Վիլյամ Քրիստոֆեր Չեմփլին (ապրիլի 24, 1983(1983-04-24), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացիերգիչ և երգերի հեղինակ, որը հայտնի է դարձել NBC-ի The Voice երաժշտական նախագծի հինգերորդ եթերաշրջանին մասնակցելու շնորհիվ, որտեղ եղել է Ադամ Լևինի թիմում։ Այդ եթերաշրջանում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ զիջելով երկրորդ տեղն զբաղեցրած Ժաքի Լիին և եթերաշրջանի հաղթող Տեսեն Չինին[1]։
Չեմփլին Chicago խմբի նախկին անդամ Բիլլ Չեմփլինի և Թամարա Չեմփլինի կրտսեր որդին է։ Նա ավարտել է Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) Բերկլե երաժշտական քոլեջը[2]։ Վիլյամ Չեմփլինն ունի 1 դուստր[3]։
Վիլյամ Չեմփլինը որոշակի հաջողությունների է հասել որպես երգահան նախքան The Voice նախագծին մասնակցելը։ Նա նաև համագործակցել է Մայքլ Կարուզոյի հետ ու ապահովել Ace Young-ի նույն անունը կրող ալբոմի բեք վոկալը։ Նվագել է դաշնամուրՄայքլ Ջեքսոնի՝ հետմահու թողարկված Michael ալբոմի համար։ Մասնակցել է (I Like) The Way You Love Me երգի ձայնագրմանը։ 2010 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի իր գրած երգի համար։ Վիլյամ Չեմփլինն առաջադրվել էր Լավագույն ժամանակակից R&B գոսփել ալբոմ անվանակարգում համահեղինակությամբ գրված «Ordinary Me» ստեղծագործության համար, որ ներառվել է Heather Headley-ի Audience of One ալբոմում։ Audience of One երգն այդ կատեգորիայում արժանացել է մրցանակի 2010 թվականին[4]։
2013 թվականի հոկտեմբերի 1-ին կույր լսումների չորրորդ հեռարձակման ժամանակ Վիլյամ Չեմփլինը կատարել է Գևին Դեգրոյի "Not Over You" երգը։ Ադամ Լևինը, Սի Լո Գրինը և Բլեյք Շելթոնը շրջվել են, սակայն նա ընտրել է Ադամ Լևինին[5][6]։
Ճակատամարտ փուլում Վոլփերթը հաղթել է, և Չեմփլինը տեղափոխվել է Ագիլերայի թիմ։
Նոկաուտի փուլում հաղթել է Շչուլերը, Չեմփլինին վերադարձել է Ադամ Լևինի թիմ։
- Կատարման ստուդիական տարբերակն ընդգրկվել է iTunes-ի թոփ տասնյակում։
↑Kirschbaum, Megan (2006). «Nashville Notes». Alumni, Berklee Today. Berklee College of Music. «Among the fresh faces in our Nashville Alumni Chapter are Ashley Farrell '05, Will Champlin '05..»
↑«Will Champlin: "Not Over You"». The Voice - Blind Auditions, Season 5. NBCUniversal. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
↑Arellano, Jennifer (2013 թ․ հոկտեմբերի 2). «'The Voice' recap: Second Time's A Charm». Entertainment Weekly. CNN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին. «WILL CHAMPLIN, 30, of California, is the son of Chicago member Bill Champlin.»