Ալեքսեյ Պապովյան
Ալեքսեյ Պապովյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Ստեղծագործություն(ներ) | Հուշարձան Նժդեհին |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ալեքսեյ Սերգեյի Պապովյան (փետրվարի 26, 1941, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1972 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների, սիմպոզիումների և բիենալեների մշտական մասնակից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Սուդան, Բալթյան երկրներ, Հունգարիա, Լեռնային Ղարաբաղ և այլն)։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոտեսկի, այլաբանության, կերպարանափոխության միջոցներով Պապովյանը հասել է դրամատիկ երանգների, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ[1]։
- «Ցուլ», 1974, բրոնզ
- «Կերպարանափոխություն», 1979
- «Պրոմեթևս», 1970-1980, թրծակավ
- «Քաջ Նազար», 1970-1980, թրծակավ
- «Հեծյալը», 1970-1980, թրծակավ
- «Այծքաղ», 1994, բրոնզ
- «Արագիլ», 1994, բրոնզ
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան)[2], Վանաձորի գեղարվեստի թանգարանում (Հայաստան), «Վալուա» պատկերասրահում (Փարիզ), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում[3]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 Ֆիզիկայի ինստիտուտ (Երևան)
- 1991 «Yanc» ակումբ (Փարիզ)
- 1996 Հայաստանի նկարիչների միություն (Երևան)
- 1996 Հայաստանի դեսպանատուն (Փարիզ)
- 1999 «Art Present» պատկերասրահ (Փարիզ)
- 2000 Արվեստների կենտրոն (Ուլմ, Գերմանիա)
- 2002 A.L.B.A. (Փարիզ)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 «Քանդակագործություն և գույներ» համամիութենական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե շքանշանի (Մոսկվա)
- 1986 Զինտարիայում կայացած միջազգային սիմպոզիումում արժանացել է դիպլոմի (Լատվիա)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պողոս Հայթայան, Պապովյան, Ալեքսեյ, Հայ քանդակագործների կյանքն ու գործը։ Երևան, 2008[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Պապովյան Ալեքսեյ Սերգեյի | Նոյան տապան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Պապովյան Ալեքսեյ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Հայթայան, Պողոս, ed. (2006). Ալեքսեյ Պապովյան։ Քանդակագործ. Երևան: Ա. հ.