Ալբրեխտ ֆոն Հալլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբրեխտ ֆոն Հալլեր
գերմ.՝ Albrecht von Haller
Ծնվել էհոկտեմբերի 16, 1708(1708-10-16)[1][2][3][…]
Բեռն, Շվեյցարիա[4]
Մահացել էդեկտեմբերի 12, 1777(1777-12-12)[5][1][2][…] (69 տարեկան)
Բեռն, Շվեյցարիա[4]
Բնակության վայր(եր)Հին Շվեյցարիայի Համադաշնություն
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունանատոմ, գրադարանավար, բանաստեղծ, քաղաքական գործիչ, բժիշկ, կենսաբան, բուսաբան, համալսարանի դասախոս, Խորագետ, միջատաբան, վիրաբույժ, գրող և բնագետ
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտանատոմիա և ֆիզիոլոգիա
Պաշտոն(ներ)Member of the Grand Council of the Canton of Bern?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան և Լեյդենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5][6] և լատիներեն
Գիտական ղեկավարՀերման Բուրգավե
Եղել է գիտական ղեկավարGeorg Thomas von Asch? և Johann Gottfried Zinn?[7]
Հայտնի աշակերտներKarl Ludwig Friedrich Trendelenburg?
Ազդվել էՀերման Բուրգավե
Պարգևներ
Երեխա(ներ)Gottlieb Emanuel Haller?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Haller
Ստորագրություն
Изображение автографа
 Albrecht von Haller Վիքիպահեստում

Ալբրեխտ ֆոն Հալլեր (գերմ.՝ Albrecht von Haller, հոկտեմբերի 16, 1708(1708-10-16)[1][2][3][…], Բեռն, Շվեյցարիա[4] - դեկտեմբերի 12, 1777(1777-12-12)[5][1][2][…], Բեռն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի անատոմ, ֆիզիոլոգ, բնագետ (անատոմ, բուսաբան) և բանաստեղծ։

Ալբրեխտ ֆոն Հալլեր կրտսերի հայրը (1758-1823)։

Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1739)[8], Փարիզի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1754)[9], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (1776)[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Elementa physiologiae corporis humani VIII

Ալբրեխտ ֆոն Հալլերը ծնվել է 1708 թվականին Բեռնում, պատրիկական ընտանիքում։ Արդեն 15 տարեկանում գրել է ողբերգություններ և կատակերգություններ և 4000 չափածո բանաստեղծություններից կազմված էպիկական պոեմ՝ Շվեյցարական միության ստեղծման  մասին։

1723 թվականին ընդունվել է Տյուբինգենի համալսարան, որտեղից տեղափոխվել է Լեյդեն, որպեսզի լսի հանրահայտ Հերման Բուրգավեին։ 19 տարեկանում ստացել է բժշկության դոկտորի կոչում, որից հետո շրջել է Անգլիայում և Ֆրանսիայում և Բազելում բարձրագույն մաթեմատիկա է ուսումնասիրել Յոհան Բեռնուլիի մոտ։ 1728 թվականին Գեսների հետ էքսկուրսիա է կատարել դեպի լեռներ, որի ընթացքում նյութեր է հավաքել բուսաբանության վերաբերյալ մեծ աշխատության համար և ստեղծել է իր հայտնի նկարագրական պոեմը՝ «Ալպերը»։ Երկրորդ անգամ Բազել գալուց հետո, որտեղ, ի թիվս այլ բաների, անատոմիայի դասախոսություններ է կարդացել։ 1729 թվականին Հալլերը վերադարձել է Բեռն և շուտով դարձել հայտնի բժիշկ[11]։  

1732 թվականին, առանց Հալլերի ստորագրության հրատարակված, նրա բանաստեղծությունների (Versuch schweiz. Gedichte) գրքույկն արժանացել է այն ժամանակ գերմանական պոեզիայի սակավաթիվ սիրահարների ուշադրությանը։ Նրա «Չարի ծագման մասին» դիդակտիկ պոեմը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (ռուսերեն՝ երկու անգամ Կարամզինի կողմից արձակ՝ 1786 թվականին և չափածո Պյոտր Բոգդանովի կողմից 1798 թվականին)։ 1736 թվականին Հալլերը ստանձնել է Գյոթինգենի նորաբաց համալսարանի բժշկության և բուսաբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը և այնտեղ հիմնել անատոմիական թատրոն ու բուսաբանական այգի։ 1742 թվականին լույս է տեսել նրա երկարամյա Enumeratio methodica stirpium Helvetiae indigenarum աշխատությունը, իսկ 9 տարի անց նա բացել է Գիտությունների թագավորական ընկերությունը (Socieät der Wissenschaftea), որն էլ նրան ընտրել է մշտական նախագահ։

Գյոթինգենում Հալլերը վայելել է իր ունկնդիրների հարգանքն ու սերը, միաժամանակ՝ աշխարհի առաջին գիտնականներից մեկի փառքը։ Ֆրանց I կայսրը նրան ազնվականության տիտղոս է շնորհել, Անգլիայի թագավորը նրան նշանակել է պետական խորհրդական և իր անձնական բժիշկ, նրան հրավիրել են Ուտրեխտ, Օքսֆորդ, Բեռլին, Հալլե և Սանկտ Պետերբուրգ։ Բայց երբ Բեռնում նրան ընտրել են մեծ խորհրդի անդամ, սերը իր հայրենիքի հանդեպ ստիպել է նրան հրաժարվել բոլոր պատիվներից և ամբիոնից և վերադառնալ հայրենիք։ Բեռնում նա հիմնել է աղի հանքեր, կազմակերպել բժշկական ոստիկանություն, նպաստել գյուղատնտեսության զարգացմանը և այլն։ Այդ ժամանակաշրջանի նրա գիտական աշխատություններից առանձնանում են ձվի մեջ սաղմի զարգացման, ոսկորների աճի և հատկապես նրա 8 հատորանոց Elementa physiologiae corporis humani (Լոզան, 1755–66) ուսումնասիրությունները։ Բացի այդ, նա հրատարակել է մի շարք ժողովածուներ՝ (Bibliotheca botanica, Ցյուրիխ, 1771-2, Bibliotheca anatomic, Ցյուրիխ, 1774-77, Bibl. chirurgica, Բազել, 1774-75, և անավարտ Bibl. medicinae practicae, Բազել, 1776-87), որոնք շատ օգտակար են եղել և կարևոր նշանակություն ունեցել։ Նրա երկար տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված De functionibus corporis humani praecipuarum partium ընդարձակ ֆիզիոլոգիական մենագրությունը մեծ նշանակություն ունի գիտության պատմության բնագավառում։ Իր կողմից հիմնադրված գյոթինգենյան «Gelehrten Anzeigen»-ում նա ներկայացրել է մինչև 2000 գրախոսություն։ Հալլերը գրել է երեք բարոյաքաղաքական-պատմական վեպեր (Usong, 1771, Alfred, 1773, և Fabius und Cato, 1774։ «Ալֆրեդ»-ը ռուսերեն է թարգմանել Ե. Ռունիչը, 1788 թվականին, «Ֆաբիա  և Կատո»-ն  Պ. Պոլոնսկու՝ 1793 թվականին), որոնցում նա արտահայտել է իր տեսակետները կառավարման տարբեր ձևերի վերաբերյալ։ Ծերության տարիներին Հալլերը շատ մռայլ ու թշնամաբար է վերաբերվել ֆրանսիական «լուսավորչական» գրականությանը։

Հալլերը մահացել է 1777 թվականին։     

Ավանդը գրականության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալլերը բանաստեղծական ակնառու տաղանդ չի ունեցել, սակայն նրա ստեղծագործությունների պատմական և գրական նշանակությունը, այնուամենայնիվ, չափազանց մեծ է։ Նրա բանաստեղծությունների մեջ բավականին անկեղծություն կա և  ոչ մի ավելորդ բառ, «Ալպեր»-ում նա այնպիսի ճշգրտությամբ է նկարագրում իր տեսածը, որ նույնիսկ այն ժամանակվա գերմանական արձակը չի հասել դրան։ Ճիշտ է, այդ նկարագրությունները երբեմն չափազանց մանրամասն և գիտական են, նույնիսկ նրա զուտ քնարական ստեղծագործություններում, եթե անգամ դրանք բխում են անկեղծ զգացմունքներից, սառը բանականությունը հաճախ դրսևորվում է չափազանց պարզ, բայց մյուս կողմից դրանց մեջ կարելի է տեսնել առնական էներգիա, ինչը հատկապես ուրախացնող է նախորդ սերնդի գերմանացի բանաստեղծների անորոշությունից ու քաղցրությունից հետո։ Հալլերի արժանիքն այն է, որ նա պոեզիայի համար ավելի բարձր խնդիր է մատնանշել, քան ականջը բարձրաձայն հանգերով շոյելը։ Նրա բանաստեղծությունների քննադատական հրատարակությունը, ընդարձակ կենսագրությամբ, կազմվել է Լ. Հիրզելի կողմից  (Frauenfeld, 1882): Նրա մասին մենագրությունը ներկայացված է Haller und seine Bedeutung für die deutsche Kultur-ում, Lissauer (Բեռլին, 1873)։

Ավանդը գիտության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոն Հալլերի դիմանկարը

Շատ կարևոր է Հալլերի ավանդը անատոմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառում։ Նա բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել անատոմիայի հարցերի վերաբերյալ, որը սկզբում տպագրել է փոքր հոդվածների տեսքով, այնուհետև դրանք հավաքել անատոմիայի վերաբերյալ իր երկու հիմնական աշխատություններում՝ Opuscula anatomica minora-ում (Լոզան, 1765) և վերոհիշյալ Icones anatomicae-ում, ուսումնասիրել է ախտաբանական անատոմիա իր Opuscula pathological-ում (Լոզան, 1755), կենդանիների վրա կատարված անատոմիական աշխատանքով նա ճանապարհ է հարթել սաղմնաբանության համար՝ կատարելով ձվի մեջ սաղմի զարգացման դիտարկումներ։ Ֆիզիոլոգիայում նա լրացրել է արյան շրջանառության մասին Հարվեի ուսմունքի բացերը և մազանոթներում արյան հոսքի հետ կապված հաստատել տեսակետներ, որոնք պահպանել են իրենց արժեքը մինչ օրս։ Շնչառության մեխանիկական և քիմիական ասպեկտների վերաբերյալ նա ավելի ճշգրիտ տեսակետներ է ներկայացրել իր De respiratione experimenta anatomica (Գյոթինգեն, 1746 և 1749), Мémoires sur la respiration աշխատություններում և Opera minora-ի երկրորդ հատորում։ Հալլերի հատկապես կարևոր ներդրումներից են նյարդերի և մկանների գործունեության վերաբերյալ նրա փորձարարական հետազոտությունները։ Նա առաջինն է, ով ճիշտ տարբերակել է մկանային մանրաթելերի երեք հատկությունները՝ առաձգականությունը, նյարդային գրգռիչներին արձագանքելու կարողությունը և մեխանիկական ու քիմիական գրգռիչներին ինքնուրույն արձագանքելու կարողությունը։ Վերջին հատկությունը նա անվանել է դյուրագրգռություն։ Ընդհանրացվելուց և նյարդերին, լորձաթաղանթներին, գեղձերին փոխանցվելուց հետո ավելի ուշ կառուցվել է ամբողջական պաթոլոգիական համակարգ։

Հալլերը բավականին կտրուկ (և ոչ այնքան լավ փաստարկված) քննադատել է Կարլ Լիննեյի բույսերի դասակարգման սեռական համակարգը, որը հրապարակվել է 1735 թվականին[12]։ De metodico studio botanices absque praeceptore (Գյոթինգեն, 1736) բուսաբանական աշխատության մեջ Հալլերը տվել է բնական համակարգի հիմքերը, որը հիմնված է ինչպես բույսերի արտաքին տեսքի, այնպես էլ նրանց բնական փոխհարաբերությունների, ինչպես նաև սաղմնավորման օրգանների փոխհարաբերությունների վրա, սակայն այդ համակարգը հավանության չի արժանացել և ոչ մեկի կողմից չի ճանաչվել[13]։ Ավելի ուշ Հալլերը հանդես է եկավ Կարլ Լիննեյի աշխատությունների խիստ քննադատությամբ՝ իր 15-ամյա որդու՝ Գոտլիբ Էմանուելի անունից՝ Dubia ex Linnei fundamentis hausta (Գյոթինգեն, 1751)։

Ավստրիացի գիտության պատմաբան Յոզեֆ Շուլտեսը 1817 թվականին Հալերի մասին գրել է, որ նա «իր ժամանակի մեծագույն մարդն էր և դեռևս անգերազանցելի բոլոր նրանց կողմից, ովքեր ապրել են նրանից հետո»։ Շուլտեսը, Հալլերի կողմից Լիննեուսի քննադատության վերաբերյալ, գրել է, որ «Հալլերը մարդկության գիտելիքի բոլոր բնագավառներում այնպիսին էր, ինչպիսին Լինեյն էր միայն բնական պատմության ոլորտում»։ Շուլտեսը հատկապես բարձր է գնահատել Հալերի «Շվեյցարիայի բուսական աշխարհը» աշխատությունը՝ այն անվանելով անմահ ստեղծագործություն[12]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dr. Albrecht Hallers Versuch von schweizerischen Gedichten. Bern: bey Niclaus Emanuel Haller. 1734.
  • Scriptores rei rusticae veteres latini (լատիներեն). Vol. 1. Leipzig: Kaspar Fritsch. 1735.
  • Enumeratio methodica stirpium Helvetiae indigenarum (լատիներեն). Vol. 2. Göttingen: Abraham Vandenhoeck. 1742.
  • De allii genere naturali (լատիներեն). Göttingen: Abraham Vandenhoeck. 1745.
  • Onomatologia medica completa. Gaum, Ulm 1755 Digital edition of the University and State Library Düsseldorf
  • Sull'insensibilità e irritabilità di alcune parti degli animali (իտալերեն). Roma: Giovanni Zempel. 1755.
  • Deux Memoires sur le mouvement du sang et sur les effets de la saignée: fondés sur des experiences faites sur des animaux 1756 [1]
  • Sitologia (իտալերեն). Vol. 1. Livorno: Marco Coltellini. 1765.
    • Sitologia (իտալերեն). Vol. 2. Livorno: Marco Coltellini. 1765.
  • Historia stirpium indigenarum Helvetiae inchoata. Bernae, 1768. Vol. 1&2 Digital edition of the University and State Library Düsseldorf.
  • Memorie sopra i muli (իտալերեն). Modena: Giovanni Montanari. 1768.
  • Nomenclator ex historia plantarum indigenarum helvetiae (լատիներեն). Bern: Societas Typographica. 1769.
  • Essais d'expériences physiques de l'Académie del Cimento (ֆրանսերեն). Paris: Hotel de Thou. 1770.
  • Bibliotheca botanica (լատիներեն). Vol. 1. Zürich: Orell & Gessner & Füssli & C. 1771.
  • Ode sur les Alpes, 1773
  • Materia medica oder Geschichte der Arzneyen des Pflanzenreichs. Vol. 1&2. Leipzig: Haug, 1782. Digital edition of the University and State Library Düsseldorf.
  • Histoire des Plantes suisses ou Matiere médicale et de l'Usage économique des Plantes par M. Alb. de Haller ... Traduit du Latin. Vol. 1&2. Berne 1791 Digital edition of the University and State Library Düsseldorf.
  • Briefe über die wichtigsten Wahrheiten der Offenbarung. Zum Druke befördert durch den Herausgeber der Geschichte Usongs. Bernae: in Verlag der neuen Buchhandlung. 1772.
  • Elementa physiologiae corporis humani. Vol. 10. Fetus, vita, mors. Venetiis: apud Aloysium Milocco in via Mercatoria, sub signo Apollinis. 1775.
  • Elementa physiologiae corporis humani. Vol. 8. Chylus, urina, semen. Venetiis: apud Aloysium Milocco in via Mercatoria, sub signo Apollinis. 1775.
  • Elementa physiologiae corporis humani. Vol. 1. Fibra, vasa, circuitus sanguinis, cor. Venetiis: apud Aloysium Milocco in via Mercatoria, sub signo Apollinis. 1766.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Haller; Albrecht von (1708 - 1777)(չաշխատող հղում)(անգլ.)
  9. Les membres du passé dont le nom commence par H Արխիվացված 2020-09-26 Wayback Machine(ֆր.)
  10. Галлер Альбрехт фон, барон
  11. Александр Иванович Кирпичников (1890–1907). «Галлер, Альбрехт». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. 12,0 12,1 Лебедев, 1986, Йозеф Шультес, էջ 28
  13. Лебедев, 1986, Готлиб Бишоф, էջ 37

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբրեխտ ֆոն Հալլեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբրեխտ ֆոն Հալլեր» հոդվածին։