Օգաստես Սենթ-Գոդենս
Օգաստես Սենթ-Գոդենս | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Մահացել է | օգոստոսի 3, 1907[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Քորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քուփեր Յունիոն, Դիզայնի ազգային ակադեմիա և Սթենֆորդի համալսարան |
Երկեր | Աբրահամ Լինքոլն, նախագահ, Դիանա և Ջեյմս Գարֆիլդի հուշարձան,Ֆիլադելֆիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, International Society of Sculptors, Painters and Gravers? և Salmagundi Club? |
Երեխաներ | Homer Saint-Gaudens? |
Augustus Saint-Gaudens Վիքիպահեստում |
Օգաստես Սենթ-Գոդենս (անգլ.՝ Augustus Saint-Gaudens; մարտի 1, 1848[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - օգոստոսի 3, 1907[1][2][3][…], Քորնիշ, Սուլիվան շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի քանդակագործ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենթ-Գոդենսը եղել է ֆրանսիացի-կոշկակարի որդի՝ հուգենոտ-իռլանդական ծագումով։ Երբ տղան կես տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Սենթ-Գոդենսը մեծացել է Նյու Յորքում։ 1861 թվականին նա աշակերտել է կամեյա փորագրողի մոտ և, զուգահեռաբար, Նյու Յորքում մասնակցել գիտության և արվեստի տարածման Կուպերի միության և Դիզայնի ազգային ակադեմիայի կուրսերին։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1867 թվականին, մեկնել է Փարիզ, որտեղ քանդակագործություն է ուսումնասիրել Գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցում, սովորել է Էմանյուել Ֆրեմյեի մոտ։ 3 տարի անց Փարիզից մեկնել է Հռոմ։ Այնտեղ 5 տարվա ընթացքում Սենթ-Գոդենսն ուսումնասիրել է անտիկ դարաշրջանի արվեստն ու ճարտարապետությունը։ Երիտասարդ քանդակագործն իր առաջին պատվերներն ստացել է Հռոմում։ Այնտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ հետ, ով Օգաստո Հոմերի ուսանողուհին էր։
Քանդակագործին հիացմունք էին պատճառում հատկապես անտիկ դարաշրջանի և Վերածննդի բարձրաքանդակներն ու մեդալները։ Դա ազդեցություն է թողել ինչպես քանդակագործի նկարչական ոճի, այնպես էլ ամերիկյան քանդակագործության զարգացման վրա 19-րդ դարում։ Սենթ-Գոդենսն իր սեփական մեկնությունն է արել Վերածննդի և անտիկ շրջանի մշակութային ժառանգության վերաբերյալ՝ ստեղծելով երկու մշակույթների ավանդույթների սինթեզ։
Քանդակագործը փառքի է արժանացել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հերոսի՝ ադմիրալ Դեյվիդ Ֆարագուտի հուշարձանի ստեղծումից հետո։ Դրանից հետո Սենթ-Գոդենսը դարձել է մի շարք հուշարձանների, հուշարձանային բարձրաքանդակների և պաշտոնական հուշահամալիրների հեղինակ, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի իշխանությունների հանձնարարությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտի հանձնարարությամբ Սենթ-Գոդենսը 1904 թվականին ստեղծել է երեք մետաղադրամի նմուշներ, որոնք հետագայում հատվել են ԱՄՆ գանձապետարանի կողմից։
1900 թվականին Սենթ-Գոդենսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։ Հայտնի քանդակագործը մահացել է 1907 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Augustus Saint-Gaudens (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Сент-Годенс Огастес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 ARCHER | Authorities: Saint-Gaudens, Augustus, 1848-1907 (saint-gaudens)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- К арэн Лемми. Огастес Сент-Годенс в Музее Метрополитен // Журнал "Третьяковская галерея", Специальный выпуск 1. АМЕРИКА - РОССИЯ: НА ПЕРЕКРЕСТКАХ КУЛЬТУР, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգաստես Սենթ-Գոդենս» հոդվածին։ |
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1907 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քանդակագործներ
- Քաղցկեղից մահացածներ