Ֆին Վուլֆհարդ
Ֆին Վուլֆհարդ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 23, 2002[1][2][3] (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4] |
Քաղաքացիություն՝ | Կանադա |
Մասնագիտություն՝ | դերասան, երաժիշտ, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
IMDb։ | ID 6016511 |
Ֆին Վուլֆհարդ (անգլ.՝ Finn Wolfhard, դեկտեմբերի 23, 2002[1][2][3], Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4]), կանադացի դերասան։ Առավել հայտնի է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Մայք Ուիլերի դերով և «Այն» դրամատիկական սարսափ ֆիլմում Ռիչի Թոզիերի դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլֆհարդը ծնվել է Վանկուվերում, ունի ֆրանսիական, գերմանական, հրեական արմատներ։ Ունի մեծ եղբայր՝ Նիքը։ Մայրը Մերի Ջոլիվեթ Վուլֆհարդն է, հայրը՝ Էրիկ Վուլֆհարդը։ 2008-2020 թվականներին սովորել է Վանկուվերի կաթոլիկ դպրոցում[5]։ Ներկայումս հանդիպում է Էլսի Րիչթերի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին աշխատանքը նա գտել է Քրեյգլիստ կայքի միջոցով։ 2014 թվականին դեբյուտ է կատարել «100» հեռուստասերիալում, կերտելով Զորանի դերը։ Շուտով խաղացել է Ջորջ Պինսկի դերը «Գերբնական» հեռուստասերիալի սերիաներից մեկում[6]։
2016 թվականին Մայք Ուիլերի դերի շնորհիվ ստացավ համաշխարհային ճանաչում[7]։ Դերի համար ստացել է ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդայի մրցանակ՝ «Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալում», որը նա կիսել է իր գործընկեր դերասանների հետ[8]։
2017-ի աշնանը տեղի ունեցավ «Այն» սարսափ ֆիլմի պրեմիերան, որում Վուլֆհարդը կերտել է Ռիչի Թոզիերի դերը[9][10]։
2019 թվականի հունվարի 19-ին Նեթֆլիքսում տեղի է ունեցել «Կարմեն Սանդիեգո» մուլտֆիլմի պրեմիերան, որում Վուլֆհարդը հնչյունավորել է գլխավոր հերոսուհու ընկերոջը[11]։
Բացի այդ, Վուլֆհարդը հայտնվել է PUP պանկ ռոք խմբի երկու տեսահոլովակներում՝ 2014 և 2016 թվականներին[12][13]։
Ֆինն ունեցել է իր սեփական Calpurnia խումբը, որը փլուզվել է 2018-2019 թվականներին։ Հետագայում 2020 թվականին հայտնի է դարձել, որ Ֆիննը իր ընկերոջ Մալքոլմի հետ ստեղծել է The Auburies խումբը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013 | ֆ | Aftermath | երիտասարդ Չարլզ | |
2013 | ֆ | The Resurrection | ||
2014 | ս | 100 | The 100 | Զորան |
2015 | ս | Գերբնական | Supernatural | Ջորջ Փինսկի |
2016—... | ս | Տարօրինակ դեպքեր | Stranger Things | Մայք Ուիլեր |
2017 | մս | Young Math Legends | երիտասարդ Գաուս | |
2017 | ֆ | Այն | It | Ռիչի Թոզիեր |
2019 | մս | Կարմեն Սանդիեգո | Carmen Sandiego | Խաղացող |
2019 | ֆ | The Goldfinch | պատանի Բորիս | |
2019 | մֆ | Ադամսների ընտանիքը | The Addams Family | Փագսլի Ադամս |
2019 | ֆ | Այն 2 | It: Chapter Two | Ռիչի Թոզիեր |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
2017 | ԱՄՆ֊ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | ||||
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Տարօրինակ դեպքեր | Հաղթանակ | [14] | ||
2018 | MTV Movie & TV Awards 2018 | Լավագույն դերասանական կազմ | Այն | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Crash Tag Team Racing with Special Guest Finn Wolfhard - Guest Grumps — 2017.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/2017/09/28/style/stranger-things-finn-wolfhard-rough-trade-vinyl.html
- ↑ «Stranger Things' Finn Wolfhard on Kissing Scenes and How He Became an Actor». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Ahearn, Victoria (2016 թ․ հուլիսի 25). «Vancouver's Finn Wolfhard loving the '80s in Stranger Things». The Toronto Star (կանադական անգլերեն). ISSN 0319-0781. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Andreeva, Nellie (2015 թ․ օգոստոսի 20). «Duffer Bros. Netflix Supernatural Drama Series Sets Young Cast, Gets Title». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «SAG Awards Nominations 2017: See the Full List». EW.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Stephen King's 'It' Release Date Set by Warner Bros». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «'Stranger Things' star to appear in remake of Stephen King's 'It'». NME (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Netflix Reboots 'Carmen Sandiego' With Gina Rodriguez». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Here's a Very Brief History of Stranger Things' Finn Wolfhard Starring in PUP Videos». Noisey (կանադական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «PUP's New Music Video, Starring Stranger Things' Finn Wolfhard, Will Make You Want to Hug Your Pet». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «SAG Awards Nominations 2017: See the Full List». EW.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆին Վուլֆհարդ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Կանադացի դերասաններ
- Կանադացի կինոդերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Կանադացի երաժիշտներ
- Կանադացի երգիչներ
- 21-րդ դարի դերասաններ
- Կանադացի հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի երգիչներ
- Կանադացի կինոռեժիսորներ
- Կանադացի սցենարիստներ
- Կանադացի մոդելներ