Պարուհի Թեփելիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարուհի Թեփելիկյան
Ծնվել է1925
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանվել է2008
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի

Պարուհի Գաբրիելի Թեփելիկյան (1925, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 2008), հայ նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուհի Թեփելիկյանը ծնվել է 1925 թվականին Ալեքսանդրիայում, Մեծ եղեռնից մազապուրծ հայ ընտանիքում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բուխարեստ: 1946 թվականին հայրենադարձել է: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]:

Թեփելիկյանն իր բնանկարներում, նատյուրմորտներում ու դիմանկարներում արտահայտել է հայրենիքի հանդեպ տածած կարոտն ու սերը, ինչպես նաև իր նախնիների անցած դժվարին ու հերոսական ճակատագիրը: Թեփելիկյանը բազմաժանր ստեղծագործող է, անմնացորդ նվիրված արվեստին՝ տոգորված աշխատասիրությամբ, կատարողական վարպետությամբ[2]:

Մահացել է 2008 թվականին:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բոստոնում, Ռումինիայում, Սանտյագոյում, Դամասկոսում, Քյոլնում, Վիեննայում: 2019 թվականին Երևանում SarGallery պատկերասրահում կազմակերպված «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Պարուհի Թեփելիկյանի ստեղծագործություններից[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenia Art cultural magazine, 1/2007, ISSN 1829-0272

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]