Jump to content

Վաղարշակ Նորենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Նորենց
Վաղարշակ Տոնապետի Երիցյան
Ծնվել է1903 սեպտեմբերի 13
ԾննդավայրՍանասունք, Բաթմանի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհունվարի 20, 1973(1973-01-20) (տարիքը 69)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վաղարշակ Նորենց Վիքիքաղվածքում
Վաղարշակ Նորենց Վիքիդարանում

Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Տոնապետի Երիցյան, սեպտեմբերի 13, 1903(1903-09-13), Սանասունք, Բաթմանի մարզ, Թուրքիա - հունվարի 20, 1973(1973-01-20) կամ 1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Շենիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շենիկի և Իշխանաձորի դպրոցներում։ 1916 թվականին, փրկվելով կոտորածներից, անցել է Անդրկովկաս և ապրել Թիֆլիսի որբանոցներում։ Սովորել է Թիֆլիսի հայկական գիմնազիայում և Ներսիսյան դպրոցում։

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917 թվականին, Թիֆլիսի «Հայաստան» թերթում։ Վաղարշակ Նորենցի առաջին ժողովածուն («Օրերի ճամփին», 1925) արժանացել է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատի գրական մրցանակին (Տիգրան Կամսարականի հատկացրած)։ 1925 թվականին մասնակցել է Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միության հիմնադրմանը։

Գրական-ստեղծագործական կյանքին զուգընթաց պաշտոնավարել է մշակութային հաստատություններում և հասարակական կազմակերպություններում։

Վաղարշակ Նորենցի հուշատախտակը Երևանում

Ռուսերեն լույս են տեսել նրա «Հատընտիր» (Մոսկվա, 1936), «Լիրիկա» (Երևան, 1956), «Բանաստեղծություններ» (Մոսկվա, 1957) գրքերը։ Մահացել է Երևանում[2]։

  • Օրերի ճամփին, հատ. 1, Դիլիջան, 1925, 152 էջ։
  • Իրիկուն (պոեմ), Պետհրատ, 1926։
  • Յերկրորդ գիրք, Յերևան, 1930, 96 էջ։
  • Լիրիկական ֆրոնտ, Յերևան, 1932, 104 էջ։
  • Նորենց Վաղարշակ, Ալազան Վահրամ, Տասներկու տարի (Սովետական Հայաստանի 1920-1932 թվականների մշակութային կյանքի նոթագրություն), Յերևան, 1933, 198 էջ։
  • Բանաստեղծություններ, Յերևան, 1936, 368 էջ։
  • Գիրք քնարական, Երևան, Հայպետհրատ, 1954, 304 էջ։
  • Ճանապարհներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 220 էջ։
  • Իմ աշխարհը, Երևան, Հայպետհրատ, 1958, 416 էջ։
  • Փշե շապիկ (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 172 էջ։
  • Երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1963, 496 էջ։
  • Երկեր, հատ. 2. Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ 1963, 396 էջ։
  • Դարերի ավանդ (պոեմ), Երևան, «Հայաստան», 1968։
  • Հուշեր և արձագանքներ, Երևան, «Հայաստան», 1968, 404 էջ։
  • Երկերի ժողովածու, 3 հատորով, հատ. 1. Քնարերգություն, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ։
  • Երկերի ժողովածու, 3 հատորով, հատ. 2, Երևան, «Հայաստան», 1973, 236 էջ։
  • Հանուն «հաշտ ու խաղաղ մարդկության», «Գրական թերթ», 1969, № 1:

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ռախմանին Ս., Մոծակը, Երևան, Պետհրատ, 1928, 9 էջ։
  • Տուլյակովա Ե., Փոքրիկ ներկարարները, Երևան, Պետհրատ, 1928, 10 էջ։
  • Բագրիցկի Է., Մորդվինի աստղը, Երևան, Պետհրատ, 1932, 8 էջ։
  • Ռուտտերման Մ., Շաբաթօրյակ, Երևան, Պետհրատ, 1932, 10 էջ։
  • Վենգրով Ն., Հոկտեմբերիկյան, Երևան, Պետհրատ, 1932, 14 էջ։
  • Մայակովսկի Վ., Ինչ դառնալ, Երևան, 1933, 20 էջ։
  • Սմիրնով Ն., Պինչիկ Կոտմանի արկածները, Երևան, Պետհրատ, 1933, 104 էջ։
  • Տիխոնով Ն., Սամի Երևան, Պետհրատ, 1934, 12 էջ։
  • Աբաշիձե Իրակլի, Բանաստեղծություններ (թարգմանել են Վաղարշակ Նորենցն ու Պարույր Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1958, 151 էջ։
  • Կվիտկո Լ., Ես և իմ ձին, Երևան, Հայպետհրատ, 1963, 36 էջ։
  • Իտալիայի երեխաները (իտալացի ժամանակակից գրողների պատմնածքներ), Երևան, «Հայաստան», 1966, 244 էջ։
  • Հյուբին Ֆ., Ուրախ ժամեր, Երևան, «Հայաստան», 1970, 62 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան (աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին, գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վաղարշակ Նորենցը), Երևան, «Հայաստան», 1970, 101 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտաշես Քալանթարյան, Ազնիվ գիրք (գրախոսություն Վաղարշակ Նորենցի «Հուշեր և արձագանքներ գրքի ամսին»)։ «Գրական թերթ», 1969, № 3:
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 414-415.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Նորենց» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Նորենց» հոդվածին։