Վասո Պելագիչ
Վասո Պելագիչ | |
Կրթություն՝ | Saint Sava Seminary? և Բելգրադի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | բժիշկ և պատմաբան |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | 1838 |
Ծննդավայր | Պելագիչևո, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | հունվարի 25, 1899[1] |
Վախճանի վայր | Պոժարևաց, Սերբիայի թագավորություն |
Թաղված | Պոժարևաց |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Սերբիայի իշխանություն և Սերբիայի թագավորություն |
Վասո Պելագիչ (սերբ.՝ Васо Пелагић, 1838, Պելագիչևո, Օսմանյան կայսրություն - հունվարի 25, 1899[1], Պոժարևաց, Սերբիայի թագավորություն), օսմանական և սերբական բոսնիացի քաղաքական գործիչ, հեղափոխական դեմոկրատ, սոցիալիստ-ուտոպիստ, մասնակցել է Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալիստական և ազգային-ազատագրական շարժմանը, ուսուցիչ, հեքիմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գյուղացու ընտանիքում, վերջացրել է տարրական գիմնազիան, 1857 թվականին ընդունվել է Բելգրադի հոգևոր սեմինարիան։ 1860 թվականին դարձել է ուսուցիչ Բրչկոյի սերբալեզու տարրական դպրոցում, որտեղ հիմնել է Բոսնիայում առաջին սերբական ընթերցասրահներից մեկը։
1863 թվականին գնացել է Ռուսական կայսրություն, որտեղ ընդունվել է Մոսկվայի համալսարանում և այնտեղ սովորել է երկու տարի՝ ուսանելով քաղաքական պատմություն և բժշկություն։ Ծանոթացել է ռուս հեղափոխական դեմոկրատների հետ, որոնք էլ մեծ ազդեցություն են թողել նրա վրա։
1865 թվականին վերադարձել է Բոսնիա՝ Բանյա Լուկա քաղաք, որտեղ հիմնադրել է սեբական ուղղափառ սեմինարիան՝ դառնալով Բոսնիայում առաջիներից մեկը։ Սեմինարիայում նա քարոզել իր գաղափարները, 1867 թվականին Բելգրադում հրատարակել է «Руковођу за српско-босанске, херцеговачке, старосрбијанске и македонске учитеље» գիրքը։ Իր լիբերալ մանկավարժական հայացքների պատճառով հալածվել է Բոսնիայի տարբեր կրոնական ներկայացուցիչների կողմից, հետո դարձել է վանահայր։ 1869 թվականին Բոսնիայում օսմանական իշխանությունը քննադատելու համար աքսորվել է Փոքր Ասիա։ 1871 թվականին ռուսների օգնությամբ կարողացել է փախչել Կոստանդուպոլսով մինչև Սերբիա, որտեղ որոշ ճամանակ աշխատել է «Уједињене омладије српске» միությունում, ապա որոշ ժամանակով տեղափոխվել է Ցետինա (Չերնոգորիա), որտեղ մասնակցել է «Дружине за ослобођење српства» շարժմանը։ 1872 թվականին ուղևորվեց Նովի Սադ, 1873 թվականին հաջորդաբար ապրել է Գրացում, Պրահայում, Տրիեստում և Ցյուրիխում, արդյունքում հրաժարվել է հոգևոր ծառայությունից։
1875 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել բոսնիական ապստամբությանը ընդդեմ օսմանյան իշխանությանը։ 1878 թվականին ավստրո-հունգարական զորքերի կողմից Բոսնիայի տարածքի գրավումից հետո բողոքներով հանդես է եկել ընդդեմ օկուպացիայի կտրուկ։ 1880-ական թվականներին ապրել է Սերբիայում, սակայն սոցալիստական գաղափարների տարածման պատճառով մի քանի անգամ աքսորվել է Բուլղարիա ու Ռումինիա։ Համագործակցել է «Српски занатлија» թերթի հետ։ 1890-ական թվականների սկզբին եղել է աշխարհի աշխատավորների և արհեստավորների հասարակության ստեղծման կազմակերպիչը, որից էլ 1892 թվականին ձևավավորվել է Սերբիայի սոցալիստական կուսակցությունը։ 1895 թվականին Բելգրադում հիմնել է «Սոցիալ-դեմոկրատ» թուղթը, բուլղարերենից թարգմանել է սոցալիստական թեմայով հոդվածներ։
Հակակառավարական գործողությունների պատճառով ձեբակալվել է, հրապարակայնորեն զրկվել է աստիճանից և տեղփոխվել է հոգեբուժարան, իսկ հետո բանտ, որտեղ էլ մահացել է։
Իր աշխատանքներում ցուցաբերել է սոցիալիստական, մատերիալիստական և աթեիստական հայացքներ։ Հիմնական աշխատանքներն են՝
- «Покушаjи за народно и лично унапреħење» (Բելգրադ, 1871)
- «Пут среħниjем животу или нова наука и нови льуди» (Բուդապեշտ, 1879)
- «Социjализам или основни препороħaj друштва» (Բելգրադ, 1894)
- «Историjа босанско-херцеговачке буне» (Սարաևո, 1953)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пелагич Васо — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
- Биография Արխիվացված 2013-12-29 Wayback Machine (սերբ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասո Պելագիչ» հոդվածին։ |