Ֆրանչեսկո Պրիմատիչչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Պրիմատիչչո
Francesco Primaticcio
Ծնվել էապրիլի 30, 1504[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել է1570[2]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, դեկորատոր, քանդակագործ և stuccoist
ՈճՖոնտենբլոյի դպրոց, Mantuan School? և մաներիզմ
ՈւսուցիչՌոմանո Ջուլիո և Innocenzo di Pietro Francucci da Imola?
ԱշակերտներPonce Jacquiot? և Henri Lerambert?
ՊաշտոնSurintendant des Bâtiments?
 Francesco Primaticcio Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Պրիմատիչչո (իտալ.՝ Francesco Primaticcio, Բոլոնիացի մականունով, իտալ.՝ il Bologna, ապրիլի 30, 1504[1], Բոլոնիա, Պապական մարզ - 1570[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), իտալացի գեղանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ, աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մանտովա Ջուլիո Ռոմանոյի մոտ, 1532 թվականից սկսած աշխատել Ֆրանցիսկոս I արքունիքում։ Իտալական և ֆրանսիական մաներիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Մասնակցել է Ֆոնտենբլոյի պալատի որմնանկարների ստեղծմանը։ Գործընկերոջ` Ռոսո Ֆիորենտինոյի մահից հետո (1540) գլխավորել է արվեստագետների մի խումբ, որոնք աշխատում էին թագավորական կալվածքում (այսպես կոչված «Ֆոնտենբլոյի դպրոցում»)։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր նաև հաջորդ արքաների օրոք, ընդհուպ մինչև Շառլ IX Վալուան։ Կյանքի վերջին տարիներին զբաղվեց ճարտարապետությամբ։ Նրա աշխատանքների թվում է ավարտին չհասցված Վալուա մատուռը` Սեն Դենի աբբայությունում, որն ավերվել է 1719 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Primaticcio: un bolognese alla corte di francia-ին. Milano: 5 continents, 2005
  • Frommel S., Bardati F. Francesco Primaticcio architetto. Milano: Electa, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Պրիմատիչչո» հոդվածին։