Քուլշարիֆ մզկիթ
Քուլշարիֆ մզկիթ թաթ.՝ Кол Шәриф мәчете | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Կազան |
Տեղագրություն | Կազանի Կրեմլ |
Հիմնվել է | 1996 |
Բացվեց | հունիսի 24, 2005 |
Անվանված է | Qolşärif? |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | İskändär Säyfullin? և Aivar Sattarov? |
Ոճ | իսլամական ճարտարապետություն |
Շինանյութ | գրանիտ և մարմար |
Պաշտոնական կայքէջ |
Քուլշարիֆ մզկիթ (թաթ.՝ Колшәриф мәчете, Qolşərif məçete) '[1][2], Թաթարստանի և դրա մայրաքաղաք Կազանի գլխավոր մզկիթը[3], որը գտնվում է Կազանի կրեմլի տարածքում։ Համալիրի կառուցմն սկսվել է 1996 թվականին որպես 16-րդ դարում այդտեղ եղած լեգենդար բազմամինարեթ մզկիթի վերստեղծում, որը համարվել է Կազանի խանությունում և Միջին Պովոլժիեում կրոնական ուսումնառության և գիտությունների զարգացման կենտրոն։ Այդ մզկիթը ոչնչացրել են Իվան Ահեղի զորքերը 1552 թվականի հոկտեմբերին Կազանի գրոհի ժամանակ:Նորակառույցը Ռուսաստանում և Եվրոպայում ամենամեծ մզկիթներից մեկն է, որ գտնվում է Ստամբուլից դուրս[4]։ Կրոնական արարողությունների ընթացքում մզկիթի ներսում կարող է գտնվել մեկուկես հազար մարդ, ևս տասը հազարը՝ դրսում՝ կից հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1552 թվականի հոկտեմբերի 2-ին ռուսական զորքը ներխուժեց Կազանի խանության մայրաքաղաք, որի պաշտպանության պարագլուխներից մեկը կրոնագետ գիտնականի համբավ վայելող սեիդ Քուլշարիֆն էր։ Համառ մարտերի ժամանակ, քաղաքի հազարավոր պաշտպանների հետ, զոհվեցին նաև Քուլշարիֆն ու իր սաները։ Ռուսները քաղաքը մատնեցին հրդեհի, որին կուլ գնաց նաև բազմամինարեթ մզկիթը։
Կազանի հիմնադրման հազարամյակի կապակցությամբ Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շամիևը 1995 թվականի աշնանը հրամանագիր ստորագրեց մզկիթը վերականգնելու մասին։ Հայտարարված համահանրապետական մրցույթում հաղթող ճանաչվեց ճարտարապետներ Շ. Լաթիպովի, Մ. Սաֆրոնովի, Ա. Սատտարովի, Ի. Սեյֆուլինի պատրաստած նախագիծը։ Շինարարության նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվեց 500 միլիոն ռուսական ռուբլի[5]), որը ձեռք բերվեց ավելի քան 40 հազար հավատացյալների ու հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների նվիրատվությունների և արտասահմանյան երկրների (գլխավորապես՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների) հատկացրած ֆինանսական օգնության շնորհիվ։ 2001 թվականի ամռանը շինարարությունը հիմնականում ավարտվեց[6], բայց պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2005 թվականի հունիսի 24-ին՝ Կազանի հիմնադրման 1000-ամյակի տոնակատարության ժամանակ։ Բացման արարողության ժամանակ հայտարարվեց, որ Քուլշարիֆը Ռուսաստանում ու Եվրոպայում ամենաբարձր մինարեթ ունեցող և ամենամեծ մզկիթն է[7], թեև դա իրականությանը չի համապատասխանում[8]։ Չորս հիմնական մինարեթներից յուրաքանչյուրն ունի 58 մետր բարձրություն[9]։ Գմբեթի բարձրությունը 39 մետր է, դրա տրամագիծը՝ 17 մետր։ Գրանիտն ու մարմարը բերվել են Ուրալից, բյուրեղապակյա գունավոր ջահը, որ հինգ մետր տրամագիծ ու երկու տոննա քաշ ունի, Չեխիայից է, իսկ մզկիթի ներսը զարդարող գորգերը նվիրել է Իրանի կառավարությունը[10]։
Մզկիթի գլխավոր շենքում տեղավորված են իսլամական մշակույթի և Պովոլժիեում իսլամի տարածման պատմության թանգարանը, հարսանեկան հանդիսավոր արարողությունների սրահը, իմամի աշխատասենյակը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соколов С.В. Казань. Портрет в стиле импрессионизма. — Казань: Отечество, 2011. — С. 56-57. — ISBN 978-5-9222-0408-8
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մզկիթի գլխավոր շենքն ու տաղավարը
-
Մզկիթը գիշերով
-
Մզկիթի ներսը
-
Գմբեթը ներսից
-
Մզկիթի մակետը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kul Sharif Mosque, Kazan, Russia - Russia Travel Guide». Travel All Russia (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Kul Sharif Mosque, Kazan - TripAdvisor». TripAdvisor (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Исторические памятники Казани
- ↑ «Putin joins Tatarstan festivities». BBC News. 2005 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Webarchive-копия сайта мечети kulsharif.rin.ru». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Мечеть Кул Шариф: контакты, фото, видео, никах, намаз, новости». www.kul-sharif.com. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
- ↑ «В Казани открыта самая большая в Европе мечеть Кул Шариф». NEWSru. 24 июня 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ См. Список крупнейших мечетей Европы
- ↑ Комплекс мечети Кул Шариф Արխիվացված 2009-07-09 Wayback Machine // Оф. сайт Казанского кремля
- ↑ Интересные факты о мечети Кул-Шариф
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քուլշարիֆ մզկիթ կատեգորիայում։ |
- Քուլշարիֆ մզկիթը «Ռուսաստանի մզկիթներ» պորտալում Արխիվացված 2009-08-14 Wayback Machine
- Մզկիթի համալիրը Արխիվացված 2009-07-09 Wayback Machine
- Քուլշարիֆ Արխիվացված 2011-04-26 Wayback Machine
- Մզկիթի 3D-ստերեոտեսարանները Արխիվացված 2008-03-11 Wayback Machine
- 3D-ստերեոտեսարանները(չաշխատող հղում)
- Քուլշարիֆի և Կազանյան կրեմլի լուսանկարները