Պեդրո Ժերոմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Ժերոմել
Pedro Geromel
Ժերոմելը Քյոլնի կազմում 2009 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pedro Tonon Geromel
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 190 սմ
Քաշ 84
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Գրեմիո
Համար 3
Պատանեկան կարիերա
1996-1999 Բրազիլիա Պորտուգեզա
1999-2003 Բրազիլիա Պալմեյրաս
2003-2004 Պորտուգալիա Շավիշ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2005 Պորտուգալիա Շավիշ 15 (0)
2005-2008 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 67 (1)
2008-2014 Գերմանիա Քյոլն 116 (4)
2012-2013   Իսպանիա Մալյորկա 38 (1)
2014   Բրազիլիա Գրեմիո 24 (0)
2015-ներկա Բրազիլիա Գրեմիո 80 (3)
Ազգային հավաքական
2017-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 7-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 7-ի, 2018

Պեդրո Ժերոմել (պորտ.՝ Pedro Geromel, սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գրեմիոյի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերոմելը ծնվել է Սան Պաուլոյում։ 2003 թվականին նա Էլիասի հետ Պալմեյրասից միացավ Շավիշի ակադեմիային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004-05 մրցաշրջանում՝ Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում[4]։

2005 թվականի ամռանը Ժերոմելը 4 տարվա պայմանագիր կնքեց Վիտորիա Գիմարայնշի հետ[5]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 9-ին՝ Բրագայի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Վիսլա Կրակովի դեմ խաղում[7]։ 2005-06 մրցաշրջանում Ժերոմելը Վիտորիայի հետ դուրս մնաց Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնից, սակայն հաջորդ տարի վերադարձավ Պրիմեյրա Լիգա։ Իր առաջին գոլը ակումբի կազմում բրազիլացին խփեց 2007 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Բրագայի դեմ խաղում[8]։ 2007-08 մրցաշրջանում նա, ըստ օնլայն քվեարկության, ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Լիսանդրո Լոպեսից և Լուչո Գոնսալեսից։ Գիմարայնշի կազմում Ժերոմելը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 69 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

Քյոլն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 30-ին Ժերոմելը տեղափոխվեց Քյոլն։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 7-ին՝ Ցվայբրյուկենի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 7-ին՝ Հանովերի դեմ խաղում[11]։ Ժերոմելը միանգամից դարձավ Քյոլնի հիմնական թիմի խաղացող[12]՝ 2009 թվականի ապրիլի 11-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալով ավագի թևկապով[13]։ Իր առաջին 2 մրցաշրջաններում Ժերոմելը շատ լավ խաղ էր ցուցադրում, ինչի շնորհիվ նրանով սկսեցին հետաքրքրվել Մադրիդի Ռեալը, Յուվենտուսը[14] և Լացիոն, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։

2012 թվականի օգոստոսի 23-ին Ժերոմելը վարձավճարով միացավ Մալյորկային[15]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ Օսասունայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Դեպորտիվո լա Կորունյայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2013 թվականի փետրվարի 9-ին՝ Օսասունայի դեմ խաղում[18]։ 2012-13 մրցաշրջանում բրազիլացին Մալյորկայի հետ դուրս մնաց Սեգունդա Դիվիզիոն։ 2013 թվականի դեկտեմբերին Ժերոմելը վերադարձավ Քյոլն՝ իսպանական ակումբի կազմում անցկացնելով 42 հանդիպում։

Գրեմիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին Ժերոմելը 2․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Գրեմիո[19][20]։ Հետագայում Գրեմիոն գնեց բրազիլացու ամբողջ տրանսֆերը[21]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Նովու Համբուրգուի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի ապրիլի 10-ին՝ կրկին Նովու Համբուրգուի դեմ խաղում[23]։ 2016 թվականին Ժերոմելը Գրեմիոյի հետ հաղթեց Բրազիլիայի գավաթը[24]՝ ընդգրկվելով այդ մրցաշրջանի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[25]։ 2017 թվականին նա նորից ընդգրկվեց Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքականում՝ այս տարի Գրեմիոյի հետ նվաճելով Լիբերտադորեսի գավաթը[26][27]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքական Ժերոմելը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 27-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռոդրիգո Կայոյին[28][29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 26-ին՝ Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[30]։

2018 թվականի մայիսին Ժերոմելը ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 7-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտորիա Գիմարայնշ 2005–06 Պրիմեյրա Լիգա 17 0 0 0 2 0 0 0 19 0
2006–07 Սեգունդա Լիգա 21 0 0 0 0 0 0 0 21 0
2007–08 Պրիմեյրա Լիգա 29 1 0 0 0 0 0 0 29 1
Ընդհանուր 67 1 0 0 2 0 0 0 69 1
Քյոլն 2008–09 Բունդեսլիգա 32 1 2 0 0 0 0 0 34 1
2009–10 29 1 3 0 0 0 0 0 32 1
2010–11 27 2 1 0 0 0 0 0 28 2
2011–12 28 0 1 0 0 0 0 0 29 0
Ընդհանուր 116 4 7 0 0 0 0 0 123 4
Մալյորկա (վարձավճար) 2012–13 Լա Լիգա 30 1 3 1 0 0 0 0 33 2
2013–14 Սեգունդա Դիվիզիոն 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 38 1 4 1 0 0 0 0 42 2
Գրեմիո 2014 Սերիա A 24 0 0 0 3 0 4 0 31 0
2015 31 0 7 1 0 0 7 2 45 3
2016 26 3 10 0 7 0 10 2 53 5
2017 20 0 4 0 10 1 10 0 44 1
2018 3 0 1 0 7 0 10 0 21 0
Ընդհանուր 104 3 22 1 27 1 41 4 194 9
Կարիերայի ընդհանուր 325 9 33 2 29 1 41 4 428 16

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 7-ի դրությամբ[33]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմիո

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլա դե Պրատա․ 2015, 2016[35], 2017
  • Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքական․ 2016[25], 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. «Brazil - Pedro Geromel - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  3. «Novidade de Tite, Geromel viu grito de 'segunda divisão' sepultar futuro no Palmeiras». ESPN (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  4. «No introduction needed - Pedro Geromel back home with Brazil - Goal.com». Goal.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  5. uefa.com. «Geromel gets Guimarães chance - UEFA Europa League - News - UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  6. «Vitória Guimarães SC - SC Braga, Sep 9, 2005 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  7. «Vitória Guimarães SC - Wisla Kraków, Sep 15, 2005 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  8. «Vitória Guimarães SC - SC Braga, Sep 30, 2007 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  9. «SVN Zweibrücken - 1. FC Köln, Aug 7, 2008 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  10. «VfL Wolfsburg - 1. FC Köln, Aug 16, 2008 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  11. «1. FC Köln - Hannover 96, Nov 7, 2008 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  12. «Player profile: Pedro Geromel, the hidden treasure -» (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մարտի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  13. «Borussia Dortmund - 1. FC Köln, Apr 11, 2009 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  14. «FINISHED: FC Koln Defender Pedro Geromel On Juventus Radar - Report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  15. «Pedro Geromel es el sexto fichaje en llegar a la isla». Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  16. «CA Osasuna - RCD Mallorca, Sep 16, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  17. «Deportivo de La Coruña - RCD Mallorca, Nov 1, 2012 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  18. «RCD Mallorca - CA Osasuna, Feb 9, 2013 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  19. «Gremio sign Real Mallorca defender Pedro Geromel - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  20. «Pedro Geromel joins Gremio on loan». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  21. «Grêmio vê situação 'delicada' e trata sequência de Geromel como contratação - Futebol - UOL Esporte». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  22. «Grêmio vs. Novo Hamburgo - 22 February 2014 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  23. «Grêmio vs. Novo Hamburgo - 10 April 2015 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  24. 24,0 24,1 Downie, Andrew. «Gremio win Brazilian Cup in emotion-charged game». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  25. 25,0 25,1 «Palmeiras tem oito na seleção do Brasileirão, Gabriel Jesus é o craque». sportv.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  26. «Brazil's Gremio wins Copa Libertadores for 3rd time». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  27. 27,0 27,1 FIFA.com (2017 թ․ նոյեմբերի 29). «Gremio stand tall for third Libertadores triumph». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  28. Sport, Pulse Sports Agency International By Omni. «World Cup Qualifier: Pedro Geromel replaces Rodrigo Caio in Brazil squad» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  29. «Brazil call Pedro Geromel for WC qualifier». 2016 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  30. «Brazil - Colombia, Jan 26, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  31. «World Cup: Neymar named in Brazil's 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  32. «Brazil's 2018 World Cup squad: Who made Tite's 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  33. 33,0 33,1 «Geromel». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  34. «Brazil's Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  35. «Gabriel Jesus wins Bola de Prata award for best player in the Brasileirao - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ժերոմել» հոդվածին։