Փետերե
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Փետերե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Կալվերիկ, Փետերե Կալվերիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փետերե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ բարեբեր սևահողեր, մշտահոս ջրեր և անտառ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետերեն և Կալվերիկը եղել են առանձին գյուղեր, բայց հողատարածությունների ընդհանրության պատճառով դարձել են մեկ գյուղ և կոչվել է Փետերե կամ Փետերե Կալվերիկ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու գյուղերի միջև կային 2 ավերակ եկեղեցիներ, որոնք օտարները կոչում էին Չիֆթ քիլիսա (Զույգ եկեղեցի)։ Գյուղի մոտ, անտառի մեջ գտնվում էր գերեզմանոցը, որի հնությունը երևում էր հսկա տապանաքարերից, որոնցից շատերը արդեն հողին էին հավասարվել[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 525
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|