Թթվիճ դեղատու
Թթվիճ դեղատու | |
![]() Թթվիճ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
Ցեղ | Աբեղախոտ (Stachys) |
Տեսակ | Թթվիճ դեղատու (S. officinalis) |
Միջազգային անվանում | |
Stachys officinalis |
Թթվիճ դեղատու (լատ.՝ Betonica officinalis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-60 սմ բարձրությամբ, պարզ քառանիստ ցողունով բազմամյա, մեղրատու խոտաբույս է։ Ունի կարճ և ամուր մազիկներով ծածկված ցողուն։ Սրտաձև և հաստ մազիկներով ծածկված հիմքային մասը աղեղնաեզր է, իսկ երկարավուն-ձվաձև տերևները՝ կոթունավոր։ Տերևներն արմատամերձ են։ Առաջացնելով հասկանմնան ծաղկաբույլեր՝ խոշոր հնգամդամ ծաղիկները աճում են ցողունի վերին մասի տերևանութներում։ 5 ուղիղ ատամիկներով զանգականման բաժակը խողովակաձև է։ Ունի երկշուրթ, մանուշակագույն պսակ և չորս երկուժ առէջներ։ Պտուղը կազմված է չորս ընկուզիկներից[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, անտառներում և մարգագետիններում։ Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերին մասը՝ ծաղկաբույլերով, ծաղկման սկզբնական շրջանում։ Թթվիճը պարունակում է դաբաղանյութեր, ալկալոիդներ, խոլին, եթերային յուղ, K և C վիտամիններ, սապոնիններ, ստերոիդներ և այլն։ Թարմ տերևներն օգտագործում են որպես վերքամոքիչ միջոց վերքերի և այրվածքների բուժման համար։ Սերմերում կուտակվում են ճարպային յուղեր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|