Փոլ Ռայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ռայան
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մայամիի համալսարան (1992)[1], Joseph A. Craig High School? (1988)[2], Վաշինգտոնի ամերիկյան համալսարան և Marian College, Dublin?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, congressional staff և congressional staff
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Ծննդյան օր հունվարի 29, 1970(1970-01-29)[4][5][6][…] (54 տարեկան)
Ծննդավայր Janesville, Վիսկոնսին
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Janna Little?
 
Կայք՝ paulryan.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа

Փոլ Դեյվիս Ռայան (անգլ.՝ Paul Davis Ryan, հունվարի 29, 1970(1970-01-29)[4][5][6][…], Janesville, Վիսկոնսին), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 62-րդ խոսնակ։ Այդ պաշտոնը սկսել է զբաղեցնել 2015 թվականի հոկտեմբերի 29-ից։ Առաջին անգամ դարձել է կոնգրեսմեն 1999 թվականին՝ ընտրվելով Վիսկոնսին նահանգից։ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածու։ Այդ ժամանակ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և Փոլ Ռայանը պարտվեցին Բարաք Օբամային և Ջո Բայդենին։

Ռայանը տնտեսական քաղաքականության հարցերի վերաբերյալ ունի ծայրահեղ պահպանողական հայացքներ[7], այդ թվում նաև «Մեդիքեեր» առողջապահական ծրագրի վերաբերյալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաքում։ Տնտեսագիտության և քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օհայո նահանգի Մայամի համալսարանում։

1990-ական թվականներին աշխատել է որպես սենատոր Ռոբերտ Կաստենի օգնական։ Վերջինս 1981- 1993 թվականներին եղել է Վիսկոնսին նահանգի սենատոր։ Եղել է նաև կոնգրեսմեն Ջեք Քեմփի սփիչռայթերը (ճառերի հեղինակը)։

1998 թվականի նոյեմբերին Ռայանը ընտրվել է որպես կոնգրեսմեն՝ Վիսկոնսին նահանգի 1-ին շրջանից։ Իր պարտականությունների կատարմանն է անցել 1999 թվականի հունվարին։

Փոլ Ռայանը անդադար վերընտրվել է կոնգրեսմենի պաշտոնում՝ ամեն անգամ ստանալով 55- 68 % ձայն։

2011- 2015 թվականներին Ռայանը գլխավորել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային հարցերով կոմիտեն, որտեղ գլխավորել է նաև բյուջեի հարցերով հանրապետական կուսակցության հանձնաժողովը։ Նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բյուջեի նախագծին հակառակ, 2012 թվականին Ռայանը ներկայացրել է «Բարգավաճման նախագիծ» ծրագիրը, որտեղ առաջարկում էր փոփոխություններ իրականցնել նաև «Մեդիքեեր» ծրագրում։

2015 թվականին հոկտեմբերի 29-ին՝ Ջոն Բեյների թոշակի անցնելուց հետո, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նույն օրը անցել է լիազորությունների կատարմանը։

Այն բանից հետո, երբ 2016 թվականի մայիսի 4-ին Դոնալդ Թրամփը փրայմերիզի արդյունքում ընտրվեց հանրապետական կուսակցության թեկնածու, Փոլ Ռայանը հրաժարվեց սատարել նրան՝ հայտարարելով, որ դեռևս պատրաստ չէ անելու այդ քայլը։ Ռայանը, պաշտոնապես, աջակցություն է հայտնել Թրամփին հունիսի 2-ին[8], սակայն շարունակել է մշտապես քննադատել նրան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայր՝ Յանա,
  • Որդիներ՝ Սեմ և Չարլի,
  • Դուստր՝ Լիզա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռայան» հոդվածին։