Քնարիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քնարիկ Վարդանյան
Ծնվել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1914[1]
ԾննդավայրՓանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1996(1996-12-25) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941)[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)[1]
Մասնագիտություննկարչուհի և նկարիչ-փորագրող
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱմուսինԴավիթ Պողոսյան[2]

Քնարիկ Գրիգորի Վարդանյան (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1914[1], Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1996(1996-12-25), Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Վարդանյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 24-ին (դեկտեմբերի 2) Շիրակի տարածաշրջանի Քաֆթառլի գյուղում (այժմ` Փանիկ1933 թվականին ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը (1933-1934 թվականներին աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում իբրե տեխնիկ-ճարտարապետ)։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը, 1950-1952 թվականներին՝ Մոսկվայի Հայկական կուլտուրայի տան գեղանկարչական բաժինը (ղեկ․ Բ․ Վ․ Իոգանսոն)։ 1942-1944 թվականներին աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնում իբրև գլխավոր նկարիչ, ձևավորել է մի շարք ներկայացումներ, նաև՝ ՀԽՍՀ այլ թատրոններում։ ԽՄԿԿ անդամ (1950

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը եղել է բազմաժանր նկարիչ։ Սկզբնական շրջանի աշխատանքներում վավերական ճշմարտացիությամբ պատկերել է աշխատավոր մարդու առօրյան («Ծխախոտի սածիլում», 1958, «Տրակտորիստուհի», 1960, «Մատղաշներ», 19621960-1970-ական թվականներին Վարդանյանի արվեստում ի հայտ են եկել մարդու և բնության դինամիկ ընկալումներ, գույնի, գծի, ձևի ուժգին կերպափոխումներ («Հորատում», 1964, «Հեծանվորդներ», 1965, «Հայաստան», 1968, «Ալյումին և երկաթ»,1974, «Ալեծուփ», 1976, «Կառուցողներ։ Բամ», 1982, «Երգ ամառնային», 1983

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1978, 1981), Լենինականում (1981), Կիրովականում (1981), Եղեգնաձորում (1982), Թբիլիսիում (1982)[5]։

2019 թվականին Երևանում SarGallery պատկերասրահում կազմակերպված «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Քնարիկ Վարդանյանի ստեղծագործություններից[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոստիկյան Գոհար, Վարդանյան, Քնարիկ։ Գեղանկարիչներ-Կատալոգ։ Կյանքը և գործնեությունը, ՀԱԳ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. https://avproduction.am/?ln=am&page=person&id=3041
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Քնարիկ Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  5. LLC, Helix Consulting. «Թամանյանի ու Հալաբյան արվեստանոցներից մինչև Գեղարվեստաթատերական ինստիտուտ… Քնարիկ Վարդանյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  6. Խոստիկյան, Գոհար; Հայաստանի նկարիչների միություն, eds. (1979). Քնարիկ Վարդանյան։ ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ =: Кнарик Варданян. Засл. худ. Арм. ССР. Երևան: Ա. հ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 323