Jump to content

Տ-80

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տ-80
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.42 տ
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողNikolay Popov? և Կիրովի գործարան
ԱրտադրողԿիրովի գործարան և Omsktransmash?
Արտադրման թվականներ1976-1993
Շահագործման սկիզբ1976
Արտադրվածների քանակ9500
ՕգտագործողՌուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՄարտերԱռաջին չեչենական պատերազմ, Օգոստոսյան պուտչ, Եմենի քաղաքացիական պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6780 մ
Կորպուսի լայնություն, մմ3530
Բարձրություն, մմ2300
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ125 մմ
Այլ սպառազինություն2А46, PK? և ՆՍՎԳ-12.7
Շարժականություն
Շարժիչի տեսակturboshaft?
Շարժիչի հզորություն, ձիաուժ1000
Արագությունը խճուղով, կմ/ժ70

Տ-80, խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-80 հիմնական մարտական տանկը, մի շարք թերություններ ունեցող Տ-64 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-80 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով ավելի առաջատար է, քան նույնիսկ Տ-72 և Տ-90 տանկերը։ Տանկի առավել նշանակալի առավելությունը Տ-72 և Տ-90 տանկերի նկատմամբ, շարժիչներն են։ Ի տարբերություն Տ-72 և Տ-90 տանկերի Տ-80 տանկի շարժիչը ոչ թե դիզելային այլ գազատուրբինային շարժիչներ են։ Մեկ այլ առավելությունն այն է, որ այս տանկերը կարող են կրակել հակատանկային հրթիռներ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-80 տանկերը սկսվել են արտադրվել 1976 թվականից, սակայն բնօրինակ տարբերակը ծախսատարության պատճառով մեծ թվով չի արտադրվել։ Խորհրդային բանակում այս տանկերը սկսվել են շահագործվել 1976 թվականից։ Ներկայումս Ռուսաստանում գործում է ընդհանուր առմամբ 3144 հատ Տ-80 հիմնական մարտական տանկ։ Տանկերի մեծ մասը, իրենց ծախսատարության պատճառով չեն օգտագործվում և գտնվում են պահեստազորում։ Տ-80 տանկերը շահագործվում են Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերում։

Մարտավարատեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ-80 տանկը լիովին զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տանկն իր մեջ ամբարում է 40 արկեր։ Տ-80 տանկի երկարությունը կազմում է 6.78 մ (թնդանոթով 9.47 մ), լայնությունը՝ 3.53 մ, իսկ բարձրությունը՝ 2.3 մ։ Տանկի մարտական քաշը կազմում է 42 տոննա։ Տ-80 տանկը սնուցվում է 1000 ձիաուժ հզորությամբ GTD-1000T գազատուրբինային շարժիչով՝ զարգացնելով 70 կմ/ժ արագություն։ տանկի վառելիքի պաշարը կազմում է 335 կմ։ Տ-80 տանկը համարվում է խորհրդային և ռուսական արտադրության տանկերից ամենահզոր զրահապատում ունեցող տանկը։ Այս տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 17.4 կմ։

Համեմատություն Տ-55, Տ-62, Տ-62, Տ-72 և Տ-90 տանկերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանկ Տ-55[1] Տ-62[2] Տ-64[3] Տ-72[4] Տ-80[5] Տ-90[6]
Պատկեր
Քաշ 36 տ 41.5 տ 39 տ 41 տ 42 տ 46.5 տ
Երկարություն 6 մ 6.6 մ 6.54 մ 6.86 մ 6.78 մ 6.86 մ
Լայնություն 3.27 մ 3.6 մ 3.41 մ 3.46 մ 3.53 մ 3.46 մ
Բարձրություն 2.4 մ 3 մ 2.17 մ 2.19 մ 2.3 մ 2.23 մ
Շարժիչի տեսակ դիզելային դիզելային դիզելային դիզելային գազատուրբինային դիզելային
Շարժիչի հզորություն 520 ձիաուժ 580 ձիաուժ 700 ձիաուժ 780 ձիաուժ 1000 ձիաուժ 840 ձիաուժ
Առավելագույն արագություն 50 կմ/ժ 50 կմ/ժ 60 կմ/ժ 60 կմ/ժ 70 կմ/ժ 60 կմ/ժ
Թնդանոթի տրամագիծ 100 մմ 115 մմ 125 մմ 125 մմ 125 մմ 125 մմ

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տ-80 տանկ ունեցող երկրներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տ-55». Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  2. «Տ-62». Արխիվացված է օրիգինալից 2016-08-02-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  3. «Տ-64». Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին. Վերցված է 2016-08-23-ին.
  4. «Տ-72». Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-06-26-ին.
  5. «Տ-80». Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին. Վերցված է 2016-06-26-ին.
  6. «Տ-90». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տ-80» հոդվածին։