Օրնեյի Առաջին հիշատակումը վերաբերում է 1153 թվականին, երբ կոչվում էր Ornacho։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Օրնեն չի տուժել, շնորհիվ իր հարևան Շվեյցարիայի։
Կոմունան Փարիզ քաղաքից գտնվում է 410 կմ հարավ-արևելք, դեպի հյուսիս-արևելք՝ Լիոն քաղաք, 115 կմ է և 70 կմ արևելք Բուրկ ան Բրեսից[2]։ Կոմունայում չկա ղեկավարական կենտրոն։ Բաժանվում է 2 գյուղերի Մակոննե (Հյուսիսում) և Վիլլար Տակոն (Կենտրոնում)։
2010 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) ունեցող 2150 մարդկանցից 1617-ը տնտեսապես ակտիվ են եղել, 533-ը `պասիվ (ակտիվության ցուցանիշը` 75,2% է, 1999 թվականին՝ 69,9%)։ 1617 ակտիվ բնակիչներից աշխատել են 1524-ը (817 տղամարդ, 707 կին), գործազուրկ է եղել 93 մարդ (37 տղամարդ և 56 կին)։ 533 պասիվներից 215 հոգի եղել են աշակերտ կամ ուսանող, 108-ը՝ թոշակառու, 210 պասիվ են եղել այլ պատճառներով[3]։