Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյրանգեր-ֆյորդ , Նորվեգիա
Ֆյորդ Քրիստիանիայում, Կլոդ Մոնե (1895 թ.)
Ֆյորդ կամ ֆիորդ (նորվ. ՝ fjord , ( լսել ) ;[ 1] ), ցամաքի խորքերը խրված, սառցադաշտային ծագմամբ, զառիթափ կամ ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոց [ 2] ։ Ֆյորդի երկարությունը սովորաբար մի քանի անգամ (շատ դեպքերում՝ տասնապատիկ) մեծ է լայնությունից։ Ֆյորդի ափերը հիմնականում կազմված են մինչև 1000 մետր բարձրություն ունեցող ժայռերից։ Բազմաթիվ ֆյորդեր կան Ալյասկայի , Անտարկտիդայի , Բրիտանական Կոլումբիայի , Չիլիի , Դանիա , Գերմանիայի , Գրենլանդիայի , Իսլանդիայի , Իռլանդիայի , Կամչատկա , Կերգելեն կղզիների , Լաբրադորի , Նյուֆաունդլենդի , Նոր Զելանդիայի , Նորվեգիայի , Նոր Երկիր կղզու, Մեծ Բրիտանիայի , ամերիկյան Վաշինգտոն նահանգի ափամերձ ջրերում[ 3] ։ Նորվեգիայի ափագծին, որ մոտավորապես 29.000 կիլոմետր է, 1.200 ֆյորդ կա, և ափագծի ընդամենը 2.500 կիլոմետրն է առանց ֆյորդերի[ 4] [ 5] ։
↑ cite Merriam-Webster|fjord
↑ «What is a Fjord, and how is it formed» . Norway Today (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին .
↑ Syvitsky, James P. M.; Burrell, David C.; Skei, Jens M. (1987). Fjords: Processes and Products . New York: Springer . էջեր 46–49 . ISBN 0-387-96342-1 . «The NE coast, from Victoria Fjord to the Scoresby Sund fjord complex ..., has approximately 60 major fjords, some of them the world's largest and deepest. ... The SE coast, from Scoresby Sund to Kap Farvel ..., has approximately 100 fjords.»
↑ «Geografiske forhold (Geography of Norway)» . Statistics Norway. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին .
↑ Gregory, J. W. (1913). The Nature and Origin of Fiords . London: John Murray.