Վերնատուն (նկար)
Վերնատուն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դմիտրի Նալբանդյան |
տարի | 1974 և 1976 |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Վերնատուն», 15 արվեստագետների պատկերող խմբակային դիմանկար, բազմաֆիգուր-բազմածավալ կտավ, որը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Պետական մրցանակների դափնեկիր Դմիտրի Նալբանդյանը ստեղծել է 1974-1976[1][2] թվականներին։ Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում նկարիչը պատկերել է հավաքույթ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնակարանում, որին ներկա են հայ ստեղծագործ մտավորականության հիմնական ներկայացուցիչները, այդ թվում գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ։
Կտավում պատկերված են՝
- Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956)
- Պետրոս Ադամյանը (1849-1891)
- Վարդգես Սուրենյանցը (1860-1921)
- Գևորգ Բաշինջաղյանը (1857-1925)
- Վահան Տերյանը (1885-1920)
- Ալեքսանդր Շիրվանզադեն (1858-1935)
- Ղազարոս Աղայանը (1840-1911)
- Մարտիրոս Սարյանը (1880-1972)
- Եղիշե Թադևոսյանը (1870-1936)
- Հովհաննես Թումանյանը (1869-1923)
- Ստեփան Լիսիցյանը (1865-1947)
- Ավետիք Իսահակյանը (1875-1957)
- Հակոբ Հակոբյանը (1866-1937)
- Կոմիտասը (1869-1935)
Վերնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնատունը հայ գրական ակումբ-խմբավորում է, որը գործել է 1899 թվականից մինչև 1908 թվականներին։ Հիմնել է Հովհաննես Թումանյանը։ Խմբավորման հանդիպումները տեղի են ունեցել Թումանյանի Թիֆլիսի բնակարանում՝ Բեհրության փողոցի № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամներն են եղել՝ Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը։ Մշտական անդամներից բացի՝ Վերնատան հանդիպումներին ներկա են եղել նաև բազմաթիվ այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործությունը 1978 թվականին արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի[3]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարում պատկերված որոշ գործիչներ Վերնատան գոյության տարիներին արդեն ողջ չեն եղել[4]։
Այլ ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դմիտրի Նալբանդյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կտավը 2006 թվականին ցուցադրվել է Հայաստանի ազգային գրադարանում[5]։
- Կտավը Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականին՝ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում[3][6]։
- 2016 թվականին Դմիտրի Նալբանդյանի թանգարան-արվեստանոցում կազմակերպվել է կտավի պատմությանը նվիրված երեկույթ[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Это работа кисти художника Дмитрия Налбандяна "Вернатун" (1974-76 гг.)».
- ↑ Նկարը flickr.com հարթակում
- ↑ 3,0 3,1 «Վերնատուն». բացառիկ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ «Вечер, посвященный истории картины Д. Налбандяна «Вернатун»».
- ↑ «Վերնատան» հեղինակը 100 տարեկան է
- ↑ “Вернатун” от Налбандяна
- ↑ «Вечер картины «Вернатун»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերնատուն (նկար) կատեգորիայում։ |