Jump to content

Օրացիո Ջենտիլեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրացիո Ջենտիլեսկի
Orazio Gentileschi Lomi
Ի ծնեOrazio Lomi
Ծնվել էհուլիսի 19, 1563, 1563[1] կամ հուլիսի 9, 1563[1]
ԾննդավայրՊիզա, Տոսկանա, Իտալիա[1]
Վախճանվել էփետրվարի 7, 1639(1639-02-07)[2][3][4][…]
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[1]
Ազգությունիտալացի
Մասնագիտություննկարիչ
Ոճմաներիզմ[5]
Ժանրդիմապատկեր[1], ժանրային նկարչություն[1], պատմական գեղանկարչություն[1] և կրոնական նկարչություն[1]
Թեմաներգեղանկարչություն[6] և նատուրալիզմ[6]
Ուշագրավ աշխատանքներԴիանա որսորդուհի, Rest on the Flight into Egypt? և Public Felicity Triumphant over Dangers?
ԶավակներԱրտեմիզիա Ջենտիլեսկի[7] և Ֆրանչեսկո Ջենտիլեսկի[7]
 Orazio Gentileschi Վիքիպահեստում
«Դանայուհի» (1621, Քլիվլենդի արվեստի թանգարան)

Օրացիո Ջենտիլեսկի (իտալ.՝ Orazio Gentileschi Lomi,հուլիսի 19, 1563, 1563[1] կամ հուլիսի 9, 1563[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] - փետրվարի 7, 1639(1639-02-07)[2][3][4][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[1]), իտալացի նկարիչ վաղ բարոկկոյի շրջանում։

Նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկիի հայրն է։

Կյանք և արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրացիոն իրավամբ համարվում է լավագույն և տաղանդավոր նկարիչ։ Նա եղել է Կարավաջոյի աշակերտը։ Նկարիչը կրթություն ստացել է եղբորից և հորեղբորից՝ ընդգծված ֆլորենտական մաներիզմի ոգով։ Ջանտիլեսկին 1580 թվականին գնում է Հռոմ, որտեղ նկարում է որմնանկարներ Վատիկանի գրադարանի համար։ 1600-ական թվականներին զբաղվել է Սուրբ սեղանի նկարազարդումներով։ Հետո միանում է մի խումբ նկարիչների և դառնում Կարավաջոյի աշակերտը։ Վերջինիս ոճին գումարում է նաև տոսկանյան դպրոցի գունագեղությունը։

Ջենովա եղած ժամանակաշրջանից (1621—1623) և փարիզյան շրջանից (1623 կամ 1624) ոչ մի նկար չի պահպանվել։ 1625 թվականից մինչև մահը նկարիչն ապրում է Անգլիայում և զբաղեցնում է Չարլզ I Ստյուարտի արքունիքում որպես պալատական նկարիչ։ Նկարում է մոնումենտալ կտավներ և կատարում դեկորատիվ աշխատանքներ Գրինվիչի պալատում։ Կյանքի վերջին տարիներին կրկնօրինակել է իր մի շարք նախկին կտավները։

  • «Վինահարը» (1626 թվական, Վաշինգտոնի ազգային պատկերասրահ)
  • «Քրիստոսի մկրտությունը» (Հռոմ, Սանտա Մարիա դելլա Պաչե)
  • «Սուրբ Սեսիլիան հրեշտակի հետ» (Հռոմ, Կորսիկայի ազգային պատկերասրահ)
  • «Հանգիստ Եգիպտոսում» (1625—1626, Լուվրի թանգարան)
  • «Հովսեփը և Պոտիֆարան» (1626, Վինձոր)
  • «Տիրամայրը մանկան հետ» (1620-ական թվականների սկիզբ, Մարկեի ազգային պատկերասրահ)
  • «Ղովտն իր աղջիկների հետ» (1623-1624, Դետրոյթի գեղարվեստի ինստիտուտ)
  • «Դանայուհի» (1621, Քլիվլենդի արվեստի թանգարան)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A.Prater, H.Bauer: Malerei des Barock, Köln 1990
  • Die Welt der Malerei, Köln 1990.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրացիո Ջենտիլեսկի» հոդվածին։