Jump to content

Վալտեր Պենկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Պենկ
գերմ.՝ Walther Penck
Ծնվել էօգոստոսի 30, 1888(1888-08-30)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էսեպտեմբերի 29, 1923(1923-09-29)[2][1] (35 տարեկան)
Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունաշխարհագրագետ և երկրաբան
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան և Ստամբուլի համալսարան
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3]
Ազդվել էՈւիլյամ Դևիս
Պարգևներ
 Walther Penck Վիքիպահեստում

Վալտեր Պենկ (գերմ.՝ Walter Penck, օգոստոսի 30, 1888(1888-08-30)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - սեպտեմբերի 29, 1923(1923-09-29)[2][1], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն[2]), գերմանացի երկրաբան և երկրաձևաբան, գերմանական երկրաձևաբանական դպրոցի հիմնադիրներից։

Ա․ Պենկի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ 1914 թվականին Լայպցիգի, 1915-1918 թվականներին եղել է Ստամբուլի համալսարանների պրոֆեսոր։

Ուսումնասիրել է Անդերի, Հավայան կղզիների, Ապենինների, Սիցիլիայի, Փոքր Ասիայի, Միջին Եվրոպայի և այլ շրջանների երկրաձևաբանությունը և երկրաբանությունը։ Զարգացրել է ռելիեֆի ձևավորման տեսությունը։ Երկրակեղևի մեծ ծալքերը դիտել է որպես լեռնային ռելիեֆի տեկտոնապես պայմանավորված ձևերից մեկը։ Պենկը մեծ ազդեցություն է գործել երկրաձևաբանության զարգացման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Պենկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 231