Տաբո Մբեկի
Տաբո Մբեկի | |
Կուսակցություն՝ | Աֆրիկյան ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Սասեքսի համալսարան (1962), Սասեքսի համալսարան (1966), Hult International Business School?, Հարավաֆրիկյան համալսարան, Ռանդ Աֆրիկաանս համալսարան, Կալեդոնիական համալսարան, Սթելենբոսի համալսարան և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հունիսի 18, 1942[1][2] (82 տարեկան) |
Ծննդավայր | Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Հայր | Գովան Մբեկի |
Մայր | Իպանետ Մբեկի |
Ամուսին | Զանելե Դլամինի Մբեկի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Տաբո Մվուելվա Մբեկի (կոսա՝ Thabo Mvuyelwa Mbeki, հունիսի 18, 1942[1][2], Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, 1999 թվականի հունիսի 14-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մբեկին հանդիսանում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի և ՀԱՀ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Գովան Մբեկիի որդին։ Մբեկին 14 տարեկանում մտավ ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայի շարքերը։ Թողնելով հայրենի նահանգը` նա տեղափոխվեց Յոհաննեսբուրգ և սկսեց ակտիվորեն մասնակցել ապարտհեյդի դեմ մղվող պայքարին, աշխատելով Ուոլթեր Սիսուլուի ղեկավարությամբ։ 1959 թվականին նա հեռացվում է Ալիս քաղաքի Լավդեյլսկի մանկատանը գործադուլ կազմակերպելու համար։ Հեռակա սովորել է Լոնդոնի համալսարանում։
ԱԱԿ-ի օրենքից դուրս համարվելուց հետո Մբեկին հեռացավ երկրից և ընդունվեց Բրայթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող Սուսսեքսի համալսարան, որտեղ էլ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1961 թվականի դեկտեմբերից նա Աֆրիկյան ուսանողական միության քարտուղարն էր։
1970 թվականից սովորել է ԽՍՀՄ-ում` ստանալով ռազմական կրթություն։ Հետագայում աշխատել է որպես ԱԱԿ-ի գործակալ Զամբիայում, Նիգերիայում, Բոտսվանայում, Մոզամբիկում և Սվազիլենդում։ 1990 թվականին վերադառնում է ՀԱՀ, դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, մնալով ԱԱԿ-ի միջազգային բաժնի պետի պաշտոնում։ 1994-1999 թվականներին եղել է ՀԱՀ փոխնախագահ, 1997-2007 թվականներին` ԱԱԿ նախագահ։
1999 թվականի հունիսի 14-ից ՀԱՀ նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակել է ոչ միանշանակ հեղինակություն` ակտիվորեն հանդես գալով ՁԻԱՀ-ի վիրուսային բնույթի ժխտման տեսանկյունից և իր տեսակետի հետ չհամաձայնվողներին հեռացրել է աշխատանքից[7]։ Մբեկայի հովանավորյալ, Առողջապահության նախարար Մանտո Չաբալալա-Մսիմանգը բացահայտորեն դեմ էր հակառետրովիրուսային դեղերի տարածմանը` քննադատելով «արևմտյան բժշկությունը», նկատի ունենալով, որ պետությունը պետք է աջակցի հարավաֆրիկյան բժշկությանը։ Այս քաղաքականությունը ըստ մոտավոր հաշվարկների հանգեցրեց ՀԱՀ-ում 333 000 մինչև 365 000 մարդու վաղաժամ մահվան[8][9][10]։
2008 թվականի սեպտեմբերի 21-ին Մբեկան նամակ ուղարկեց երկրի խորհրդարան հրաժարականի վերաբերյալ[11], որը սեպտեմբերի 22-ին բավարարվեց։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաղնիքի շքանշանի Մեծ խաչի Պատվավոր ասպետ (Մեծ Բրիտանիա, 2001 թվական)
- «Իտալիայի Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ Խաչի ասպետ (Իտալիա, 2002 թվական)
- Սուրբ Հովհաննես Երուսաղեմացու շքանշանի ասպետ (Մեծ Բրիտանիա, 2007 թվական)
- Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Մեծ Բրիտանիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/47152
- ↑ https://jis.gov.jm/information/awards/order-of-excellence-oe/
- ↑ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան — 1960.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ «Harvard Study Finds Heavy Costs for South Africas Misguided AIDS Policies - NYTimes.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}
: C1 control character in|title=
at position 49 (օգնություն) - ↑ Dugger, Celia W. (2008 թ․ նոյեմբերի 25). «Study Cites Toll of AIDS Policy in South Africa». The New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
- ↑ Nattrass, N. (2008 թ․ փետրվարի 16). «AIDS and the Scientific Governance of Medicine in Post-Apartheid South Africa». African Affairs. 107 (427): 157–176. doi:10.1093/afraf/adm087.
- ↑ Chigwedere P, Seage GR, Gruskin S, Lee TH, Essex M (2008 թ․ հոկտեմբեր). «Estimating the Lost Benefits of Antiretroviral Drug Use in South Africa». Journal of acquired immune deficiency syndromes (1999). 49 (4): 410–415. doi:10.1097/QAI.0b013e31818a6cd5. PMID 19186354.
- ↑ BBC
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբո Մբեկի» հոդվածին։ |
|