Քնարիկ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քնարիկ Վարդանյան
Knarik Vardanyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 24, 1914(1914-11-24)
ԾննդավայրՓանիկ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1996(1996-12-25) (82 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Քնարիկ Գրիգորի Վարդանյան (նոյեմբերի 24, 1914(1914-11-24), Փանիկ, Շիրակի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1996(1996-12-25), Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ (1950

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Վարդանյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 24-ին (դեկտեմբերի 2) Շիրակի տարածաշրջանի Քաֆթառլի գյուղում (այժմ` Փանիկ): 1933 թվականին ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը (1933-1934 թվականներին աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում իբրե տեխնիկ-ճարտարապետ): 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը, 1950-1952 թվականներին՝ Մոսկվայի Հայկական կուլտուրայի տան գեղանկարչական բաժինը (ղեկ․ Բ․ Վ․ Իոգանսոն)։ 1942-1944 թվականներին աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնում իբրև գլխավոր նկարիչ, ձևավորել է մի շարք ներկայացումներ, նաև՝ ՀԽՍՀ այլ թատրոններում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը եղել է բազմաժանր նկարիչ։ Սկզբնական շրջանի աշխատանքներում վավերական ճշմարտացիությամբ պատկերել է աշխատավոր մարդու առօրյան («Ծխախոտի սածիլում», 1958, «Տրակտորիստուհի», 1960, «Մատղաշներ», 19621960-1970-ական թվականներին Վարդանյանի արվեստում ի հայտ են եկել մարդու և բնության դինամիկ ընկալումներ, գույնի, գծի, ձևի ուժգին կերպափոխումներ («Հորատում», 1964, «Հեծանվորդներ», 1965, «Հայաստան», 1968, «Ալյումին և երկաթ»,1974, «Ալեծուփ», 1976, «Կառուցողներ։ Բամ», 1982, «Երգ ամառնային», 1983

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:[2]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1978, 1981), Լենինականում (1981), Կիրովականում (1981), Եղեգնաձորում (1982), Թբիլիսիում (1982)[3]։

2019 թվականին Երևանում SarGallery պատկերասրահում կազմակերպված «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Քնարիկ Վարդանյանի ստեղծագործություններից[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոստիկյան Գոհար, Վարդանյան, Քնարիկ: Գեղանկարիչներ-Կատալոգ: Կյանքը և գործնեությունը, ՀԱԳ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Քնարիկ Վարդանյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-05-13 
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-02-26 
  3. LLC Helix Consulting։ «Թամանյանի ու Հալաբյան արվեստանոցներից մինչև Գեղարվեստաթատերական ինստիտուտ… Քնարիկ Վարդանյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-26 
  4. Խոստիկյան Գոհար, Հայաստանի նկարիչների միություն, eds. (1979)։ Քնարիկ Վարդանյան: ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ =: Кнарик Варданян. Засл. худ. Арм. ССР։ Երևան: Ա. հ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 323 CC-BY-SA-icon-80x15.png