Jump to content

Փիթեր Լադեֆոգեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Լադեֆոգեդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1925(1925-09-17)[1]
ԾննդավայրՍաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 24, 2006(2006-01-24)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Haileybury and Imperial Service College?
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Էդինբուրգի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԱմերիկայի լեզվաական հասարակության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Էդինբուրգի թագավորական ընկերություն
ԵրեխաներThegn Ladefoged?
 Peter Ladefoged Վիքիպահեստում

Փիթեր Լադեֆոգեդ (անգլ.՝ Peter Nielsen Ladefoged; սեպտեմբերի 17, 1925(1925-09-17)[1], Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 24, 2006(2006-01-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի լեզվաբան, մասնագետ հնչյունաբանության ոլորտում։ Աշխատել է Շոտլանդիայի Էդինբուրգի և 1953–61 թվականներին Նիգերիայի Իբադանի համալսարաններում, ինչպես նաև եղել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, որտեղ դասավանդել է 1962-1991 թվականներին[2]։ Հետազոտողը շրջագայել է ամբողջ աշխարհով և վավերագրել անհետացող լեզուների հնչյունները՝ կիրառելով տվյալների հավաքագրման և ուսումնասիրության սեփական մեթոդները[3]։ Լադեֆոգեդը հրատարակել է 10 գիրք և 130 գիտական հոդված հնչյունաբանության տեսության և պրակտիկայի տարբեր ասպեկտների վերաբերյալ[2]։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դանիացի ձեռնարկատեր, դանիական մթերքներ ներմուծողի ընտանիքում, Լոնդոնից 20 կմ հարավ գտնվող Սաթոն քաղաքում (Սուրեյ կոմսություն)։ 1938-43 թվականներին հաճախել է Հարթֆորդշիր կոմսության մասնավոր դպրոցը և 1943–44 թվականներին Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քիզ քոլեջը, որտեղ սովորել է ֆիզիկա։ Այնուհետև նրա ուսուցումը ընդհատվել է, Փիթերը անցել է ծառայության Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կրթությունը վերսկսել է Էդինբուրգի համալսարանում, մտադիր լինելով ուսումնասիրել անգլերեն գրականություն, բայց շուտով տարվել է լեզվի հնչյուններով։ Լադեֆոգեդին հատկապես ոգևորել է Դեյվիդ Աբերքրոմբի հնչյունաբանություն դասընթացը։ Լադեֆոգեդին համալսարանում մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի պատմության, փիլիսոփայության, անգլերեն լեզվի և գրականության դասընթացների։ 1951 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1953 թվականին դարձել է հնչյունաբանության ուսուցիչ, նույն տարում ամուսնացել է համակուրսեցու՝ Ջենի Մաքդոնալդի հետ[4]։

1950-ական թվականների վերջին Փիթեր Լադեֆոգեդը որոշել է աշխատել ԱՄՆ-ում, սակայն դրա համար պահանջվել է գիտությունների դոկտորի աստիճան։ Համալսարանի ղեկավարությունը երեք տարի է հաշվել, որ Լադեֆոգեդը աշխատել է ֆակուլտետում, և այն ամենը, ինչ նրան հարկավոր էր՝ դիսերտացիան պաշտպանելն էր։ Երիտասարդ գիտնականի դիսերտացիան եղել է ձայնավորների որակի, մասնավորապես՝ կարդինալ ձայնային հնչյունների և դրանց արտաբերական և ձայնագիտական հատկությունների մասին։ Լադեֆոգեդն աշխատանքի մի մասը կատարել է Դեյվիդ Աբերքրոմբի և Դենիել Ջոունզի հետ։ 1959 թվականին ստացել է դոկտորի աստիճան[5]։

Ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների կեսերից սկսած՝ Լադեֆոգեդը նախաձեռնել է մի շարք հետազոտական ծրագրեր՝ համագործակցելով Դոնալդ Բրոդբենդի, Ուոլթեր Լոուրենսի և այլոց հետ։

Շոտլանդիայից Լոս Անջելես տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, որտեղ Լադեֆոգեդը 1962 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում դոցենտի պաշտոն է զբաղեցրել, հնչյունաբանը կարճ կարիերա է ունեցել Հոլիվուդում՝ նկարահանվելով Ռեքս Հարիսոնի «Իմ չքնաղ լեդի» ֆիլմում, որը թողարկվել է 1964 թվականին։

1962 թվականին հետազոտողը Լոս Անջելեսում ստեղծել է հնչյունաբանական լաբորատորիա։ Փիթեր Լադեֆոգեդը հետաքրքրված է եղել ունկնդրելու և նկարագրելու խոսակցական լեզվով անձի կողմից օգտագործվող յուրաքանչյուր ձայն, նման հնչյունների քանակը գնահատել է 900 բաղաձայն և 200 ձայնավոր։ Լաբորատորիայում կատարված հետազոտությունները հիմք են հանդիսացել «Աշխարհի լեզուների հնչյունները» աշխատանքի համար։ 1966 թվականին Լադեֆոգեդը միացել է համալսարանի լեզվաբանության նորաստեղծ ամբիոնին։

Անհետացող լեզուները, ըստ գիտնականի, պետք է արձանագրել և ուսումնասիրել, բայց դրանք փրկելու կարիք չկա։ Լադեֆոգեդը կանխատեսել է, որ աշխարհի բոլոր 6.500 լեզուները կվերանան հաջորդ հազարամյակում գլոբալիզացիայի արդյունքում, բայց նա հավատում էր, որ լեզուների պահպանումը կարող է թուլացնել ազգային միասնությունը։

Փիթեր Լադեֆոգեդը երկար ժամանակ եղել է միջազգային հնչյունաբանական ասոցիացիայի անդամ, ինչպես նաև միջազգային հնչյունաբանական ասոցիացիայի ամսագրի խմբագիր։ Գիտնականը անհետացող լեզուների հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմում է եղել դրա ստեղծման պահից[6][7]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես լեզվաբան՝ Լադեֆոգեդը շատ է ճանապարհորդել․ եղել է Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում, նախկին Խորհրդային Միության երկրներում, Չինաստանում և Ավստրալիայում՝ փորձելով հնարավորինս շատ լեզուներ գրել։ Լոս Անջելեսից իր գործընկերոջ Յան Մադդիսոնի (Յան Մադդիսոն) հետ միասին Լադեֆոգեդը փորձել է պահպանել որքան հնարավոր է շատ գիտելիքներ մեռնող լեզուների վերաբերյալ։  

Հնդկաստանում Լադեֆոգեդը ձայնագրել է Տոդի լեզուն, որով խոսում է 1000-ից պակաս մարդ։ Նկարագրել է լեզվի ծայրով արտադրվող վեց դողացող բաղաձայնները։ Կալահարի անապատում ուսումնասիրել է Աֆրիկայի այս մասում օգտագործվող արտահոսքային բաղաձայնությունները[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ամուսնացել է Ջենի Մաքդոնալդի հետ, որի հետ ամուսնությունը տևել է ավելի քան 50 տարի։ Ունեցել են երեք երեխա։ Լադեֆոգեդն ունեցել է հինգ թոռ։

Փիթեր Լադեֆոգեդը մահացել է 2006 թվականի հունվարի 24-ին՝ 80 տարեկան հասակում, հիվանդանոցում։ Հնդկաստան կատարած հետազոտական այցից հետո Հիթրոու օդանավակայանում կաթվածահար է եղել։ Այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վերապրել է երկրորդ կաթվածը և շուտով մահացել[2][7]։

Ակադեմիական մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկյան ակուստիկ ընկերության անդամ
  • Խոսքի, լեզվի և լսողության ամերիկյան ասոցիացիայի անդամ
  • Պատվավոր ուսուցչի մրցանակ, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես 1972
  • Ամերիկայի լեզվաբանական ընկերության նախագահ, 1978
  • Միջազգային հնչյունական կոնգրեսների կազմակերպության մշտական խորհրդի նախագահ, 1983-1991
  • Միջազգային հնչյունական ասոցիացիայի նախագահ, 1987-1991
  • Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտող , 1989
  • Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ, 1990
  • XII միջազգային գեղարվեստական կոնգրեսի ոսկե մեդալ, 1991
  • Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ, 1992
  • Բանասիրական գիտությունների դոկտոր, Էդինբուրգի համալսարան, 1993
  • Դանիայի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ, 1993
  • Արծաթե մեդալ, Ամերիկյան ակուստիկ ընկերություն, 1994
  • Էդինբուրգի թագավորական ընկերության թղթակից անդամ, 2001
  • Պատվավոր դոկտոր. Էդինբուրգի Թագուհի Մարգարեթի համալսարան, 2002

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և մենագրություններ.[8]

  • Ladefoged (1962). The nature of vowel quality. (Journal of Experimental Phonetics Laboratory of the Faculty of Arts, University of Coimbra).
  • Ladefoged (1962). Elements of acoustic phonetics. University of Chicago Press. ISBN 0-226-46764-3.
  • Ladefoged (1964). A phonetic study of west African languages. Cambridge: Cambridge University. ISBN 0-521-06963-7.
  • Ladefoged (1967). Three areas of experimental phonetics. London: Oxford University Press. ISBN 0-19-437110-7.
  • Ladefoged, Peter; Ruth Glick & Clive Criper (1969). Language in Uganda. Nairobi: Oxford University Press. ISBN 0-19-436101-2.
  • Ladefoged (1971). Preliminaries to linguistic phonetics. Chicago: University of Chicago Press.
  • Ladefoged (1975). A course in phonetics. Orlando: Harcourt Brace. ISBN 0-15-507319-2. 2nd ed 1982, 3rd ed. 1993, 4th ed. 2001, 5th ed. Boston: Thomson/Wadsworth 2006.
  • Ladefoged, Peter; Maddieson, Ian (1996). The Sounds of the World's Languages. Oxford: Blackwell. ISBN 0-631-19814-8.
  • Ladefoged (2001). Vowels and consonants: An introduction to the sounds of languages. Oxford: Blackwells. ISBN 0-631-21412-7. 2001, 2nd ed. 2004.
  • Ladefoged (2003). Phonetic data analysis: An introduction to instrumental phonetic fieldwork. Oxford: Blackwells.. ISBN 0-631-23270-2.
  • Ladefoged (2006). CD-ROM "A Course in Phonetics". ISBN 1-4130-1420-8.
  • Ladefoged (PDF). Representing linguistic phonetic structure.[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #132646854 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Stuart Wolpert. «Obituary: Peter Ladefoged, UCLA Linguistics Professor». UCLA Newsroom. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Peter Ladefoged's home page». www.linguistics.ucla.edu. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Peter Ladefoged Obituary». www.yek.me.uk. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. http://www.linguistics.ucla.edu/people/ladefoge/PLcareer.pdf
  6. Stuart Wolpert. «Obituary: Peter Ladefoged, UCLA Linguistics Professor». UCLA Newsroom. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Peter Ladefoged». Telegraph.co.uk. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Peter Ladefoged - Bibliography - Books and Monographs | Books Monographs». www.liquisearch.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. http://www.linguistics.ucla.edu/people/ladefoge/PhoneticStructure.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Լադեֆոգեդ» հոդվածին։