Jump to content

Ֆրեժյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆրեժյուս
ֆր.՝ Fréjus[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎար և arrondissement of Draguignan?
Մակերես102,27 կմ²
ԲԾՄ8 մետր, 0 մետր, 616 մետր
Բնակչություն57 082 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ83600[3] և 83370[3]
Պաշտոնական կայքville-frejus.fr(ֆր.)
Ֆրեժյուս (Ֆրանսիա)##
Ֆրեժյուս (Ֆրանսիա)

Ֆրեժյուս ( ֆր.՝ Fréjus ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Վար դեպարտամենտի Դրագինյան շրջանում, որի կազմի մեջ մտնող Ֆրեժյուս կանտոնի վարչական կենտրոնն է[4]։

Համայնքն զբաղեցնում է 102,27 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 51.537[5][6],, աճի միտումով՝ 52,532 մարդ[7] (2012 թ.): Բնակչության միջին խտությունը կազմում է 514,0 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեժյուսն ընկած է Էստերել լեռնազանգվածից հարավ՝ Կաննից արևմուտք։ Այն ֆրանսիական Ռիվիերայի կարևոր հանգստավայրերից մեկն է, աչքի է ընկնում մանրավազ լողափերով և շքեղ զբոսանավերի համար նախատեսված կայանատեղիներով։

Քաղաքի ծովային նավահանգիստը հիմնադրվել է Հուլիոս Կեսարի կողմից. Նրա պատվին բնակավայրը կոչվել է Ֆորում Յուլիա ( լատին․՝ Forum Iulii ): Ծնունդով այս վայրերից էր հին հռոմեական հասարակական գործիչ, զորավար և բանաստեղծ Գայոս Կոռնելիոս Գալլոսը (մ.թ.ա. 69/68 - 26 թթ. ): Հին հռոմեական ամրությունները, ամֆիթատրոնը և ջրանցույցը ներկայումս ավերակների մեջ են։ Քրիստոնեությունը վաղ է եկել այս կողմերը, ինչի մասին վկայում է 5-րդ դարի մկրտարանը, որը պահպանվելկ է միջնադարյան Սբ. Լեոնտիոսի տաճարում։

Մերձակայքում գտնվող Մալպասե ամբարտակի՝ 1959 թվականին տեղի ունեցած փլուզման հետևանքով Ֆրեժյուսը հեղեղվեց. ջրհեղեղին զոհ գնաց չորս հարյուրից ավելի մարդ։

Ֆրեժյուսին բնորոշ է շոգ ամառներով միջերկրածովյան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa):

Ֆրեժյուս (1991–2020 averages, extremes 1919–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.8
(73)
26.4
(79.5)
27.3
(81.1)
28.3
(82.9)
32.6
(90.7)
37.7
(99.9)
42.5
(108.5)
41.5
(106.7)
35.4
(95.7)
35.9
(96.6)
26.6
(79.9)
23.2
(73.8)
42.5
(108.5)
Միջին բարձր °C (°F) 13.3
(55.9)
14.0
(57.2)
16.3
(61.3)
18.6
(65.5)
22.4
(72.3)
26.3
(79.3)
29.1
(84.4)
29.3
(84.7)
25.6
(78.1)
21.5
(70.7)
16.9
(62.4)
13.7
(56.7)
20.6
(69.1)
Միջին օրական °C (°F) 8.6
(47.5)
8.9
(48)
11.2
(52.2)
13.6
(56.5)
17.4
(63.3)
21.2
(70.2)
23.8
(74.8)
24.0
(75.2)
20.5
(68.9)
16.9
(62.4)
12.5
(54.5)
9.3
(48.7)
15.7
(60.3)
Միջին ցածր °C (°F) 4.0
(39.2)
3.8
(38.8)
6.1
(43)
8.6
(47.5)
12.6
(54.7)
16.2
(61.2)
18.6
(65.5)
18.7
(65.7)
15.4
(59.7)
12.2
(54)
8.0
(46.4)
4.9
(40.8)
10.8
(51.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −9.0
(15.8)
−12.0
(10.4)
−8.6
(16.5)
−1.8
(28.8)
1.1
(34)
5.5
(41.9)
7.5
(45.5)
7.7
(45.9)
4.5
(40.1)
0.1
(32.2)
−3.3
(26.1)
−7.0
(19.4)
−12.0
(10.4)
Տեղումներ մմ (դյույմ) 69.8
(2.748)
51.6
(2.031)
49.6
(1.953)
70.2
(2.764)
43.9
(1.728)
31.8
(1.252)
15.6
(0.614)
27.2
(1.071)
81.0
(3.189)
115.5
(4.547)
132.5
(5.217)
96.9
(3.815)
785.6
(30.929)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5.7 5.1 5.0 6.4 5.0 3.4 1.4 2.1 4.8 7.4 8.3 6.5 61.3
Միջ. ձնառատ օրեր 0.7 0.4 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.2 1.5
% խոնավություն 75 73 72 73 76 75 73 74 77 78 77 76 74.9
Միջին ամսական արևային ժամ 155.9 166.6 217.7 220.7 264.9 311.1 346.1 313.4 234.2 171.9 141.6 121.2 2665,2
Աղբյուր #1: Meteo France[8], Meteociel.fr (sun 1981-2010)[9]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity and snowy days 1961–1990)[10]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքյի բնակչության թվաքանակը 2011 թվականին եղել է 52 344[11], 2012 թվականին՝ 52 532[7]։

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200620112012
169532362928851316624148646801515375234452532

Բնակչության դինամիկան[5][12] :

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին աշխատունակ տարիքի (15-ից մինչև 64 տարեկան) 30472 մարդկանցից 21525-ը տնտեսապես ակտիվ էին, 8947-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության մակարդակը՝ 70,6%, 1999 թվականին եղել է 67,5%)։ 21525 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատել է 18 599-ը (10065 տղամարդ և 8534 կին), որպես գործազուրկ հաշվառվել են 2926-ը (1368 տղամարդ և 1558 կին)։ 8947 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 2333-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 3016-ը` թոշակառուներ, ևս 3598-ը ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով[13][14]։

2010թ.-ի ընթացքում համայնքն ունեցել է 23535 հարկվող տնային տնտեսություններ, որոնցում բնակվում էր 51679.0 մարդ։ Ընդ որում՝ մեկ հարկատուի հաշվով միջին եկամուտը կազմել է 18 հազար 256 եվրո[15]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էմանուել-Ժոզեֆ Սիյես, ֆրանսիացի քաղաքական գործիչ, վանահայր

Տեսարժան վայրեր (ֆոտոշարք)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեժյուսի հանրահայտ մանրավազ լողափերը Ֆրեժյուսի ընդհանուր տեսքը Սեն-Ռաֆայելից Հին հռոմեական ամրությունների ավերակները

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-270 du 27 février 2014 portant délimitation des cantons dans le département du Var». Директива от 27 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  8. «Frejus (83)» (PDF). Fiche Climatologique: Statistiques 1991–2020 et records (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  9. «Normales / Moyennes 1981-2010 / Frejus (83)» (ֆրանսերեն). Météo-France. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Normes et records 1961-1990: Fréjus - St Raphaël (83) - altitude 2m» (ֆրանսերեն). Infoclimat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  12. «Население коммуны Фрежюс» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  14. «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  15. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեժյուս» հոդվածին։