Վիոլետ Գրիգորյան
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վիոլետ Գրիգորյան | |
|---|---|
| Ծնվել է | 1962 կամ դեկտեմբերի 23, 1963 (61 տարեկան) |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
| Քաղաքացիություն | |
| Վիոլետ Գրիգորյան Վիքիդարանում | |
Վիոլետ Խաչատուրի Գրիգորյան (դեկտեմբերի 23, 1963, Թեհրան, Իրան), հայ բանաստեղծ, էսսեիստ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր, «Ինքնագիր» գրական ակումբի և Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիոլետ Գրիգորյանը ծնվել է 1963 թ. դեկտեմբերի 23-ին Թեհրանում բանվորի ընտանիքում։ 1975 թվականին ընտանիքով տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ 1982-1987 թվականներին սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը (այժմ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան)։ Համախոհների հետ 2001 թվականին հիմնադրել է «Բնագիր» գրական հանդեսը ու եղել նրա համախմբագիրը։ Ինը համար հրատարակվելուց հետո «Բնագիրը» փակվել է։ 2005 թվականին հիմնադրել է «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է այժմ։ 2001 թվականին համախոհների հետ ստեղծել է գրական ակումբ, իսկ 2007 թվականին այն ներառվել է «Ինքնագիր գրական ակումբ» հասարակական կազմակերպության մեջ։
Բանաստեղծությունները և էսսեները հրապարակվել են Երևանում «Գարուն», «Բնագիր», «Ինքնագիր» ամսագրերում, «Գրական թերթ», «Ժամանակ-Երևան», «Անկախ», «Հայկական ժամանակ», Թերթ.am, Թեհրանի «Ալիք» թերթերում։ Վիոլետ Գրիգորյանի գործերը անգլերեն հրատարակվել են Նյու Յորքի «Ararat» թերթում։
Հրատարակած գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կամուրջ դեպի Տանյան», Էսսեներ- Երևան, Անտարես 2012, ISBN 978-9939-51-397-3
- «Հարեմի Վարդը»- "Harem rose", բանաստեղծություններ, հայերեն-անգլերեն, L.A. California 2009, I-BEN 818-246-5553
- «Սեր»-"Amour", բանաստեղծություն, հայերեն-ֆրանսերեն (ֆրանսերեն թարգմանեց Դընի Դոնիկյանը), Ակտուալ արվեստ, Երևան 2006, ISBN 99941-801-2-6
- «Սեր»-Love, բանաստեղծություն (Արարատ Սարգսյանի նկարների հետ), հայերեն և անգլերեն, Երևան 2002 թ.
- "Que cet hiver est rude"-«Այս ինչ դժվար ձմեռ է», բանաստեղծություններ, հայերեն-ֆրանսերեն, et editions A Die, Die 2000, ISBN 2-908730-66-9
- «Քաղաքը», բանաստեղծություն, Լոս Անջելես 1998 թվական
- «Ճշմարիտ ճշմարիտ եմ ասում», բանաստեղծություններ Երևան 1991, Լոս Անջելես 1998
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի գրողների միության ամենամյա լավագույն գրքի մրցանակ (1991 թ., «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» բանաստեղծությունների ժողովածուի համար),
- «Ոսկե եղեգ» մրցանակ (2000 թ., «Քաղաքը» բանաստեղծության գրքի համար)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիոլետ Գրիգորյանը zarkfoundation.com կայքում
- Բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունները Այովայի համալսարանի կայքում Արխիվացված 2021-09-27 Wayback Machine
- Վիոլետ Գրիգորյան «Այս ինչ դժվար ձմեռ է, սեր իմ»
- Վիոլետ Գրիգորյանի Սեր պոեմը Գրանիշում
- Վիոլետ Գրիգորյանը ընթերցում է իր «Քաղաքը» բանաստեղծությունը
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետ Գրիգորյան» հոդվածին։ |
| ||||||||||||