Վինչենցո Սկամոցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինչենցո Սկամոցի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1548[1] կամ սեպտեմբերի 12, 1548(1548-09-12)[2]
ԾննդավայրՎինչենցա, Վենետո, Իտալիա[3]
Մահացել էօգոստոսի 7, 1616(1616-08-07)[4][5][6][…] (67 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
ԵրկերSan Gaetano Church?
Մասնագիտությունճարտարապետ, բեմանկարիչ, պատմաբան և քաղաքաշինարար
Ծնողներհայր՝ Giovanni Domenico Scamozzi?
Vincenzo Scamozzi Վիքիպահեստում
Վինչենցո Սկամոցիի հուշարձանը

Վինչենցո Սկամոցի (իտալ.՝ Vincenzo Scamozzi, սեպտեմբերի 2, 1548[1] կամ սեպտեմբերի 12, 1548(1548-09-12)[2], Վինչենցա, Վենետո, Իտալիա[3] - օգոստոսի 7, 1616(1616-08-07)[4][5][6][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]), իտալական Վերածննդի վերջին նշանավոր ճարտարապետ, Պալադիոյի ամենատաղանդավոր ուսանողներից մեկը, որը մտավ ճարտարապետության պատմության մեջ որպես «դասականության հայր»[7]: Ծնունդով եղել է Վիչենցաից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ուսուցիչը հայրն էր՝ խոշոր կապալառու, որը գտնվում էր իտալացի ճարտարապետ Սերլիոյի ազդեցության տակ: 1579-80 թվականինին Հռոմ այցելելուց հետո, Սկամոցին հաստատվել է Վենետիկում՝ ավարտին հասցնելով Պալադիոյի կողմից իր հայրենի քաղաքում սկսած շենքերը, այդ թվում՝ Թեատրո Օլիմպիկոն և Վիլա Կապրան: Զարգացրել է Պալլադիոի ավանդույթը՝ Պադովայի մերձակայքում գտնվող Վիլլա Մոլինի և Սաբբիոնում գտնվող Գոնսագա թատրոնի կառուցմամբ:

Սկամոցին առաջիններից մեկն էր, որ օգտագործում էր ամրոցների բաստիոնային համակարգը՝ Իտալական Ալպերի ստորոտում Պալմանովա ամրոցի կառուցման ընթացքում: 1600 թվականին նա մեկնել է Ֆրանսիա, նրա հյուսիսային ճարտարապետության էսքիզների ալբոմը լույս է տեսել միայն 1960 թվականին: Իտալիայից դուրս նա մասնակցել է Զալցբուրգի տաճարի նախագծմանը:

Սկամոցիի գլխավոր աշխատությունը՝ «Համընդհանուր ճարտարապետության գաղափարը», լույս է տեսել նրա մահվանից մեկ տարի առաջ: Այդ աշխատությունում ճարտարապետը պաշտպանում էր ճարտարապետական միասնական լեզու մշակելու անհրաժեշտությունը` հիմնված անտիկ ժամանակաշրջանի նվաճումների զարգացման վրա: Պալլադիո-Սկամոցիի գաղափարների ազդեցության ներքո էր գտնվում այդ տարիներին Իտալիա այցելած անգլիացի Ինիգո Ջոնսը, որի շնորհիվ պալլադիզմը երկար ժամանակ անգլիական ճարտարապետության գերիշխող դիրքերում էր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]