Քննարկում:Վիոլետ Գրիգորյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանաստաղծություններ[խմբագրել կոդը]

Ջնջում եմ Ստեղծագործություններ բաժինը, քանի որ իմաստը չեմ գտնում․ այլ հեղինակների պարագայում նույնանուն բաժնում չեն տեղադրում գրողի ամենից էպատաժային ստեղծագործությունը՝ բնագրով։ --Arthur mirzoyan (քննարկում) 19:49, 2 Մարտի 2015 (UTC)[reply]

Արթուր ջան, Ձեր նշած պատճառը ընդամենը Ձեր կարծիքն է: Նմանատիպ ջնջումներ կատարելու դեպքում նախ պետք է քննարկել այլ մասնակիցների կամ առնվազն այդ բաժինը ստեղծողի հետ: Յուրաքանչյուր գրող առանձին մարդ է՝ իր յուրահատուկ կենսագրությամբ ու ստեղծագործություններով: Ինչու՞ եք բոլորին մեկ հարթության մեջ դիտարկում: Կներեք, բայց մինչև հիմնավոր փաստարկներ ներկայացնելը, ես Ձեր ջնջումները հետ եմ շրջում:--Գարդմանահայ (քննարկում) 09:00, 3 Մարտի 2015 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, ես ի նկատի չունեմ, որ չեմ սիրում Վիոլետ Գրիգորյանին, հակառակը, բայց դա այնքան էլ կարեւոր չէ։ Ես ընդամենը ասում էի, որ այլ հեղինակների պարագայում այդ անունով բաժնում հեղինակի մեկ ստեղծագործություն չեն դնում, եւ, չգիտես ինչու, ամենից շատ քննադատվածը եւ ոչ միանշանակ գնահատականներ ստացածը հանրության կողմից։ Բացի այդ, կցանկանայի, որ ինձ էլ մի հարթության մեջ չդիտարկեիք այն մարդկանց հետ, ովքեր մի հարթության մեջ են դիտարկում բլորոին։ Շնորհակալ կլինեմ։ Իսկ այս պարագայում առաջարկում եմ լսել այլ մասնակիցների կարծիքները։ --Arthur mirzoyan (քննարկում) 10:04, 6 Մարտի 2015 (UTC)[reply]
Կարծում եմ՝ Արթուրն իրավացի է: Որևէ հեղինակի ստեղծագործություն, այն էլ ամբողջությամբ, հոդվածում չպետք է լինի: Դրա համար գոյություն ունի Վիքիդարան: Եթե նույնիսկ այլ գրողի հոդվածների օրինակներ բերվեն, որոնցում առկա են նրանց ստեղծագործությունները, ապա դա էլ հիմք չի լինի, և դրանք էլ, ըստ իս, պետք է հեռացվեն: Սա իմ կարծիքն է: Լավ կլիներ այլ մասնակիցներ ևս արտահայտվեին այս հարցի վերաբերյալ: --23artashes (քննարկում) 14:24, 23 Մարտի 2015 (UTC)[reply]
Միանգամայն համաձայն եմ Արտաշեսի հետ։ Բանաստեղծությունը հեռացնում եմ, այլ կարծիք չի կարող լինել։ --Լիլիթ (քննարկում) 18:48, 23 Մարտի 2015 (UTC)[reply]