Ցայ Յուանպեյ
Ցաի Յուանպեյ 蔡元培 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1868 թվական[1][2] |
Ծննդավայր | Շանին գավառ, Շաոսինյան կառավարություն,Չժեցյան, Ցին կայսրություն |
Մահացել է | մարտի 5, 1940 թվական[1] |
Մահվան վայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն |
Գերեզման | Aberdeen Chinese Permanent Cemetery |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | Ցզինշի[3] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, էսպերանտիստ, պրոֆեսոր և փիլիսոփա |
Աշխատավայր | Պեկինի համալսարան, Շանհայի Ծիաո Թոն Համալսարան |
Ամուսին | Zhou Jun? |
Զբաղեցրած պաշտոններ | Shujishi of Qing dynasty? |
Կուսակցություն | Գոմինդան, Tongmenghui? և Guangfuhui? |
Անդամություն | Չինաստանի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Ցաի Վեյլյան |
Cai Yuanpei Վիքիպահեստում |
Ցայ Յուանպեյ (չին. 蔡元培, փինյին Cài Yuánpéi, հունվարի 11, 1868 թվական — մարտի 5, 1940 թվական), չինացի պետական գործիչ, գիտնական, թարգմանիչ և մանկավարժ։ Չինաստանի Հանրապետության կրթության նախարար, Սինիկայի Ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը (անգլ. Academia Sinica), Պեկինի համալսարանի ռեկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1868 թվականի հունվարի 11-ին Մեծ Ցին պետության, Չժեցյան նահանգի, Շանին գավառում, բանկային ծառայողի ընտանիքում։
22 տարեկանում ստացել է ցզինշի աստիճան և դարձել Հանլինի ակադեմիայի անդամ։
1907 թվականին գնաց Գերմանիա և ընդունվեց Լայպցիգի համալսարան, որտեղ ուսումնասիրեց փիլիսոփայություն, Էսթետիկա, մարդաբանություն և փորձարարական հոգեբանություն։ Զբաղվել է թարգմանությամբ` գերմաներենից չինարեն։
1911 թվականին վերադարձավ Չինաստան։
1912 թվականի հունվարի 3-ից մինչև հուլիսի 14-ը եղել է Չինաստանի հանրապետության կրթության նախագահ։ Նա որոշիչ դեր խաղաց 1912 թվականին կրթական բարեփոխումների իրականացման գործում և նպաստեց Չինաստանում կանանց կրթության զարգացմանը։ Յուան Շիկայի քաղաքականությունը չհամաձայնելու պատճառով հրաժարական տվեց։
1913 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ զբաղվել է ֆրանսերեն լեզվի ուսումնասիրությամբ, և նաև օգնեց Չին-ֆրանսիական կրթական ասոցիացիայի ստեղծմանը։
1916 թվականին վերադարձավ Չինաստան, որտեղ ստանձնեց Պեկինի համալսարանի ռեկտորի պաշտոնը, որը զբաղեցրեց մինչև 1926 թվականը։
1928 թվականին անդամակցեց Սինիկայի ակադեմիայի ստեղծմանը և դարձավ դրա առաջին նախագահը։
1936 թվականին նա հիվանդացավ և դուրս եկավ հասարակական կյանքից։
Կյանքից հեռացավ 1940 թվականի մարտի 5-ին, Բրիտանական Հոնկոնգում[4][5]։
-
Ցայ Յուանպեյի կիսանդրին Պեկինի համալսարանի տարածքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]