Ցիտրուսակեղև
hesperidium? | |
---|---|
Ենթատեսակ | cocktail garnish? |
Citrus zest Վիքիպահեստում |
Ցիտրուսակեղև (իտալ.՝ cedro կիտրոն), տարատեսակ ցիտրուսային պտուղների (փոթոթահամի (Citrus aurantium), կիտրոնի (Citrus limonum), նարնջի, մանդարինի (Citrus nobilis) և թուրինջի (Citrus paradisi)) պտղապատյանի արտաքին գունավոր շերտը։
Նրանում առկա են երկաթ պարունակող զետեղարաններ, որոնք ունեն եթերային յուղեր, որոնցով էլ պայմանավորված է պտուղների բույրը։ Ցիտրուսակեղևն օգտագործում են խոհարարության և ալկոհոլային խմիչքի արտադրության մեջ[1]։ Ցիտրուսակեղևն ունի դառնաքաղցրավուն մրգային բուրմունք, մի փոքր քաղցր համ։
Խոհարարության մեջ օգտագործման նպատակով ցիտրուսակեղևն առանձնացնում են իր տակ փռված սպիտակ, փխրուն շերտից, ինչից հետո չորացնում և աղում են (կամ թակում)՝ դարձնելով փոշի։ Ցիտրուսակեղևը համարվում է պատրաստ, երբ դառնում է փխրուն։ Ցիտրուսակեղևի ցանկացած տեսակ չորացնելու համար անհրաժեշտ է այն բարակ շերտով շարել ափսեի մեջ, 2-3 օր պահել սենյակային ջերմաստիճանում՝ ամեն օր խառնելով։
Կախված այն հանգամանքից, թե ինչ պտղից է հանվում կեղևը, տարբերակում են կիտրոնի, նարնջի, թուրինջի և ցիտրուսի այլ տեսակներ։ Բոլոր տարատեսակները պատկանում են թույլ, նրբահամ համեմունքների շարքին, այդ իսկ պատճառով կարող են կիրառվել ավելի նշանակալի չափաբաժիններով (այլ համեմունքների համեմատությամբ), այսինքն՝ ոչ թե դոլյաներով, այլ գրամներով։
Ըստ այդմ՝ չափանիշը պետք է լինի համը՝ թույլատրելի սահմանն անցնելուց հետո դառնավուն համի ի հայտ գալը։
Մնացածի համեմատ՝ խոհարարության մեջ ավելի հաճախ կիրառվում է լիմոնի կեղևը։ Այն ավելացնում են այն կերակրատեսակների մեջ, որոնք պատրաստված են մսից, ձկից, թռչնամսից, մրգից, բանջարեղենից։ Այն ներառված է նաև ապուրների բաղադրության մեջ՝ ինչպես սառը (մածնաբրդոշ, ճակնդեղի կերակուր), այնպես էլ դասական (բանջարաթթվապուր, կաղամբապուր, ձկնապուր)։ Առանց ցիտրուսակեղևի անհնար է պատկերացնել թե՛ տարատեսակ աղանդերները, թե՛ թխածները (բուլկի, բիսկվիթ, կեքս, շառլոտկա), քաղցր պուդինգներ, պաղպաղակ։
Նարնջի և մանդարինի կեղևներն օգտագործվում են աղանդերներին, քաղցր սոուսներին և հրուշակեղենին յուրահատուկ բուրմունք հաղորդելու համար։ Թուրինջի կեղևը կիրառվում է այն համադամասերների կողմից, ովքեր սիրում են նաև կիտրոնի համը, բայց հարկ է նշել, որ թուրինջի կեղևը ճաշատեսակներն ավելի բուրումնավետ է դարձնում։
Փոթոթահամի ցիտրուսակեղևն ավելի հաճախ ավելացնում են կաթնաշոռով և բրնձով ճաշատեսակին, մսի խճողակին։ Եվ, իհարկե, ցիտրուսակեղևի բոլոր տեսակներն օգտագործվում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մուրաբաների, կոմպոտների, անուշապուրների, դոնդողների պատրաստման համար։
Առավել հաճախ ցիտրուսակեղևն օգտագործվում է կենցաղում՝ միկրոալիքային վառարանի հոտից ձերբազատվելու, մետաղյա մակերեսների, ապակիների, մասնատված գրատախտակների մաքրման և փայլի հաղորդման համար։ Ինչպես նաև հայտնի է, որ կիտրոնի կեղևի հոտը վանում է միջատներին։
Կոսմետոլոգիական նպատակով ցիտրուսակեղևը կիրառում են ոտքի մաշկի փափկեցման, ինչպես նաև եղունգների կոտրման և լնդերի արյունահոսության դեմ պայքարելու նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ цедра հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. В. Похлебкин — Все о пряностях. М., Центрполиграф, 2005, ISBN 5-9524-1888-0
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |