«Սննդի հիգիենա»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ →Սննդի հիգիենայի մշակում: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 7. | Տող 7. | ||
== Սննդի հիգիենայի մշակում == |
== Սննդի հիգիենայի մշակում == |
||
Սննդի հիգիենան մշակում է սննդամթերքների մեջ [[թունաքիմիկատներ]]ի և [[քիմիական պարարտանյութեր]]ի մնացորդային քանակներից առաջացող քրոնիկական թունավորումների կանխարգելման, սննդամթերքների արտադրության, պահպանման, տեղափոխման ու վաճառքի ընթացքում սանիտարահիգենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև հասարակական սննդի [[ձեռնարկություն]]ներում՝ սանիտարական հսկողության արդյունավետ մեթոդներ։ Սննդի հիգիենան օգտվում է հետազոտության [[ֆիզիկա]]կան, [[քիմիա]]կան, [[կենսաքիմիա]]կան, [[Կենսաբանություն|կենսաբանական]], [[բակտերիոլոգիա]]կան, [[Բուսաբանություն|բուսաբանական]], վիճակագրական և այլ մեթոդներից։ |

{{ՀՍՀ|հատոր=10|էջ=485}} |
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=485}} |
17:17, 6 Հուլիսի 2020-ի տարբերակ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սննդի հիգիենա, սննդամթերքի հիգիենա, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է սննդամթերքների բաղադրությունը, դրանց սննդային ու կենսաբանական արժեքը, սննդի կազմակերպման սկզբունքները։
Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներ
Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով էներգիայի և առանձին սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր) նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։ Դրա հիման վրա բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար (գործարան, գյուղացիական տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ և այլն) մշակվում են սննդի ֆիզիոլոգիական օպտիմալ նորմաներ՝ բնակչության առողջության ու աշխատունակության պահպանման, կյանքի տևողության երկարացման համար։
Սննդի հիգիենան ուսումնասիրում է նաև սննդի բաղադրամասերի անբավարարության կամ ավելցուկի հետ կապված սննդային (ալիմենտար) հիվանդությունները (հիպովիտամինոզներ և ավիտամինոզներ, սննդային սնուցողական բնույթի խանգարումներ, տեղաճարակային խպիպ, սակավարյունության որոշ ձևեր և այլն), դրանց կանխարգելման միջոցները։ Սննդի հիգիենաով զբաղվում է բանվորական տարբեր խմբերի համար կանխարգելիչ սննդի, սննդային թունավորումների ճիճվային հիվանդությունների (տրիխինելոզ, տենիոզ և այլն), վարակիչ հիվանդությունների (բրուցելոզ, դաբաղ և այլն) ուսումնասիրության և դրանց կանխարգելման ու վերացման հարցերով։
Սննդի հիգիենայի մշակում
Սննդի հիգիենան մշակում է սննդամթերքների մեջ թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի մնացորդային քանակներից առաջացող քրոնիկական թունավորումների կանխարգելման, սննդամթերքների արտադրության, պահպանման, տեղափոխման ու վաճառքի ընթացքում սանիտարահիգենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև հասարակական սննդի ձեռնարկություններում՝ սանիտարական հսկողության արդյունավետ մեթոդներ։ Սննդի հիգիենան օգտվում է հետազոտության ֆիզիկական, քիմիական, կենսաքիմիական, կենսաբանական, բակտերիոլոգիական, բուսաբանական, վիճակագրական և այլ մեթոդներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 485)։ |