Jump to content

Վահրամ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Մարտիրոսյան
Ծնվել էհուլիսի 27, 1959(1959-07-27) (65 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, սցենարիստ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1981), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1983) և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1984)
Ուշագրավ աշխատանքներ«Խնդիրը պահանջում է իմանալ»
«Կախվածություն»
«Տերիկոն կամ կղզու էֆեկտը»
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, ՀԳՄ, Գրական թերթ, Երևանի պետական համալսարան, Հայք, ԱՐ (հեռուստաալիք), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Կենտրոն
Վահրամ Մարտիրոսյան Վիքիդարանում
 Vahram Martirosyan Վիքիպահեստում

Վահրամ Պարույրի Մարտիրոսյան (հուլիսի 27, 1959(1959-07-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1981 թվականներին սովորել է ԵՊՀ հայկական բանասիրության բաժնում։ 1983 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի հոգեբանության և մանկավարժության գծով ասպիրանտուրան, 1984 թվականին՝ ԵՊՀ ռուս գրականության ասպիրանտուրան։ 1986 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել Ալեքսանդր Բլոկի հայերեն թարգմանությունների թեմայով։ 1987-1988 թվականներին գրող-թարգմանիչների փոխանակության ծրագրով հունգարերեն լեզու և գրականություն է ուսումնասիրել Բուդապեշտում։ 2006 թվականին «Զարգացման լրագրության» հնդկական փորձն է ուսումնասիրել Նյու Դելիում։ 2007-2008 թվականներին ուսանել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում (Մոսկվա). դիպլոմային աշխատանքը՝ «Ադոլֆ Հիտլեր՝ կյանք մահվանից հետո» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենար (գրախոս՝ Ալեքսանդր Մինդաձե)։

1980-ական թվականներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնի գրական մասում, Հայաստանի գրողների միությունում՝ որպես գրական խորհրդատու, «Գրական թերթ»-ում՝ որպես բաժնի վարիչ, աղետի գոտու հատուկ թղթակից։

1984-1986 թվականներին ռուս գրականություն է դասավանդել ԵՊՀ-ում։ 1990-ական թվականների սկզբում եղել է «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ խորհրդարանական թղթակից։

1993 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Ռադիոհեռուստապետվարչության պետի տեղակալ հեռուստատեսության գծով։

1995 թվականին թողել է պետական պաշտոնը, 1996-1999 թվականներին եղել է «Ար» նորաստեղծ հեռուստաընկերության փոխնախագահը, գործադիր տնօրենի պաշտոնակատար, հիմնել և վարել է բազմաթիվ լրատվական, քաղաքական, մշակութային ծրագրեր։

2001 թվականին, արձագանքելով մի խումբ գրողների համագործակցության առաջարկին, հիմնադրել և խմբագրել է «Բնագիր» հանդեսը (համահիմնադիր, համախմբագիր՝ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյան), որն իր գոյության հինգ տարում հասցրեց արժանանալ հասարակական ճանաչման որպես հայկական նոն-կոմֆորմիստական մշակույթի կարևոր կենտրոն։

2003 թվականին «Գրականության անջատումը պետությունից» վերնագրով հատուկ դասընթաց է մշակել ու վարել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (Կենտրոնական Եվրոպայի համալսարանի դրամաշնորհ)։

2004 թվականին «Հեղափոխություն» վարել է ամենօրյա հաղորդաշար «Կենտրոն» հեռուստատեսությունում։

2010 թվականին վարել է «Վարպետության դասեր» առարկան Երևանի պետական համալսարանում և սցենարական արվեստ է դասավանդել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից կինոդպրոցում։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին, 1978 թվականին կազմակերպել է ուշ-բրեժնևյան ժամանակների հազվադեպ ցույցերից մեկը ի պաշտպանություն բեյրության հայ համայնքի, որը հարձակումների ենթարկվեց Լիբանանում ծայր առած քաղաքացիական երկպառակության ընթացքում։ Հաջորդ տարի փորձել է բողոքի գործողություններ կազմակերպել ազգային բուհերում մասնագիտական առարկաները ռուսերեն դասավանդելու խորհրդային ղեկավարության գաղտնի որոշման դեմ, որոնք կանխվել են ՊԱԿ-ի կողմից։ Այնուհետև պետանվտանգության մարմինները խանգարել են, որ Վ. Մարտիրոսյանը տեղափոխվի այլ (Սվերդլովսկի, 1979) համալսարան, որպես զբոսաշրջիկ մեկնի կապիտալիստական երկիր (Ֆինլանդիա, 1986, Հունաստան, 1988), գաղտնալսել են նրա հեռախոսազրույցները, ծանոթացել նամակագրությանը, միջամտել անձնական կյանքին՝ հարցաքննության կանչելով մերձբալթյան հանրապետություններից մեկում բնակվող նրա մտերմուհուն (1988)։ Համազգային շարժման առաջին տարիներից մինչև 2000 թվականին զբաղվել է քաղաքական լրագրությամբ։ 1992-1993 թվականներին պետական ռադիոյում վարել է «Քաղաքական շաբաթ» հաղորդաշարը, որն առաջին նմանատիպ հաղորդումն էր, որն ուղիղ հեռարձակում է ունեցել։

1990-1996 թվականներին սյունակներ է վարել և հոդվածաշարեր տպագրել «Հայք» և «Առավոտ» թերթերում։

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պետական հեռուստատեսությամբ վարել է «Քաղաքական փասիանս» աղմկահարույց հաղորդաշարը, որը հանրությունը գնահատել է որպես միակողմանի։ Հեղինակն ինքը հրապարակայնորեն համաձայնել է այդ որակավորմանը՝ պարզաբանելով, որ ընդդիմադիր կամ անկախ համարվող մի քանի լրագրող, նախապես համաձայնելով իրենց օրերն ունենալ հաղորդաշարի մեջ, վերջին պահին հրաժարվել են՝ այդպիսով պայմանավորելով «Քաղաքական փասիանսի» միակողմանի-իշխանամետ բնույթը։ Հիասթափվելով այն բանից, որ ընտրություններում ստացած համոզիչ առավելությունը իշխանությունների կողմից չի օգտագործվում արմատական բարեփոխումներ անցկացնելու համար, հրաժարվել է պետական հեռուստատեսության քաղաքական և ինֆորմացիոն հաղորդաշարերի ղեկավարի իր պաշտոնից։

1997-1998 թվականներին վարել է «Հետագիծ» քաղաքական թոք-շոուն, որը կարճ ժամանակում մեծ լսարան է նվաճել։

2004 թվականին Վահրամ Մարտիրոսյանը հրավիրվել է «Կենտրոն» հեռուստատեսություն, որտեղ բացել է «Հեղափոխություն» ամենօրյա հաղորդաշարը։ Հազիվ երկու ամիս հեռարձակվելուց հետո հաղորդաշարը դադարեցվել է նախագահական պալատից ուղարկված էմիսարի կողմից («Առավոտ», 14.01.2005)։ Գրաքննչական այդ կոպիտ միջամտությունից հետո Վ. Մարտիրոսյանը հնարավորություն չի ունեցել զբաղվելու մասնագիտական աշխատանքով հեռուստատեսության ոլորտում, որը խստորեն վերահսկվում է իշխանության կողմից, իսկ ելույթ ունենալու նրա հնարավորությունները եղել են խիստ սահմանափակ։ Որևէ կուսակցության չի անդամակցել։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ գրել սկսել է վաղ տարիքից։ Արձակով ևս զբաղվել է դպրոցական և ուսանողական տարիներին, բայց շարունակել է 20-ամյա դադարից հետո։ Գրեթե նույնը տեղի է ունեցել դրամատուրգիայի ոլորտում։ Առաջին պիեսը՝ «Խնդիրը պահանջում է իմանալ», 1986 թվականին է գրել, երկրորդը «Կախվածություն», և երրորդը՝ «Տերիկոն կամ կղզու էֆեկտը»՝ 2011 թվականին։ Տպագրվել է վաղ հասակից՝ գլխավորապես «Գարուն» ամսագրում։ Քաղաքական ենթատեքստերով մի շարք բանաստեղծություններ արգելվել են գրաքննության կողմից։ Առաջին ժողովածուն, խորհրդային «տարիքային գրաքննության» օրենքների համաձայն, լույս է ընծայվել երեսուն տարեկանում։ Որևէ ստեղծագործական միության անդամ չէ։

Հայերեն

  • Սողանք, վեպ, Ապոլոն, Երևան, 2000։
  • Հանուն խաչի ծպտվածները, պատմավեպ, Պրինտինֆո, Երևան, 2002։
  • Եվրոպական պատմություն, վիպակ, «Բնագիր» հանդեսի պրակ, 2003։
  • Փախուստ ավետյաց երկրից, Ինտերնյուս-Տիգրան Մեծ, վիպակ-պամֆլետ, 2004։
  • Բվերը, վիպակների ժողովածու, Պրինտինֆո, Երևան, 2005։
  • Ուսամա՝ վերջին փոխակերպումը, վեպ, անտիպ, 2006։
  • Անկշռելիություն, վեպ, անտիպ, 2011։
  • Սերը Մոսկվայում, վեպ, Անտարես, 2015։
  • Բամբակե պատեր, վեպ, Ակտուալ արվեստ, 2019։
  • Պեղումներ հայոց պատմությունից, պատմություն, Ակտուալ արվեստ, 2024։
  • Սեղաններին հակված, Նաիրի, Երևան, 1996։
  • Զգացմունքային նավամատյան, Երևան, Սովետական գրող, 1988։

Թարգմանված աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Landslide (Սողանք, 1-2 գլուխներ), Emily Artinian: From Ararat to Angeltown գրքում։ London: 2005. Edition of 250. Translated by Margarit Tadevosyan-Ordukhanyan.

  • Vahram Martirosyan, Glissement de Terrain, roman, Les 400 coups, France, L'Instant Meme, Quebec, Canada, 2007. Traduit de l'Armenien par Denis Donikian.
  • Vahram Martirosyan, L’Imbecile, Paris, 2010.
  • Vahram Martiroszjan: Földcsuszamlás, Nagyvilág, 2003-augusztus, Bratka László fordítása. «Սողանք» վեպի առաջին տասը գլուխները Լասլո Բրատկայի թարգմանությամբ։
  • Vahram Martiroszjan: Földcsuszamlás, Székelyföld, 2003-november, Bratka László fordítása.
  • Vahram Martiroszjan: Golyó a Robotnak, Galaktika 92. ժողովածուում, Móra Ferenc Ifjúsági Könyvkiadó:
  • Vahram Martiroszjan: Versek. Vigilia հանդես, բանաստեղծություններ, 1990, Február.
  • Vahram Martiroszjan: Golyó a Robotnak, Galaktika, ամսագիր, 1988, #5: («Գնդակ՝ ռոբոտին», ֆանտաստիկ վիպակ)։

Ադրբեջաներեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sürüsmalar («Սողանք), Sənət (արվեստ) շաբաթաթերթ, 2005-2006 թվականներ։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Դյորդյ Պետրի, Առանց, բանաստեղծություններ, թարգմ. հունգարերենից։ Երևան, Ակտուալ արտ, 2010։
  • Յանոշ Պիլինսկի, Արգելված աստղի վրա, բանաստեղծություններ, էսսեներ, թարգմ. հունգարերենից, Պրինտինֆո, 2005։
  • Հունգարական գրականություն. «Արտասահմանյան գրականություն» ամսագրում, #6-7, 2007: Թարգմանություն, կազմում, առաջաբան։
  • Յենյո Ռեյտյո, 14 կարատանոց ավտոմեքենան, վեպ, թարգմ. հունգարերենից, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ #151-172, Թուղթուգիր հավելված, #23-39, 1993:
  • Պոլ Վերլեն և այլ հեղինակներ. Ֆրանսիական պոեզիա, ժողովածու, Երևան, Երևանի համալսարան, 1986։
  • Ալ. Բլոկ, Ինոկենտի Անենսկի, այլ հեղինակներ. XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն. Երևան, Երևանի համալսարան,1982։

Բազմաթիվ այլ թարգմանություններ, պոեզիա և արձակ՝ ֆրանսերենից, ռուսերենից, հունգարերենից, լույս են տեսել պարբերական մամուլում։

Թատերգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրը պահանջում է իմանալ։ Հեռուստաներկայացում, հեղինակի բեմադրությամբ, Հայաստանի պետական հեռուստատեսություն, 1993։

Կղզու էֆեկտ (Տերիկոն), տրագիկոմեդիա, 2011, չբեմադրված։

  • Սողանք, Կինոկենտրոն, Հայաստան։ Համահեղինակ։
  • Չերչիլ, դետեկտիվ սերիալ, РТР, 2010. Համահեղինակ։
  • Հայ գրականության աննկատելի մահը։ Հայաստանի Հեռուստատեսություն։ 1995:

Կինոընկերությունների կողմից գնված

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կրեմլյան կլաններ. Գանձագողություն, մասն առաջին, ՆՏՎ-ի համար։ Վավերագրական դրամա։ Համահեղինակ։ 2011: (Ռուսերեն)։
  • Չարենց։ Հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, 8 մաս։ Շարմ ընկերություն։ Հեղինակ։
  • Նավը լեռան վրա, պատմա-արկածային լիամետրաժ ֆիլմ Սարդարապատի ճակատամարտի մասին։ Շարմ ընկերություն։ Հեղինակ։ (Ռուսերեն)։
  • Փոխզիջում։ Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ ըստ Սերգեյ Դովլատովի համանուն պատվածաշարի։ «Պարադիզ» ընկերություն, Մոսկվա։ Հեղինակ։ (Ռուսերեն)։
  • Ուրիշ ժամանակներ։ (Ռուսերեն)։

Թղթապանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Адольф Г. Жизнь после смерти. Трагикомедия.
  • Зависимость. Приключенческая комедия.
  • Ֆիլմ 600 տարի անց, պատմավավերագրական էպոպեա, 180', Ար հեռուստաընկերություն, հեղինակ։ 1996-97:

Հոդվածներ, էսսեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Remote Control: Dangers and Delights of Armenian TV Surfing: in Public Spheres After Socialism, London, Intellect, 2007.
  • ՀՆԴԿԱՍՏԱն։ ՈՍՏՅՈւՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
  • ЭТО СЛАДКОЕ СЛОВО - АРМЕНИЯ размышления писателя по поводу национальной идентичности
  • Հեռակառավարում։ Առավոտ, 2005 (?)
  • Ովքե՞ր կլինեն առաջին քրիստոնյաները։ Առավոտ, 1996
  • Հայկական ռուլետկա։ Առավոտ, 1995-96
  • Առանց ընտրախավի։ Առավոտ, 1995։
  • Մի ժողովրդի պատմություն։ Առավոտ, 1995։
  • Հայ գրականության աննկատելի մահը։ Առավոտ, 1995։
  • «Քաղաքական շաբաթ» հոդվածաշար։ «Հայք» շաբաթաթերթ։ 199Ձ-93
  • «Հայկական պարագիծ»։ Սյունակ։ «Հայք» շաբաթաթերթ։ 199Օ-9ձ։

Տասնյակ այլ հոդվածներ, հարցազրույցներ տարբեր թերթերում։ Որևէ լրագրողական կազմակերպության չի անդամակցել։

Հարցազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Neutral Zone (անգլերեն)
  • «Կեսգիշերային ճեպընթաց»
  • «Ուրվագիծ» (06-16-2010)
  • ԶԻՄԲԱԲՎԵԻՑ «ԼԱՎՆ» ԵՆՔ
  • «Քաղաքականության, մշակույթի, բլոգեր վարչապետի ու այլ բաների մասին»։ 7 օր։
  • Ընթերցասե՞ր են հայաստանցիները։ «Ազատություն» ռադիոկայան։
  • Գրողը և ժամանակի ֆարսը, շոուն, խայտառակությունը։ «Հրապարակ» օրաթերթ։
  • ВАГРАМ МАРТИРОСЯН, Армения Я РАД СЛУЧАЮ БЫТЬ ПРЕДСТАВЛЕННЫМ ВАМ...
  • Интервью азербайджанской газете "Сенет"
  • Առանց ընթերցողի։ Առավոտ, 1999, օգոստոսի 14։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ваграм МАРТИРОСЯН Ваграм МАРТИРОСЯН Оползни. թարգմանիչ Սոնա Բաբաջանյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Մարտիրոսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Մարտիրոսյան» հոդվածին։