Jump to content

Օնկոուրոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրոլոգն իրականացնում է ՏՈՒՌ(Տրանսուրեթրալ ռեզեկցիա)

Օնկոուրոլոգիա, բժշկության բնագավառ, որը կապում է ուռուցքաբանությունը, ուրոլոգիան, անդրոլոգիան (գիտություն, որը զբաղվում է տղամարդկանց առողջությամբ), գինեկոլոգիան (գիտություն, որը զբաղվում է կանանց առողջությամբ) և ուսումնասիրում է միզասեռական համակարգի բարորակ և չարորակ ուռուցքները (երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, առնանդամի, ամորձիների և այլն), նրանց ծագումնաբանությունը և ախտաբանությունը, նրանց կանխարգելման մեթոդները, ախտորոշումն ու բուժումը[1][2]։

Ուսումնասիրության առարկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնկոուրոլոգիայի ուսումնասիրման առարկա են նորագոյացությունները, որոնք տեղակայված են երիկամներում, միզատար ուղիներում և տղամարդկանց սեռական օրգաններում, ինչպես նաև նրանց մետաստազները։ Առավել հաճախակի հանդիպող ախտաբանական վիճակներ են շագանակագեղձի քաղցկեղը, միզապարկի անցումաբջջային քաղցկեղը, երիկամի պարենքիմայի քաղցկեղը, երիկամների ավազանների և միզուղիների, ինչպես նաև ամորձիների հերմինոգեն ուռուցքները։ Ավելի քիչ տարածված օնկոուրոլոգիական հիվանդություններն են ամորձիներ ոչ հերմինոգեն ուռուցքները, հարամորձային հյուսվածքի, առնանդամի և միզուկի ուռուցքները[3][4]։

Ցիստոկոպիա

Օնկոուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման ժամանակ օգտագործվում են այնպիսի հետազոտման մեթոդներ, ինչպիսիք են՝

Այս հետազոտման մեթոդները համակցվում են արյան ընդհանուր և բիոքիմիական, մեզի կլինիկական հետազոտությունների հետ։ Օնկոուրոլոգիական հիվանդությունների վերջնական ախտորոշումը դրվում է ուռուցքից վերցված նմուշի (բիոպսիա) կամ ամբողջական ուռուցքի հյուսվածաբանական քննությամբ։

Բարձր տեխնոլոգիական մեթոդների գործածումն ու ներդրումն (ուլտրաձայնային հետազոտություն, բազմապարույր համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն) ուռուցքների ախտորոշման պրակտիկայում հանգեցրեցին դրանց հայտնաբերման աճին, այն ուռուցքների, որոնք կլինիկորեն չեն դրսևորվել և հայտնաբերվել են պատահականորեն բժշկական զննության կամ այլ հիվանդությունների զննման ժամանակ։

Այսպես, 1970-ական թվականներին երիկամների քաղցկեղի դեպքերում նման ուռուցքները հայտնաբերվել են ավելի քիչ քան 10%-ում, իսկ 20-21րդ դարերի շրջադարձային փուլում, դրանք կազմում էին երիկամների քաղցկեղի բոլոր դեպքերի 60%-ը[5]։

Օնկոուրոլոգիական հիվանդությունների հիմնական բուժման մեթոդը վիրաբուժականն է,բայց նաև գործածվում է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան, իմունոթերապիան, հորմոնային բուժումը և թիրախային թերապիան։ Բուժման մեթոդի ընտրությունը կախված է, թե ինչ տեղակայում ունի ուռուցքը, նրա հյուսվածքաբանական տեսակից, նրա չափից, հիվանդի ընդհանուր վիճակից (տարիք, ուղեկցող հիվանդություններ, սոցիալական պայմաններ և այլն) և կողմնակի գործոններից, այսպես՝ երիկամաբջջային քաղցկեղի ոսկրային մետաստազների բուժման ժամանակ առաջին ընտրության մեթոդն է համակարգային հակաուռուցքային թերապիան, իսկ վիրաբուժական մեթոդով բուժումը սովորաբար ունի պալիատիվ (ամոքիչ) դեր (ինչը չի բացառում արմատական միջոցառումների հնարավորությունը միայնակ մետաստազների դեպքում՝ միայնակ մետաստազների առկայության դեպքում դիմում են վիրաբուժական վիրահատությունների)[4] :

Երիկամների քաղցկեղի հետ կապված մետաստազների բացակայության դեպքում բուժման հիմնական մեթոդը արմատական նեֆրէկտոմիան է (երիկամի հեռացումը)։ Եթե քաղցկեղով ախտահարված են 2 երիկամները կամ միակ երիկամը, ապա իրականացնում են երիկամի ռեզեկցիա (մասնահատում)։ Ներկա ժամանակաշրջանում դեղորայքային թերապիան ցուցված է երիկամի մետաստատիկ քաղցկեղի և ոչ օպերաբիլ (ոչ վիրահատական) ուռուցքների դեպքում, միևնույն ժամանակ երիկամների քաղցկեղը գրեթե անընկալունակ է ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի նկատմամբ և երիկամների քաղցկեղի հիմնական ժամանակակից թերապևտիկ միջոցը մնում է թիրախային թերապիա, որոնք գրեթե դուրս են մղել իմունոթերապիայի պատրաստուկները[6]։

Միզապարկի քաղցկեղի վիրաբուժական մեթոդը (ՏՈՒՌ (տրանսուրեթրալ ռեզեկցիա), ցիստեկտոմիա կամ միզապարկի հատում ) նույնպես առաջին տեղում է։ Քանի որ միզապարկի քաղցկեղը զգայուն է քիմիոթերապևտիկ միջոցների նկատմամբ, այդ իսկ պատճառով օգտագործում են տարբեր հակաուռուցքային քիմիոթրապևտիկ պատրատուկներ, ինչպես նաև իմունոթերապիա ԲՑԺ վակցինայով [7]։

Ժամանակակից մարտավարությունը շագանակագեղձի քաղցկեղի դեպքում վիրաբուժական միջամտությունն է (Սովորաբար ամբողջական շագանակագեղձէկտոմիան, շագանակագեղձի հեռացումը ) և ճառագայթային բուժումը՝ լրացուցիչ հորմոնային թերապիայի հետ միասին[8]։

Օնկոուրոլոգիայի ներկայիս վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի սկզբին օնկոուրոլոգիայի հաջողությունը մեծապես կածված էր հիմնարար հետազոտական նվաճումների վրա՝ բջջի ռեցեպտորային ապարատի կառուցվածքի և ֆունկցիաների ուսումնասիրություն, ազդանշանային տրանսդուկցիայի մեխանիզմների և ուռուցքների անգիոգենեզի (անոթագոյացում) բացահայտում, մետաստազների առաջացման ու տարածման և դեղորայքային կայունության մեխանիզմների հայտնաբերում։

Այս նվաճումները հնարավորություն տվեցին զգալիորեն բարելավել ախտորոշումը, գործնականում կիրառել վիրաբուժական և ճառագայթային բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդներ և ստեղծել հակաուռուցքային պատրաստուկներ (մասնավորապես՝ նպատակային թերապիայի մեթոդ)[9][10]։

Օնկոուրոլոգիան Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում օնկոուրոլոգիան որպես ինքնուրույն մասնագիտություն ձևավորվել է 20-րդ դարի 80-ական թվականներից, երբ պրոֆեսոր Բ.Պ. Մատվեևայի ջանքերով Բլոխինի անվան կենտրոնում ստեղծվեց երկրում առաջին օնկոուրոլոգիական բաժանմունքը, որից հետո բաժանմունքներ սկսեցին բացվել Ռուսաստանի գրեթե բոլոր ուռուցքաբանական կենտրոններում։ 2005 թվականին հիմնադրվել է թեմատիկ հանդես «Օնկոուրոլոգիա» անվամբ և ստեղծվել է Ռուսաստանի օնկոուրոլոգների ասոցիացիան՝ համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է միավորել ուռուցքաբաններին, ուրոլոգներին, օնկոուրոլոգներին, գինեկոլոգներին, ճառագայթաբաններին, ախտաբաններին և հարակից մասնագետներին ախտորոշման, բուժման և ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման ոլորտից։ Ասոցիացիայի նպատակն է Ռուսաստանում նվազեցնել չարորակ նորագոյացություններից հիվանդացությունն և մահացությունը[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Ганцев Ш. Х. Онкология. — М. МИА, 2004.
  3. Воробьёв, 2005, էջ 55
  4. 4,0 4,1 Семков, Махсон, Петерсон, Широкорад, Щупак, 2010, էջ 10
  5. Базаев В. В., Дутов В. В., Тян П. А., Казанцева И. А.  Инцидентальный почечно-клеточный рак: клинико-морфологические особенности // Урология. — 2013. — № 2. — С. 66—68.
  6. Онкоурология. Фармакотерапия без ошибок, 2014, էջ 354—355
  7. Онкоурология. Фармакотерапия без ошибок, 2014, էջ 361—364
  8. Онкоурология. Фармакотерапия без ошибок, 2014, էջ 374—375
  9. 9,0 9,1 Широкорад В. И., Махсон А. Н., Ядыков О. А.  Состояние онкоурологической помощи в Москве // Онкоурология. — 2013. — № 4. — С. 10—13.
  10. 10,0 10,1 «РООУ: Цели, идеи, ценности, история создания». // Сайт Российского общества онкоурологов. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Воробьёв А. В.  Обзор важнейших событий в онкоурологии // Практическая онкология. — 2005. — Т. 6. — № 1. — С. 55—64.
  • Гранов А. М., Винокуров В. Л.  Лучевая терапия в онкогинекологии и онкоурологии. — СПб.: Фолиант, 2002. — 351 с. — ISBN 5-93929-038-8
  • Клиническая онкоурология / Под ред. Б. П. Матвеева. — М.: АБВ-Пресс, 2011. — 934 с. — ISBN 978-5-903018-23-9
  • Митина Л. А., Казакевич В. И., Степанов С. О.  Ультразвуковая онкоурология. — М.: Триумф, 2009. — 200 с. — ISBN 978-5-89392-463-3
  • Онкоурология. Национальное руководство / Под ред. В. И. Чиссова, Б. Я. Алексеева, И. Г. Русакова. — М.: ГЭОТАР-Медиа, 2012. — 688 с. — ISBN 978-5-9704-2181-9
  • Онкоурология. Фармакотерапия без ошибок / Под ред. И. Г. Русакова, В. И. Борисова. — М.: Е-ното, 2014. — 544 с. — ISBN 978-5-906023-07-0
  • Опухоли мочевыделительной системы и мужских половых органов. Морфологическая диагностика и генетика / Под ред. Ю. Ю. Андреевой, Г. А. Франка. — М.: Практическая медицина, 2012. — 218 с. — ISBN 978-5-98811-231-0
  • Семков А. С., Махсон А. Н., Петерсон С. Б., Широкорад В. И., Щупак М. Ю.  Хирургическое лечение костных метастазов рака почки // Онкоурология. — 2010. — № 4. — С. 10—15.
  • Широкорад В. И.  Хирургическое лечение местно-распространённых опухолей органов малого таза. — М.: Медицина, Шико, 2008. — 192 с. — ISBN 5-225-03927-8