Jump to content

Օվկիանիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինեզիայի միգրացիոն քարտեզը

Օվկիանիայի պատմություն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի, Ֆիջի ժողովուրդների պատմությունը

Նախագաղութատիրության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բնակիչները (ըստ երևույթին՝ նախաավստրալոիդները) Օվկիանիա են ներթափանցել Հարավ–Արևելյան Ասիայից 20–30 հազար տարի առաջ։ Միկրոնեզիայի և Պոլինեզիայի բնակեցումը տեղի է ունեցել մ․ թ․ 1-ին հազարամյակում (ավարտվել է 14-րդ դարում)։ Մինչև 15-դարի սկիզբը Օվկիանիայի կղզիների ժողովուրդները գտնվել են նախնադարյան համայնական կարգի քայքայման և վաղդասակարգային հասարակության ձևավորման ընթացքի տարբեր փուլերում։

Ֆիջի, Հավայան, Տահիտի և Տոնգա կղզիներում կազմավորվել են պրիմիտիվ պետություններ։ Երկար ժամանակ եվրոպացիները որևէ հետաքրքրություն Օվկիանիայի նկատմամբ չեն ցուցաբերել։

Գաղութատիրական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1565 թվականին Իսպանիան հայտարարել է Ֆ․ Մագելանի հայտնաբերած Մարիանյան կղզիների անեքսիայի մասին։ 19-րդ դարի սկզբից Օվկիանիա են ներթափանցել քրիստոնյա քարոզիչներ, առևտրականներ, այդ թվում՝ ստրկավաճառներ, սկսվել է Օվկիանիայի կղզիների զավթումը եվրոպացիների և ԱՄՆ–ի կողմից։

19-րդ դարի 1-ին կեսին Նիդերլանդները գրավել են Նոր Գվինեայի արևմտյան մասը, 1840 թվականին Նոր Զելանդիան հայտարարվել է անգլիական գաղութ, 1842 թվականին Ֆրանսիան զավթել է Մարկիզյան կղզիները, 1853 թվականին՝ Նոր Կալեդոնիան։

19-րդ դարի վերջին քառորդին Օվկիանիայի գաղութային բաժանման ընթացքն ուժեղացել է։ 1874 թվականին Ֆիջի կղզիները դարձել են անգլիական գաղութ, 1884 թվականին Գերմանիան զավթել է Նոր Գվինեայի հյուսիս–արևելյան, իսկ Մեծ Բրիտանիան՝ հարավ–արևելյան մասը, 1898 թվականին ԱՄՆ–ը անեքսիայի է ենթարկել Ճավայան կղզիները։

1906 թվականին Օվկիանիաի բաժանումն ավարտվել է։ Գաղութային տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Օվկիանիայի բնակիչները պայքարել են գաղութարարների դեմ։

Նախագաղութատիրական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից (1914–1918) հետո Օվկիանիայում առաջացել են քաղաքական կազմակերպություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–1945) Օվկիանիան եղել է ռազմական գործողությունների թատերաբեմ։

Պատերազմից հետո Օվկիանիայում ընդլայնվել է իմպերալիստական տերությունների ռազմական բազաների ցանցր։ Օվկիանիայի էթնիկական և հասարակական տարբեր խմբերի տարերային, անջատ ելույթները հաճախ վերածվել են կազմակերպված պայքարի հանուն անկախության, Օվկիանիան ռազմական նպատակներով օգտագործելու դեմ։

1962 թվականին հռչակվեց Արևմտյան Մամոայի անկախությունը, 1963 թվականին Նիդերլանդների գաղութային լծից ազատագրվեց Արևմտյան Իրիանը, անկախություն նվաճեցին Նաուրուն (1968), Տոնգան, Ֆիջին (1970), Պապուա Նոր Գվինեան (1975)։ 1980-ական թվականներին ուժեղացել է անկախության համար պայքարը Նոր Կալեդոնիայում։

Պատերազմները Օվկիանայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1898 — Իսպանա-ամերիկյան պատերազմ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Collingridge, Vanessa (2003 թ․ փետրվար). Captain Cook: The Life, Death and Legacy of History's Greatest Explorer. Ebury Press. ISBN 0-09-188898-0.
  • Williams, Glyndwr (1997). Captain Cook's Voyages: 1768–1779. London: The Folio Society.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 572