Ֆրեդ Ուիպլ
Ֆրեդ Ուիպլ Fred Lawrence Whipple | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 5, 1906[1][2][3][…] Red Oak, Այովա, ԱՄՆ |
| Մահացել է | օգոստոսի 30, 2004[1][2][3][…] (97 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ |
| Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
| Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Օքսիդենթալ քոլեջ |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][5] |
| Գիտական ղեկավար | Donald Howard Menzel?[6] |
| Եղել է գիտական ղեկավար | Joseph Veverka? |
| Պարգևներ | |
Ֆրեդ Ուիպլ (անգլ.՝ Fred Lawrence Whipple, նոյեմբերի 5, 1906[1][2][3][…], Red Oak, Այովա, ԱՄՆ - օգոստոսի 30, 2004[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի աստղադիտարանում։
Ծնվել է Ռեդ-Օուկում (Այովա նահանգ), 1927 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը Լոս Անջելեսում։ 1927-1929 թվականներին դասավանդել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, 1930-1931 թվականներին աշխատել է Լիկի աստղադիտարանում։ 1931 թվականից աշխատել է Հարվարդի համալսարանում և Հարվարդի աստղադիտարանում (1950-1977 թվականներին աստղագիտության պրոֆեսոր), որտեղ աշխատել է ընդհանուր առմամբ ավելին քան 70 տարի։ 1955-1970 թվականներին եղել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն։
Հիմնական գիտական աշխատությունները վերաբերվում են գիսաստղերին, աստղաքարերին, մոլորակային միգամածություններին, աստղային էվոլյուցիայի խնդիրներին և Արեգակնային համակարգին։ 1933 թվականին հայտնաբերել է (1252) Սելեստիա աստերոիդը։ Հայտնաբերել է նաև 6 գիսաստղեր, որոնցից մեկը 1933 V-ը պարբերական է և անվանվել է նրա անունով։ Առաջարկել է գիսաստղերի միջուկի սառույցի և աստերոիդային նյութի խառնուրդից կազմության բացատրությունը։
1962-1973 թվականներին ղեկավարել է աստղաքարերի լուսանկարման և ընկած աստղաքարերի որոնման ծրագիրը, որն իրականացվում էր ՆԱՍԱ-ի կողմից։ 1958-1972 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի գիտական խորհրդական և այդ կազմակերպության բազմաթիվ ծրագրերի ղեկավար։
ԱՄՆ գիտությունների ակադեմիայի անդամ (1959), բազմաթիվ գիտությունների ակադեմիաների և գիտական կազմակերպությունների անդամ։
Նրա պատվին են անվանվել (1940) Ուիպլ աստերոիդը, Ուիպլի անվան աստղադիտարանը Արիզոնայում, Ուիպլի վահանը և Ուիպլի տունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Astronomy Genealogy Project
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/fred-whipple/
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/fred-whipple
- ↑ http://www.nasonline.org/programs/awards/j-lawrence-smith-medal.html
- ↑ https://dps.aas.org/prizes/kuiper/
- ↑ https://meteoritical.org/awards/leonard-medalists
- ↑ https://www.agu.org/Honor-and-Recognize/Honors/Section-Awards/Whipple-Award-Lecture
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/fred-l-whipple/
- ↑ Induction Ceremony to Honor 3 Pioneers — Albuquerque: 1984. — P. 91. — ISSN 1526-5137; 2578-3963
- ↑ https://www.agu.org/user-profile?cstkey=86a95a56-5cf1-4fe9-a023-409bd944a6af
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Ուիպլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 30 մահեր
- 2004 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Գիսաստղ հայտնաբերողներ
- Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ