Քուլշարիֆ մզկիթ
Քուլշարիֆ մզկիթ թաթ.՝ Кол Шәриф мәчете | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և տեսարժանություն |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կազան |
Հիմնվել է | 2005 |
Ճարտարապետություն | |
Ոճ | իսլամական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայքէջ |
Քուլշարիֆ մզկիթ (թաթ.՝ Колшәриф мәчете, Qolşərif məçete) '[1][2], Թաթարստանի և դրա մայրաքաղաք Կազանի գլխավոր մզկիթը[3], որը գտնվում է Կազանի կրեմլի տարածքում։ Համալիրի կառուցմն սկսվել է 1996 թվականին որպես 16-րդ դարում այդտեղ եղած լեգենդար բազմամինարեթ մզկիթի վերստեղծում, որը համարվել է Կազանի խանությունում և Միջին Պովոլժիեում կրոնական ուսումնառության և գիտությունների զարգացման կենտրոն: Այդ մզկիթը ոչնչացրել են Իվան Ահեղի զորքերը 1552 թվականի հոկտեմբերին Կազանի գրոհի ժամանակ:Նորակառույցը Ռուսաստանում և Եվրոպայում ամենամեծ մզկիթներից մեկն է, որ գտնվում է Ստամբուլից դուրս[4]: Կրոնական արարողությունների ընթացքում մզկիթի ներսում կարող է գտնվել մեկուկես հազար մարդ, ևս տասը հազարը՝ դրսում՝ կից հրապարակում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1552 թվականի հոկտեմբերի 2-ին ռուսական զորքը ներխուժեց Կազանի խանության մայրաքաղաք, որի պաշտպանության պարագլուխներից մեկը կրոնագետ գիտնականի համբավ վայելող սեիդ Քուլշարիֆն էր: Համառ մարտերի ժամանակ, քաղաքի հազարավոր պաշտպանների հետ, զոհվեցին նաև Քուլշարիֆն ու իր սաները: Ռուսները քաղաքը մատնեցին հրդեհի, որին կուլ գնաց նաև բազմամինարեթ մզկիթը:
Կազանի հիմնադրման հազարամյակի կապակցությամբ Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շամիևը 1995 թվականի աշնանը հրամանագիր ստորագրեց մզկիթը վերականգնելու մասին: Հայտարարված համահանրապետական մրցույթում հաղթող ճանաչվեց ճարտարապետներ Շ. Լաթիպովի, Մ. Սաֆրոնովի, Ա. Սատտարովի, Ի. Սեյֆուլինի պատրաստած նախագիծը: Շինարարության նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվեց 500 միլիոն ռուսական ռուբլի [5]), որը ձեռք բերվեց ավելի քան 40 հազար հավատացյալների ու հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների նվիրատվությունների և արտասահմանյան երկրների (գլխավորապես՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների) հատկացրած ֆինանսական օգնության շնորհիվ: 2001 թվականի ամռանը շինարարությունը հիմնականում ավարտվեց[6], բայց պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2005 թվականի հունիսի 24-ին՝ Կազանի հիմնադրման 1000-ամյակի տոնակատարության ժամանակ: Բացման արարողության ժամանակ հայտարարվեց, որ Քուլշարիֆը Ռուսաստանում ու Եվրոպայում ամենաբարձր մինարեթ ունեցող և ամենամեծ մզկիթն է[7], թեև դա իրականությանը չի համապատասխանում[8]: Չորս հիմնական մինարեթներից յուրաքանչյուրն ունի 58 մետր բարձրություն[9]: Գմբեթի բարձրությունը 39 մետր է, դրա տրամագիծը՝ 17 մետր: Գրանիտն ու մարմարը բերվել են Ուրալից, բյուրեղապակյա գունավոր ջահը, որ հինգ մետր տրամագիծ ու երկու տոննա քաշ ունի, Չեխիայից է, իսկ մզկիթի ներսը զարդարող գորգերը նվիրել է Իրանի կառավարությունը[10]:
Մզկիթի գլխավոր շենքում տեղավորված են իսլամական մշակույթի և Պովոլժիեում իսլամի տարածման պատմության թանգարանը, հարսանեկան հանդիսավոր արարողությունների սրահը, իմամի աշխատասենյակը:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соколов С.В. Казань. Портрет в стиле импрессионизма. — Казань: Отечество, 2011. — С. 56-57. — ISBN 978-5-9222-0408-8
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kul Sharif Mosque, Kazan, Russia - Russia Travel Guide»։ Travel All Russia (անգլերեն)։ 2015-12-09։ Վերցված է 2018-09-02
- ↑ «Kul Sharif Mosque, Kazan - TripAdvisor»։ TripAdvisor (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03
- ↑ Исторические памятники Казани
- ↑ «Putin joins Tatarstan festivities»։ BBC News։ 2005-08-26։ Վերցված է 2010-05-22
- ↑ «Webarchive-копия сайта мечети kulsharif.rin.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2005-09-07-ին։ Վերցված է 2005-09-07
- ↑ «Мечеть Кул Шариф: контакты, фото, видео, никах, намаз, новости»։ www.kul-sharif.com։ Վերցված է 2017-03-22
- ↑ «В Казани открыта самая большая в Европе мечеть Кул Шариф»։ NEWSru։ 24 июня 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ См. Список крупнейших мечетей Европы
- ↑ Комплекс мечети Кул Шариф Archived 2009-07-09 at the Wayback Machine. // Оф. сайт Казанского кремля
- ↑ Интересные факты о мечети Кул-Шариф
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քուլշարիֆ մզկիթ Վիքիպահեստում |
---|