Տերմեսսոս
Բնակավայր | ||
---|---|---|
Տերմեսսոս | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Անթալիայի մարզ և Döşemealtı? | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | muze.gov.tr/termessos-en | |
| ||
Տերմեսսոս, հին քաղաք Պիսիդիայի պատմական շրջանի հարավ-արևելքում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է հին ժողովուրդների ներկայացուցիչների՝ Սոլիմիների կողմից, որոնք, ըստ Հերոդոտոսի բնակվել են շրջակա տարածքում, որը կոչվել է Միլադա նախքան արևմուտքից նոր բնակիչների՝ Լիկյացիների ժամանելը[1]։
Ք.ա.VI դարում Պարսկաստանի թագավոր Կյուրոս II-ի օրոք Փոքր Ասիան ընկնում է Պարսից կայսրության տիրապետության տակ։
Ք.ա. 334 թվականի մայիսին Ալեքսանդր Մեծը անցավ Հելլեսպոնտոսը։ Սկսվել է պարսիկների դեմ հույների ագրեսիվ արշավը։
Ք.ա. 333 թվականին Ալեքսանդրի զորքերը Պերգեից Փռյուգիա տանող ճանապարհին հասան Տերմեսսոսին և սկսել են պաշարել, բայց բնակիչների կատաղի դիմադրության պատճառով, արագ հաղթանակ տանել չհաջողվել է քանի որ քաղաքը գտնվում էր անհասանելի վայրում։ Ալեքսանդրը չցանկանալով ժամանակ կորցնել և կորուստներ կրել զորքերում, որոշում է թողնել պաշարումը և գրավել ավելի մատչելի հարևան Սագալասը[2]։
Ալեքսանդրի մահից հետո իր դիադոքոսների միջև ձևավորվող կայսրության իշխանության ազդեցության տակ պայքար է ընթանում (Դիադոքոսների պատերազմ)։ Այս ժամանակահատվածում Տերմեսիոսի պատմությունից մի դրվագ ներկայացրել է Դիոդորոս Սիկիլիացին։
Ք.ա. մոտ 319 թվականին դիադոքսներից մեկը, Անտիգոնոս 1-ին Միաչքանին, ճակատամարտում պարտություն կրել է գլխավոր հրամանատար Ալքատեսի՝ Պերդիկայի եղբոր գլխավորած զորքերր դեմ։ Երբ բանակի հետ Անտիգոնոսը մոտեցավ քաղաքին և պահանջել է ապաստարաններ տրամադրել, բախում սկսվել է քաղաքի տարեցների և երիտասարդների շրջանում։ Տարեցները որոշել են Ալքատեսին հանձնել բացատրելով, որ քաղաքում չպետք է մղվի պատերազմ Մակեդոնացու պատճառով, մինչդեռ երիտասարդությունը կտրականապես դեմ էր դրան։ Այնուհետև տարեցները գաղտնի համաձայնության եկան Անտիգոնուսի հետ, խնդրելով նրան նկարել քաղաքի վրա հարձակումը, որպեսզի շեղեն երիտասարդ մարտիկներին։ Այս «հարձակման» ժամանակ, երբ Ալքատեսը մնաց մենակ, չցանկանալով կենդանի ընկնել թշնամու ձեռքը, ինքնասպանություն գործեց։ Ալքատեսի մարմինը գաղտնի դուրս բերվել է քաղաքից և տեղափոխվել է Անտիգոնուս։ Պաշարումից հետո երիտասարդ մարտիկները վերադարձան և պարզել են, թե ինչ է պատահել Ալկետի հետ։ Անտիգոնի ճամբարում նրանք նկատել են Ալքատեսի լքված դին և թաղել են նրան՝ ցույց տալով նրան բարձր պատիվը[3]։
Ստրաբոնը՝ վկայակոչելով Եփեսոսի Արտեմիդորին Տերմեսոսին թվարկում է Պիսիդյան քաղաքների ցանկում[4]։
Ք.ա II դարում Տերմեսսոսը բախման մեջ էր Լիկյան միության հարևան քաղաքների հետ:Ք.ա. 189 թվականին Տերմեսոսի բնակիչները գրավել են դաշինքի անդամ Իսինդա քաղաքը։ Այնուամենայնիվ այն բանից հետո, երբ տուժող կողմը դիմել է Հռոմեական իշխանություններին, հյուպատոս Գնեյ Մանլիուս Վոլսոնը, որն այդ ժամանակ Փոքր Ասիայում զորքեր էր ղեկավարում, քաղաքը վերադարձրել է Լիկյան միությանը։
Ք.ա 243 թվականին ենթադրաբար տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, ոչնչացվել է ջրամատակարարման համակարգը, քաղաքը լքվել է բնակիչների կողմից։
Քաղաքի տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատրոն
- Քաղաքային խորհրդի շենք (Բուլերվտերիոն)
- Կոլանդոյի փողոց
- Արտեմիսի սրբավայր
- Զևսի սրբավայր
- Հերայի սրբավայր
- Ստորգետնյա բաքային համակարգ
- Ալկետայի գերեզման[5]
- Ժայռափոր դամբարաններ Լիկիա
- Դարպաս Հադրիանոս
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տերմեսսոսի թատրոնը
-
Տերմեսսոս
-
Արտեմիդի տաճար
-
Կոլաննադոյի Փողոցը
-
Տերմեսսոս
-
Տերմեսսոս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հերոդոտոս, Պատմություն, Գիրք I, Կլիո, 173.
- ↑ Արիանոս, (հուն․՝ Αλεξάνδρου Ανάβαση) («Anabasis Alexandru»), Գիրք I, 27-28.
- ↑ Կաղապար:Diodorus
- ↑ Ստրաբոն, Կենսագրական, Գիրք XII
- ↑ Кишбали Т. Смерть македонца в Писидии: о термесской «гробнице Алкета». Արխիվացված 2016-03-06 Wayback Machine // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 4. / Под ред. А. В. Захаровой, С. В. Мальцевой. — СПб.: НП-Принт, 2014. С. 39-49. — ISSN 2312—2129
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերմեսսոս» հոդվածին։ |
|