մերսին, Թուրքիա - 1986, Տորոնտո, Կանադա), հայազգի լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Գավուքյանը ծնվել է Կիլիկիայի Մերսին քաղաքում։ Հայոց ցեղասպանության տարիներին Հովհաննես Գավուքյանի ընտանիքը տեղահանվել է Ադանա, ապա` Երուսաղեմ, այնտեղից անցել Կիպրոս։ Հարությունը ծնվել է գաղթի ճանապարհին` Մերսինում։ 1923 թվականին հաստատվել է Կահիրեում, որտեղ հոր շնորհիվ դարձել է Եգիպտոսի արքունական լուսանկարիչը, սովորել նկարչություն, լուսանկարչություն։ 1932 թվականին ավարտել է Կահիրեի Պերպերյան վարժարանը, եղել Շահան Պերպերյանի աշակերտը։ 1932 թվականին միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է հոր լուսանկարչատուն-արվեստանոցում։ 1938 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը և հայտնի դարձել Եգիպտոսում։ 1950-1955 թվականներին երկարատև ճանապարհորդություններ է կատարել Միջին Արևելքի և Եվրոպայի տարբեր քաղաքներ։ 1953 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Գեվաերտ» ընկերությունում ուսումնասիրել է գունավոր լուսանկարչության արվեստը։ Նույն տարում Կահիրեում բացել է Մերձավոր Արևելքում առաջին գունավոր դիմանկարահանման լուսանկարչատունը[2]։

1958 թվականից ընտանիքով հաստատվել է Տորոնտոյում։ Բացել է իր լուսանկարչական արվեստանոցը, սկսել է լուսանկարչորեն պատճենահանել կտավի վրա, ինչը մեծ հաջողություն է բերել նրան։

Մահացել է Կանադայի Տորոնտո քաղաքում[3]։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարել է շատ նշանավոր անձանց` Շառլ դը Գոլ, Ինդիրա Գանդի, Լեոնիդ Բրեժնև, Զոլտան Կոդայ, Լյուդվիգ Էրհարտ, Պիեռ Էլիոթ Թրյուդո, Հարոլդ Մաք Միլան, Ջեյմս Լովըլ, հայազգի մեծերից` Վազգեն Առաջին Վեհափառ[4], Անաստաս Միկոյան, Արամ Խաչատրյան, Ալեք Մանուկյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Բաղրամյան, Շառլ Ազնավուր, Անտոն Քոչինյան, Լիլի Չուգասզյան և ուրիշներ։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կահիրե, 1956
  • Անտվերպեն, Նյու Յորք, Տորոնտո, Օտտավա, 1957
  • Երևան, 1969
  • Մոսկվա, 1970
  • Օտտավա, Լոնդոն, 1972
  • Բրոնտֆորդ, 1974
  • Փարիզ, 1975
  • Նյու Յորք, 1978
  • Դետրոյթ, 1979

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5894
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Արթին Գավուք». avproduction.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  4. «Կաթողիկոս Ամենայն Հայոց Վազգեն Ա - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 698
  1. «ԳԱՎՈՒՔ, ԱՐԹՈ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.