Ֆրեդ Ուիպլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Ուիպլ
Fred Lawrence Whipple
Ծնվել էնոյեմբերի 5, 1906(1906-11-05)[1][2][3][…]
Red Oak, Այովա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 30, 2004(2004-08-30)[1][2][3][…] (97 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Օքսիդենթալ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][5]
Եղել է գիտական ղեկավարJoseph Veverka?
Պարգևներ
 Fred Lawrence Whipple Վիքիպահեստում

Ֆրեդ Ուիպլ (անգլ.՝ Fred Lawrence Whipple, նոյեմբերի 5, 1906(1906-11-05)[1][2][3][…], Red Oak, Այովա, ԱՄՆ - օգոստոսի 30, 2004(2004-08-30)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի աստղադիտարանում։

Ծնվել է Ռեդ-Օուկում (Այովա նահանգ), 1927 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը Լոս Անջելեսում։ 1927-1929 թվականներին դասավանդել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, 1930-1931 թվականներին աշխատել է Լիկի աստղադիտարանում։ 1931 թվականից աշխատել է Հարվարդի համալսարանում և Հարվարդի աստղադիտարանում (1950-1977 թվականներին աստղագիտության պրոֆեսոր), որտեղ աշխատել է ընդհանուր առմամբ ավելին քան 70 տարի։ 1955-1970 թվականներին եղել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն։

Հիմնական գիտական աշխատությունները վերաբերվում են գիսաստղերին, աստղաքարերին, մոլորակային միգամածություններին, աստղային էվոլյուցիայի խնդիրներին և Արեգակնային համակարգին։ 1933 թվականին հայտնաբերել է (1252) Սելեստիա աստերոիդը։ Հայտնաբերել է նաև 6 գիսաստղեր, որոնցից մեկը 1933 V-ը պարբերական է և անվանվել է նրա անունով։ Առաջարկել է գիսաստղերի միջուկի սառույցի և աստերոիդային նյութի խառնուրդից կազմության բացատրությունը։

1962-1973 թվականներին ղեկավարել է աստղաքարերի լուսանկարման և ընկած աստղաքարերի որոնման ծրագիրը, որն իրականացվում էր ՆԱՍԱ-ի կողմից։ 1958-1972 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի գիտական խորհրդական և այդ կազմակերպության բազմաթիվ ծրագրերի ղեկավար։

ԱՄՆ գիտությունների ակադեմիայի անդամ (1959), բազմաթիվ գիտությունների ակադեմիաների և գիտական կազմակերպությունների անդամ։

Նրա պատվին են անվանվել (1940) Ուիպլ աստերոիդը, Ուիպլի անվան աստղադիտարանը Արիզոնայում, Ուիպլի վահանը և Ուիպլի տունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Ուիպլ» հոդվածին։