Jump to content

Քոլմ Թոյբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլմ Թոյբին
Ծնվել էմայիսի 30, 1955(1955-05-30)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրԷնիսքորթի, Ուեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, լրագրող, դրամատուրգ, գրական քննադատ, ուսուցիչ, ակնարկագիր, վիպասան, գրող և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Իռլանդիա
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ և St Peter's College, Wexford?
Ուշագրավ աշխատանքներThe Heather Blazing?, The Story of the Night?, The Blackwater Lightship?, The Master?, Բրուքլին, The Empty Family? և The Testament of Mary?
ԱնդամակցությունԱոսդանա[4], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքcolmtoibin.com
colmtoibin.com
 Colm Tóibín Վիքիպահեստում

Քոլմ Թոյբին (անգլ.՝ Colm Tóibín, մայիսի 30, 1955(1955-05-30)[1][2][3][…], Էնիսքորթի, Ուեքսֆորդ, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի գրող, լրագրող, գրականագետ[6]։ Գրում է անգլերենով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վեքսֆորդի Սուրբ Պետրոսի քոլեջում։ Նա որպես բարմեն աշխատել է Տրամորում։ Ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը (1975)։ Նա ապրել է Բարսելոնայում, 1978 թվականին վերադարձել է Իռլանդիա։ Նա աշխատել է որպես լրագրող «Magill» ամսագրում, 1982-1985-ական թվականներին եղել է դրա գլխավոր խմբագիրը։ Դասավանդել է ԱՄՆ համալսարաններում, ներկայումս՝ Կոլումբիայի համալսարանի և Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր։ «Aosdána» իռլանդական արվեստի միության անդամ։

2011 թվականին արժանացել է Իռլանդական PEN միջազգային կազմակերպության գրական մրցանակի[7]։ Օլսթերի համալսարանի պատվավոր դոկտոր։ Գրականության թագավորական ընկերության անդամ։ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (2016)։

Գրողի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ ներառյալ եբրայերեն և ճապոներեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Serafin S. R. Encyclopædia Britannica
  4. http://aosdana.artscouncil.ie/Members/Literature/Toibin.aspx
  5. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  6. «Toibin tries his hand at poetry . . ». Irish Independent. Dublin. 2011 թ․ հունիսի 18.
  7. Walsh, Caroline (2011 թ․ փետրվարի 4). «Colm Tóibín wins Irish Pen award». The Irish Times. Irish Times Trust. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Reading Colm Tóibín/ Paul Delaney, ed. Dublin: Liffey Press, 2008
  • Costello-Sullivan K. Mother/country: politics of the personal in the fiction of Colm Tóibín. Oxford; New York: Peter Lang, 2012
  • Walshe E. A different story: the writings of Colm Tóibín. Dublin: Irish Academic Press, 2013

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլմ Թոյբին» հոդվածին։