«Գալուստ Գալոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==
Աշխատությունները վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։
Աշխատությունները վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։
«Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։
* «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
* «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
* «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982
* «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982

=== Խմբագրական կոլեգիայի անդամ ===
''Խմբագրական կոլեգիա` [[Աղայան Էդուարդ|Աղայան Է. Բ.]], [[Առաքելյան Բաբկեն|Առաքելյան Բ. Ն.]], [[Գալոյան Գալուստ|Գալոյան Գ. Ա.]], [[Երեմյան Սուրեն|Երեմյան Ս. Տ.,]] [[Լևոն Խաչիկյան|Խաչիկյան Լ. Ս.]], [[Արշավիր Հակոբյան|Հակոբյան Ա. Մ.]], [[Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան)|Հովհաննիսյան Ա. Գ.]], [[Մկրտիչ Ներսիսյան|Ներսիսյան Մ. Գ.]]:'' [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.1/book/content.html Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.»] [[ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ]]. [[Երևան]]: [[ՀԽՍՀ ԳԱ]] հրատարակչություն, 1971


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:42, 7 Հունիսի 2021-ի տարբերակ

Գալուստ Գալոյան
Ծնվել է1927 մարտի 1
Հայաստան Հայաստան Փոքր Պարնի
Մահացել է2003, օգոստոսի 22
Երևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՆոր և նորագույն պատմություն
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2], ՀԿԿ[2] և ՀՀ ԳԱԱ
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[2][1] (1963)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Գալուստ Անուշավանի Գալոյան (մարտի 1, 1927(1927-03-01)[2][1], Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] - օգոստոսի 22, 2003(2003-08-22)[1], Երևան, Հայաստան[1]), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]։

Կենսագրություն

Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[3]։

1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[3]։

1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[3]։

Եղել է Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահության փոխնախագահ[3]։

Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[3]։

Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[3]։

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[4]։

Գալուստ Գալոյանի հուշատախտակը Երևանի Դեմիրճյան 17 հասցեում

Ընտանիք

Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[3]

Եղբայրները՝

  • Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[3]։
  • Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[3]։
  • Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[3]։

Պարգևներ

Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։

Աշխատություններ

Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։

  • «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
  • «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982

Խմբագրական կոլեգիայի անդամ

Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 657