Վինչենցո Սկամոցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Սկամոցի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1548[1]
ԾննդավայրՎինչենցա, Վենետո, Իտալիա[2]
Մահացել էօգոստոսի 7, 1616(1616-08-07)[3][4][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԵրկերSan Gaetano Church?
Մասնագիտությունճարտարապետ, բեմանկարիչ, պատմաբան և քաղաքաշինարար
Ծնողներհայր՝ Giovanni Domenico Scamozzi?
 Vincenzo Scamozzi Վիքիպահեստում
Վինչենցո Սկամոցիի հուշարձանը

Վինչենցո Սկամոցի (իտալ.՝ Vincenzo Scamozzi, սեպտեմբերի 2, 1548[1], Վինչենցա, Վենետո, Իտալիա[2] - օգոստոսի 7, 1616(1616-08-07)[3][4][5][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), իտալական Վերածննդի վերջին նշանավոր ճարտարապետ, Պալադիոյի ամենատաղանդավոր ուսանողներից մեկը, որը մտավ ճարտարապետության պատմության մեջ որպես «դասականության հայր»[6]։ Ծնունդով եղել է Վիչենցայից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ուսուցիչը հայրն էր՝ խոշոր կապալառու, որը գտնվում էր իտալացի ճարտարապետ Սերլիոյի ազդեցության տակ։ 1579-1580 թվականներին Հռոմ այցելելուց հետո, Սկամոցին հաստատվել է Վենետիկում՝ ավարտին հասցնելով Պալադիոյի կողմից իր հայրենի քաղաքում սկսած շենքերը, այդ թվում՝ Թեատրո Օլիմպիկոն և Վիլա Կապրան։ Զարգացրել է Պալլադիոի ավանդույթը՝ Պադովայի մերձակայքում գտնվող Վիլլա Մոլինի և Սաբբիոնում գտնվող Գոնսագա թատրոնի կառուցմամբ։

Սկամոցին առաջիններից մեկն էր, որ օգտագործում էր ամրոցների բաստիոնային համակարգը՝ Իտալական Ալպերի ստորոտում Պալմանովա ամրոցի կառուցման ընթացքում։ 1600 թվականին նա մեկնել է Ֆրանսիա, նրա հյուսիսային ճարտարապետության էսքիզների ալբոմը լույս է տեսել միայն 1960 թվականին։ Իտալիայից դուրս նա մասնակցել է Զալցբուրգի տաճարի նախագծմանը։

Սկամոցիի գլխավոր աշխատությունը՝ «Համընդհանուր ճարտարապետության գաղափարը», լույս է տեսել նրա մահվանից մեկ տարի առաջ։ Այդ աշխատությունում ճարտարապետը պաշտպանում էր ճարտարապետական միասնական լեզու մշակելու անհրաժեշտությունը` հիմնված անտիկ ժամանակաշրջանի նվաճումների զարգացման վրա։ Պալլադիո-Սկամոցիի գաղափարների ազդեցության ներքո էր գտնվում այդ տարիներին Իտալիա այցելած անգլիացի Ինիգո Ջոնսը, որի շնորհիվ պալլադիզմը երկար ժամանակ անգլիական ճարտարապետության գերիշխող դիրքերում էր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/69989
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118794817 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Vincenzo Scamozzi (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 StructuraeRatingen: 1998.
  6. The New Encyclopaedia Britannica: Micropaedia - Google Книги

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Սկամոցի» հոդվածին։