«Համլետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ast:Hamlet
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Hamlet.jpg|200px|thumb|right|գրքի պաստառ]]
[[Պատկեր:Hamlet.jpg|200px|thumb|right|գրքի պաստառ]]
'''Համլետ''' — [[անգլիա]]ցի հանրահայտ [[գրող]] [[Վիլյամ Շեքսպիր]]ի հռչակավոր պիեսներից է։ Այն գրվել է [[1600]]-[[1601]] թ.թ.։ «Համլետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունն է, նաև թատերական աշխարհում։ Այս պիեսով նկարահանվել են շատ կինոնկարներ, բեմադրվել բազմաթիվ ներկայացումներ և այլն։ Համլետի դերում եղել են հանրահայտ դերասաններ և նույնիսկ դերասանուհիներ, այդ պատճառով էլ Համլետի դերը համարվում է ամենացանկալի և դժվարագույն դերերից մեկը։
'''Համլետ''' — [[անգլիա]]ցի հանրահայտ [[գրող]] [[Վիլյամ Շեքսպիր]]ի հռչակավոր պիեսներից է։ Այն գրվել է [[1600]]-[[1601]] թ.թ.։ «Համլետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունն է, նաև թատերական աշխարհում։ Այս պիեսով նկարահանվել են շատ կինոնկարներ, բեմադրվել բազմաթիվ ներկայացումներ և այլն։
Համլետի դերում եղել են հանրահայտ դերասաններ և նույնիսկ դերասանուհիներ, այդ պատճառով էլ Համլետի դերը համարվում է ամենացանկալի և դժվարագույն դերերից մեկը։ Հայկական թատրոնում Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն [[Պետրոս Ադամյան]]ը:<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան</ref>


==Գործող անձիք==
==Գործող անձիք==
Տող 86. Տող 88.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
[http://www.arak29.am/shakespeare/index.php Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերեն]
[http://www.arak29.am/shakespeare/index.php Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերեն]

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:Շեքսպիրի ողբերգությունները]]
[[Կատեգորիա:Շեքսպիրի ողբերգությունները]]

17:18, 2 Հունիսի 2012-ի տարբերակ

գրքի պաստառ

Համլետանգլիացի հանրահայտ գրող Վիլյամ Շեքսպիրի հռչակավոր պիեսներից է։ Այն գրվել է 1600-1601 թ.թ.։ «Համլետը» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործությունն է, նաև թատերական աշխարհում։ Այս պիեսով նկարահանվել են շատ կինոնկարներ, բեմադրվել բազմաթիվ ներկայացումներ և այլն։

Համլետի դերում եղել են հանրահայտ դերասաններ և նույնիսկ դերասանուհիներ, այդ պատճառով էլ Համլետի դերը համարվում է ամենացանկալի և դժվարագույն դերերից մեկը։ Հայկական թատրոնում Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն Պետրոս Ադամյանը:[1]

Գործող անձիք

  • Կլավդիոս՝ Դանեմարքայի Թագավոր
  • Համլետ՝ նախկին թագավորի որդին
  • Համլետի հոր ուրվականը
  • Գերտրուդ՝ Համլետի մայրն ու Դանեմարքայի թագուհին
  • Հորացիո՝ Համլետի բարեկամ
  • Պոլոնիուս՝ մեծ սենեկապետ
  • Լաերտ՝ Պոլոնիուսի որդին
  • Օֆելիա՝ Պոլոնիուսի դուստրը
  • Ռեյնալդո՝ Պոլոնիուսի ծառան
  • Ֆորտինբրաս՝ Նորվեգիայի իշխան
  • Մարցելլոս և Բերնարդո՝ սպաներ
  • Վոլտիմանդ, Կոռնելիուս, Ռոզենկրանց, Գիլդենշտերն, Օզրիկ, Մի ազնվական, Մի քահանա՝ պալատականներ
  • Ֆրանցիսկո՝ մի զինվոր
  • ինչպես նաև անգլիացի դեսպանները, մի հարյուրապետ, ազնվականներ, պալատական տիկիններ, սպաներ, զինվորներ, նավաստիներ, սուրհանդակներ և սպասավորներ

Գործողության վայրը

Գործողությունները ծավալվում են Էլսինոր քաղաքում, որը գտնվում է Դանիան և Սկանդինավյան թերակղզին բաժանող ափին:

Սյուժեն

Ողբերգության գլխավոր հերոսը Համլետ արքայազնն է՝ վերջերս մահացած թագավոր Համլետի և նրա կնոջ՝ Գերտրուդի որդին:

Համլետը և Հորացիոն գերեզմանոցում

Պիեսը սկսվում է ցուրտ գիշերվա տեսարանով դանիական Էլսինոր թագավորական ամրոցում: Գիշերային պահակակետի սպաները մի քանի անգամ ուրվական են տեսել, որը շատ էր նման վախճանված թագավորին։ Այդ լուրերը հասնում են արքայազն Համլետին, որն ողորմածիկ արքայի որդին էր։ Այդ ժամանակ թագավորական պալատում մեծ ու շքեղ խնջույք էր։ Համլետի հորեղբայրը արքա էր հռչակվել և ամուսնացել արքայազնի մոր հետ։ Համլետը որոշում է իր ընկերոջ հետ գիշերով գնալ ուրվականի հայտնվելու վայրը: Նրանց գնալու գիշերը ուրվականը հայտնվում է կրկին և Համլետի հետ մեկուսանալով պատմում նրան, որ իրականում նրա մահը դժբախտ պատահարի արդյունք չէր։ Որդին իմանում է, որ իր հորը սպանել է նրա եղբայրը՝ գահը զավթելու և նրա կնոջը ամուսնանալու նպատակով։ Ուրվականը պահանջում է վրեժխնդիր լինել և հեռանում է։

Դրանից հետո Համլետը ընկալում է ողջ ճշմարտությունը և նրա միակ գերագույն նպատակն է դառնում վրեժխնդիր լինել հոր համար։ Նա մոռանում է բոլոր որոշումները, սկսում իրեն այլակերպորեն պահել և մտածում է թե ինչպես վարվել արքա հորեղբոր հետ։ Կոմս Պոլոնիուսը, որը նույնպես պալատում էր ապրում, հետևում է արքայազնին և նկատում է նրա տարօրինակ պահվածքը։ Դրա մասին տեղեկանում են նաև թագավորն ու թագուհին։ Նրանք մտածում են, թե ինչպես բուժել արքայազնին, բայց չեն հասկանում, թե բանն իրականում ինչն է։ Պալատ են հաճախում Համլետի ծանոթներ Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը, որոնք փորձում են աշխուժացնել արքայազնին, սակայն ապարդյուն: Պոլոնիուսի դուստր Օֆելիան, որին ժամանակին սիրահարված էր Համլետը, նույնպես սկսում է անհանգստանալ է արքայազնի առողջության համար։

Սակայն Համլետը դեռ տարակուսանքի մեջ է և համոզված չի, որ ուրվականը իսկապես իր հոր ոգին է եղել: Նա համոզվելու հնարավորություն է գտնում, երբ պալատ է ժամանում մի թատերախումբ, որի անդամներից ոմանք լավ ճանաչում էին երիտասարդ արքայազնին։ Համլետը որոշում է նրանց միջոցով ակնարկ հասցնել թագավորին և ստուգել վերջինիս անմեղությունը: Նա դերասանների համար մի ներկայացում է կազմակերպում, որի սցենարը նման է իր հոր սպանությանը՝ եթե ուրվականի ասածը ճիշտ դուրս գար, ապա թագավորը կմատներ իրեն դիմախաղի արձագանքով։ Սցենարում ուրվականը պատմում է նաև, որ երբ նա քնած էր պարտեզում, իր եղբայրը մոտեցավ և իր ականջը թույն թափեց։ Ներկայացման մեջ այդ տեսարանը հաջողությամբ խաղարկվում է, և թագավորը՝ գլխի ընկնելով, որ մատնվել է, վեր է կենում և հանկարծակիորեն լքում բեմախաղը: Դա Համլետի համար դառնում է ուրվականի ասածներին ապացույց:

«Օֆելիա», նկարիչ՝ John Everett Millais (1852թ.)

Ներկայացումից հետո Գերտրուդը կանչում է Համլետին իր առանձնարանը բացատրություններ պահանջելու համար: Ծագած բանավեճի ընթացքում ստացվում է այնպես, որ Համլետը դանակահարում է գոբելենի ետևը թաքնված Պոլոնիուսին։ Սպանությունից հետո Համլետը թաքցնում է սպանվածի դիակը։ Օֆելիան՝ Պոլոնիուսի դուստրը, հետագայում իմանալով հոր սպանության մասին, դա շատ ծանր է տանում, խելագարվում է և արդյունքում դժբախտաբար մահանում։ Նրա եղբայր Լաերտը որոշում է վրեժխնդիր լինել հոր ու քրոջ համար և արքայազնին մենամարտի է հրավիրում։ Թագավորը տեսնում է, որ իսկ պահն է, որպեսզի ոչնչացնի Համլետին և պայման է կապում Լաերտի հետ։ Լաերտի սուրը պետք է թունավորված լինի, իսկ եթե դա անհաջող անցնի, ապա Համլետին կթունավորեն թունավորված գինով:

Մենամարտը սկսվում է։ Երբ թագավորը նկատում է, որ Համլետը հաղթանակելու է, նա իրեն թունավորված գինի է առաջարկում, սակայն արդյունքում գավաթները խառնվում են և թունավորված գավաթից խմում է թագուհին։ Մեկ րոպեից նա ընկնում է և վախճանվում։ Իսկ Լաերտը՝ արքայազնին սրով թունավորելով, վերջինից նույնպես հարված է ստանում և վայր ընկնելով խոստովանում ամեն ինչում։ Նա նաև հասցնում է ասել, որ սուրը թունավորված է և արքայազնին մոտ կես ժամվա կյանք է մնացել։ Ինքն էլ, ծանր վիրավորված լինելով, վախճանվում է այդ խոսքերից հետո։ Այս ամենին թագավորի մասնակցության մասին տեղեկացվելով Համլետը դանակահարում է նրան Լաերտի սրով և՝ նրա մահվան մեջ համոզված լինելու համար, նաև ստիպում է նրան ըմպել թունավորված գավաթից։ Մինչ սեփական վախճանը Համլետը հասցնում է շարադրել Հորացիոին ողջ պատմությունը և հրամայում թագադրել Ֆարտենբրասին:

Գրականություն

  • Վահրամ Փափազյան, Համլետը ինչպես տեսա..., Երևան, «Հայաստան», 1968, 436 էջ։
  • Վահրամ Փափազյան, Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 («Համլետը ինչպես տեսա...»), Երևան, «Սովետական գրող», 1983, 408 էջ։

Համլետի էկրանավորումներ

Սառա Բեռնարը Համլետի դերում
Պատկեր:Laurence Olivier Hamlet.jpg
Լոուրենս Օլիվիեն Համլետի դերում

Համլետը բազմիցս էկրանավորվել է (մոտ 20 անգամ) տարբեր երկրների կինեմատոգրաֆիստների կողմից:
Դրանցից առավել հայտնիներն են.

տարի ֆիլմ երկիր ռեժիսոր Համլետի դերում
1900 Համլետ (ֆիլմ, 1900) {{{2}}} Ֆրանսիա Կլեմենտ Մորիս Սառա Բեռնար
1907 Համլետ (ֆիլմ, 1907) {{{2}}} Ֆրանսիա Ժորժ Մելս Ժորժ Մելս
1910 Համլետ (ֆիլմ, 1910) {{{2}}} Իտալիա Մարիո Չազերինի Համլետո Նովելլի
1920 Համլետ (ֆիլմ, 1920) {{{2}}} Գերմանիա Սվենդ Գեյթ և Հեյնց Շչալլ Ասթա Նիլսեն
1942 Լինել թե չլինել (ֆիլմ) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Էռստ Լյուբիչ Քերոլ Լոմբարդ
1948 Համլետ (ֆիլմ, 1948) {{{2}}} Մեծ Բրիտանիա Լոուրենս Օլիվիե Լոուրենս Օլիվիե
1960 Վատերը հանգիստ են քնում
(Համլետի մոտիվներով)
 Ճապոնիա Ակիրա Կուրոսավա Տոսիրո Միֆունե
1961 Համլետ (ֆիլմ, 1961) {{{2}}} Գերմանիա Ֆրանց Պիտեր Ուիրտ Մաքսիմիլիան Շելլ
1964 Համլետ (ֆիլմ, 1964) {{{2}}} ԽՍՀՄ Գրիգորի Կոզինցեվ Ինոկենտի Սմոկտունովսկի
1969 Համլետ (ֆիլմ, 1969) {{{2}}} Մեծ Բրիտանիա Թոնի Ռիչարդսոն Նիկոլ Ուիլյամսոն
1987 Համլետը մտնում է բիզնես
(Համլետի մոտիվներով)
 Ֆինլանդիա Ակի Կաուրիսմյակի Պիրկա-Պեկկա Պետելիուս
1990 Համլետ (ֆիլմ, 1990) {{{2}}} Մեծ Բրիտանիա Ֆրանկո Ձեֆֆիրելլի Մել Գիբսոն
1994 Առյուծ արքան (մուլտֆիլմ) {{{2}}} Մեծ Բրիտանիա Ռոջեր Ալլերս, Ռոբ Մինկոֆֆ
1996 Համլետ (ֆիլմ, 1996) {{{2}}} Մեծ Բրիտանիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քենեթ Բրանա Քենեթ Բրանա
2000 Համլետ (ֆիլմ, 2000, Քեմբլ Սքոթ),
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Քեմբլ Սքոթ Քեմբլ Սքոթ
2000 Համլետ (ֆիլմ, 2000, Մայքլ Ալմերեյդա) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մայքլ Ալմերեյդա Իթան Հոուք
2009 Համլետ (ֆիլմ, 2009) {{{2}}} Մեծ Բրիտանիա Դևիդ Տենանտ Գրեգորի Դորան

Արտաքին հղումներ

Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերեն

Ծանոթագրություններ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA