«Թթվիճ դեղատու»–ի խմբագրումների տարբերություն
ծավալը բավարար է |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}} |
|||
{{Տաքսոտուփ |
|||
| name = Թթվիճ դեղատու |
|||
| image file = Stachys officinalis 002.JPG |
|||
| image title = |
|||
| image descr = Թթվիճ դեղատու |
|||
| regnum = Բույսեր |
|||
|divisio = [[Ծածկասերմեր]] |
|||
|familia = [[Խուլեղինջազգիներ]] |
|||
|species = Թթվիճ դեղատու |
|||
| latin = Betonica officinalis |
|||
|author = |
|||
}} |
|||
'''Թթվիճ դեղատու''' ({{lang-lat|Betonica officinalis}}), [[խուլեղինջազգիներ]]ի ընտանիքին պատկանող [[դեղաբույս]]։ |
'''Թթվիճ դեղատու''' ({{lang-lat|Betonica officinalis}}), [[խուլեղինջազգիներ]]ի ընտանիքին պատկանող [[դեղաբույս]]։ |
||
19:00, 30 Մայիսի 2019-ի տարբերակ
Թթվիճ դեղատու | |
Թթվիճ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ցեղ | Թթվիճ (Betonica) |
Տեսակ | Թթվիճ դեղատու (B. officinalis) |
Միջազգային անվանում | |
Betonica officinalis |
Թթվիճ դեղատու (լատին․՝ Betonica officinalis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
20-60 սմ բարձրությամբ, պարզ քառանիստ ցողունով բազմամյա, մեղրատու խոտաբույս է։ Ունի կարճ և ամուր մազիկներով ծածկված ցողուն։ Սրտաձև և հաստ մազիկներով ծածկված հիմքային մասը աղեղնաեզր է, իսկ երկարավուն-ձվաձև տերևները՝ կոթունավոր։ Տերևներն արմատամերձ են։ Առաջացնելով հասկանմնան ծաղկաբույլեր՝ խոշոր հնգամդամ ծաղիկները աճում են ցողունի վերին մասի տերևանութներում։ 5 ուղիղ ատամիկներով զանգականման բաժակը խողովակաձև է։ Ունի երկշուրթ, մանուշակագույն պսակ և չորս երկուժ առէջներ։ Պտուղը կազմված է չորս ընկուզիկներից[1]։
Տարածվածություն
Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, անտառներում և մարգագետիններում։ Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում[1]։
Նշանակություն
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերին մասը՝ ծաղկաբույլերով, ծաղկման սկզբնական շրջանում։ Թթվիճը պարունակում է դաբաղանյութեր, ալկալոիդներ, խոլին, եթերային յուղ, K և C վիտամիններ, սապոնիններ, ստերոիդներ և այլն։ Թարմ տերևներն օգտագործում են որպես վերքամոքիչ միջոց վերքերի և այրվածքների բուժման համար։ Սերմերում կուտակվում են ճարպային յուղեր[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվիճ դեղատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվիճ դեղատու» հոդվածին։ |
|