Jump to content

Ֆրենսիս Մարիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Մարիոն
անգլ.՝ Frances Marion
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1888(1888-11-18)[1][2]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, ԱՄՆ[3]
Մահացել էմայիսի 12, 1973(1973-05-12)[1][2] (84 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, լրագրող, գրող, կինոդերասանուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և կինոսցենարիստ
ԱմուսինՋորջ Ու. Հիլլ և Fred Thomson?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 Frances Marion Վիքիպահեստում

Ֆրենսիս Մարիոն (անգլ.՝ Frances Marion, նոյեմբերի 18, 1888(1888-11-18)[1][2], Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ[3] - մայիսի 12, 1973(1973-05-12)[1][2], Լոս Անջելես, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող և գրող, 20-րդ դարի ամենահայտնի կին սցենարիստներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն Բենսոն Օուենսը (անգլ.՝ Marion Benson Owens) ծնվել է 1888 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Իր կարիերայի սկզբում աշխատել է որպես լրագրող, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռազմական թղթակից Եվրոպայում։ Վերադառնալով հայրենիք՝ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղ աշխատանքի է ընդունվել որպես սցենարիստի օգնական «Lois Weber Productions» կինոստուդիայում, որը պատկանել է կանանց կինոռեժիսորայի պիոներ Լոիս Ուեբերին։

Շուտով Օուենսը վերցրել է Ֆրենսիս Մարիոն կեղծանունը, որով հասել է մեծ հաջողությունների ԱՄՆ կինոարդյունաբերության բնագավառում 1920-ական և 1930-ական թվականներին։ Նրա աշխատանքների թվում եղել են Մերի Փիքֆորդի գլխավոր դերակատարմամբ այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ռեբեկան Սանիբրուք ֆիրմայից» (1917) և «Խեղճ փոքրիկ հարուստ աղջիկը» (1917)։ Նա նաև դրսևորել է իրեն որպես դերասանուհի՝ նկարահանվելով Մերի Փիքֆորդի երեք ֆիլմերում 1915 թվականին։

1930 թվականին Ֆրեսիս Մարիոնն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն հարմարեցված սցենար անվանակարգում «Արքունական տուն» ֆիլմի համար՝ դառնալով առաջին կինը, որն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի այդ անվանակարգում։ Երկու տարի անց Ֆրենսիս Մարիոնն ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում «Չեմպիոն» ֆիլմի համար։ Երկար տարիների ընթացքում Ֆրենսիս Մարիոնը պայմանագրով աշխատել է «MGM» ստուդիայում, սակայն 1946 թվականին, լինելով արդեն բավական հայտնի և ինքնուրույն կին, հեռացել է ստուդիայից և սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել թատերական ներկայացումների համար սցենարներ գրելուն։

Ֆրենսիս Մարիոնն ամուսնացել է չորս անգամ և ունեցել երկու որդի։ 1972 թվականին լույս է տեսել նրա հուշերի գիրքը՝ «Off With Their Heads: A Serio-Comic Tale of Hollywood»։

Ֆրենսիս Մարիոնը մահացել է 1973 թվականին Լոս Անջելեսում անոթալայնանքի պայթելու հետևանքով, 84 տարեկանում[4]։

  • Օսկար 1930 – «Լավագույն հարմարեցված սցենար» («Մեծ տուն»)
  • Օսկար 1932 – «Լավագույն օրիգինալ սյուժե» («Չեմպիոն»)

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Beauchamp, C. Marion, Frances. American National Biography Online, February 2000.
  • Beauchamp, Cari (1997). Without lying down: Frances Marion and the powerful women of early Hollywood. Berkeley: University of California Press. ISBN 0-520-21492-7.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119542080 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Sicherman, Barbara; Hurd Green, Carol (1980). Notable American Women: The Modern Period : A Biographical Dictionary. Belknap Press of Harvard University Press. էջեր 457. ISBN 0-674-62732-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Մարիոն» հոդվածին։