«Ջութակ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Robot: hu:Hegedű is a featured article |
||
Տող 46. | Տող 46. | ||
[[Կատեգորիա:Աղեղնավոր երաժշտական գործիքներ]] |
[[Կատեգորիա:Աղեղնավոր երաժշտական գործիքներ]] |
||
[[Կատեգորիա:Մշակույթ]] |
[[Կատեգորիա:Մշակույթ]] |
||
{{Link FA|hu}} |
|||
[[af:Viool]] |
[[af:Viool]] |
18:43, 2 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ
Ջութակ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | Լարային աղեղնավոր երաժշտական գործիք |
Երաժիշտներ | Ջութակահարների ցուցակը |
Արտադրողներ | Ջութակի վարպետներ |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.322-71 |
Ձայնանմուշ | |
ալտ, թավջութակ, կոնտրաբաս |
Ջութակը (իտալ.՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս)՝ ռեգիստրով ամենացածրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:
Համառոտ նկարագրություն
Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն: Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:
Պատմությունը
Ծագել է VIII դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում: XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո. Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի): Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը: Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված: Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ: XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր: Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը:
Կատարողները
XVII - XVIII դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Ն. Պագանինին, Լ.Աուեր, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը:
Գրականություն
- Л. Роабон Скрипка Москва 1963 г.
Արտաքին հղումներ
- ջութակ երաժշտություն
- Ամեն ինչ ջութակի մասին (անգլ.)
- Ջութակի պատմությունը (անգլ.)
- Ջութակի թանգարան (անգլ.)
- Երաժշտական գործիքների ձայնանմուշներ (անգլ.)
- Ինչո՜ւ է ջութակ նվագելը դժվար (անգլ.)