Սվետլանա Իշմուրատովա
Սվետլանա Իշմուրատովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Ուրալի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան |
Մասնագիտություն | բիաթլոնիստ, քաղաքական գործիչ, դահուկորդ, Պետական Դումայի անդամ և գնդապետ |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումա |
Svetlana Ishmouratova Վիքիպահեստում |
Սվետլանա Իշմուրատովա (բաշկիրերեն՝ Светлана Ирек ҡыҙы Ишморатова, ապրիլի 20, 1972, Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բիաթլոնիստ։ Նա ապրում է Չելյաբինսկում, մասնագիտությամբ զինվորական է։ Իշմուրատովան 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում 15 կմ անհատական մրցումներում նվաճեց ոսկին[1]։։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Իրեկովնա Իշմուրատովան ծնվել է 1972 թվականի ապրիլի 20-ին Զլատոուստում։ Նա թաթար-բաշկիրական ծագում ունի[2]։ Սվետլանան ավարտել է Զլատոուստի Առևտրային միջնակարգ դպրոցը, այնուհետև Ֆիզիկական դաստիարակության պետական ակադեմիան։ 1991 թվականին Իշմուրատովան դարձավ ԽՍՀՄ պատանիների չեմպիոն անհատական մրցավազքում և չեմպիոն՝ մեծահասակների թիմային մրցավազքում։ 1996 թվականին նա մասնակցել է FIS-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, սակայն մեղադրվել է դոպինգի մեջ և որակազրկվել երկու տարով։ Դա նրա դահուկային կարիերայի ավարտն էր։
Նա սկսել է մասնակցել բիաթլոնների 24 տարեկանում՝ 1996 թվականին։ Նրա մարզիչն էր Ալեքսանդր Բրիլովը[3]։ 1995/96 մրցաշրջանում նա դեբյուտ է ունեցել բիաթլոնի աշխարհի գավաթում և 27-րդ տեղը գրավել սպրինտ մրցավազքում։
2002 թվականի Ձմեռային լիմպիական խաղերում Սոլթ Լեյք Սիթիում նա դարձավ բրոնզե մեդալակիր էստաֆետում։ Չորս տարի անց նա երկու ոսկե մեդալ նվաճեց 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում անհատական մրցավազքում և փոխանցումավազքում։ Բացի այդ, նա ունի աշխարհի չեմպիոնի վեց տիտղոս (ամառային և ձմեռային բիաթլոնում)։
Շմուրատովան աշխարհի հնգակի չեմպիոն է` փոխանցումավազքում (2001, 2003 և 2005), խառը փոխանցումավազքում (2005), թիմային մրցավազքում (1998)։ Երկու արծաթե մեդալների (զանգվածային մեկնարկ, 2003, փոխանցումավազք, 2004) և մեկ բրոնզե (հետապնդում, 2003) մրցանակակիր։ Ամառային բիաթլոնի աշխարհի կրկնակի չեմպիոն (1999)։ Աշխարհի առաջնությունում նրա լավագույն արդյունքը 6-րդ տեղն էր 2000 և 2006 թվականներին։
2007 թվականի դեկտեմբերի 2-ին Իշմուրատովան ընտրվել է 6-րդ Պետդումայի պատգամավոր՝ որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ։
Իշմուրատովան ունի ՌԴ զինված ուժերի գնդապետի զինվորական կոչում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ 2016 թվականի փետրվարին նա նշանակվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի (FAI RF CSKA) ղեկավարի տեղակալ՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով։
Արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձություն | Անհատական | Սպրինտ | Հետապնդում | Զանգվածային մեկնարկ | Էստաֆետային |
---|---|---|---|---|---|
ԱՄՆ Բիաթլոնը Ձմեռային օլիմպիական խաղերում, 2002, Սոլթ Լեյք Սիթի | 8-րդ | 9-րդ | 15-րդ | — | Բրոնզ |
Իտալիա Բիաթլոնը Ձմեռային օլիմպիական խաղերում, 2006, Թուրին | Ոսկի | 10-րդ | 4-րդ | 12-րդ | Ոսկի |
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձություն | Անհատական | Սպրինտ | Հետապնդում | Զանգվածային մեկնարկ | Թիմային | Էստաֆետային | Խառը էտաֆետ |
---|---|---|---|---|---|---|---|
Գերմանիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 1996 | — | 27-րդ | — | — | — | — | — |
Ավստրիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 1998 | — | — | — | — | Ոսկի | — | — |
Ֆինլանդիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 1999 | — | 24-րդ | 28-րդ | — | — | — | — |
Նորվեգիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2000 | 54-րդ | 4-րդ | 25-րդ | 9-րդ | — | — | — |
Սլովենիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2001 | — | 15-րդ | 16-րդ | 12-րդ | — | Ոսկի | — |
Ռուսաստան Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2003 | — | 4th | Բրոնզ | Արծաթ | — | Ոսկի | — |
Գերմանիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2004 | — | 9-րդ | 5-րդ | DNF | — | Արծաթ | — |
Ավստրիա Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2005 | 10-րդ | — | — | 11-րդ | — | Ոսկի | — |
Ռուսաստան Բիաթլոնի աշխարհի առաջնություն, 2005 | — | — | — | — | — | — | 'Ոսկի |
- Թիմայինը հեռացվեց որպես մրցաձև 1998 թվականին, իսկ հետապնդումը ավելացվեց 1997 թվականին, զանգվածային մեկնարկը ավելացվեց 1999 թվականին, իսկ խառը փոխանցումը 2005 թվականին[4]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Իշմուրատովա» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FACTBOX-Olympics-Thursday's gold medal events in Vancouver». Reuters (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Турин 2006: Светлана Ишмуратова «Мучаюсь от бессонницы»» [Turin 2006: Svetlana Ishmuratova "I suffer from insomnia"] (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Брылов Александр Алексеевич» [Brylov Alexander Alekseevich] (ռուսերեն). chel-portal.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «IBU DATACENTER». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.