Էմանյուել Ֆրեմյե
| Էմանյուել Ֆրեմյե | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 6, 1824[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոնրուժ[1] |
| Մահացել է | սեպտեմբերի 10, 1910[1][2][3][…] (85 տարեկան) |
| Վախճանի վայրը | Փարիզ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ուսուցիչ | Ֆրանսուա Ռյուդ |
| Ստեղծագործություն(ներ) | equestrian statue of Joan of Arc?, equestrian statue of Joan of Arc?, equestrian statue of Simón Bolívar?, Q28554911? և Statue of Neptune? |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և համալսարանի դասախոս |
| Աշխատավայր | Բնական պատմության ազգային թանգարան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
| Երեխաներ | Marie Fauré? |
| Ստորագրություն | |
Էմանյուել Ֆրեմյե (ֆրանսերեն՝ Emmanuel Frémiet, դեկտեմբերի 6, 1824[1][2][3][…], Մոնրուժ[1] - սեպտեմբերի 10, 1910[1][2][3][…], Փարիզ[1]), XIX դարի խոշորագույն քանդակագործ։ Աշխատել է նատուրալիզմի և նեոդասականության ավանդույթներում։
Կյանք ու գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմանյուել Ֆրեմյեն ծնվել է արվեստի հետ սերտորեն կապված միջին կարողության տեր ընտանիքում։ 13 տարեկան փոքրիկ Ֆրեմյեն ընդունվում է Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոց, որտեղ դասվանդում է նրա զարմուհի Սոֆիայի ամուսինը՝հայտնի քանդակագործ Ֆրանսուա Ռյուդը։ Էմանյուել Ֆրեմյեն Ֆրանսուա Ռույդի աշակերտն է եղել։
Էմանյուել Ֆրեմյենի առաջին աշխատանքը՝ Վիթի քանդակը, ցուցադրվեց Փարիզյան սալոնում (1845 թվական)։ Նա բազմաթիվ բրոնզե կենդանիների արձանիկների հեղինակ է, որոնց համար ստացել է տարբեր մրցանակներ և պարգևներ։ 1849 թվականին Ֆրեյմեն ստանում է առաջին պաշտոնական (պետական) պատվերը։ Պաշտոնական (պետական) պատվերից է նաև Փարիզի փողոցներն ու հրապարակները զարդարող արձանները։

1855-ից մինչև 1859 թվականները Էմանյուել Ֆրեմյեն աշխատել է կայսր Նապոլեոն III-ի պատվիրած ձիարձանների շարքի վրա։ 1870 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ քանդակագործը հեռանում է մայրաքաղաքից, և նրա տունը կողոպտվում է։ Պատերազմից հետո աշխատում է Գերմանիայում (Վերին Սիլեզիա) և հայրենիքում, ղեկավարում է Լուվրում քանդակագործության բաժինը, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, կատարում է որոշ պատվերներ Փարիզի բնագիտության թանգարանի համար։ 1887 թվականին Փարիզի սալոնում ստացել է պատվավոր շքանշան «Կինը գորիլլայի հետ» քանդակի համար։
1892 թվականից Ֆրեմյեն Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ էր և վերոհիշյալ թանգարանին կից գեղանկարչության բաժնի պրոֆեսոր։ Ներկայումս Ֆրեմյեի փոքր ծավալի քանդակները բարձր են գնահատվում մասնագետների և կոլեկցիոներների կողմից։
Նրա աշակերտներից է Պոլ Վեիլանդ Բարտլետը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Фреми, Эмманюэль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանյուել Ֆրեմյե» հոդվածին։ |
| ||||||||||||||||